«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 339-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
4 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
«______» ___________-ի 2019 թվականի N_______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 339-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝
- Հայաստանի Հանրապետության կառավարության2016 թվականի մարտի 31-ի «Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցչի կարգավիճակն ու գործունեության կարգը հաստատելու մասին» N 339-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցչի պահպանման և ծառայության հետ կապված ծախսերի փոխհատուցումը, բացառությամբ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վարձատրության (հիմնական և լրացուցիչ աշխատավարձ, պարգևատրում, դրամական օգնություն), կատարվում է «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածով սահմանված կարգով՝ յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվող լրացուցիչ միջոցների հաշվին:».
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1. Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցչի սոցիալական ապահովության հետ կապված հարաբերությունները և առանձնահատկությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Փրկարար ծառայության մասին», «Պետական կենսաթոշակների մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:»:
- 2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ըստ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հայտի, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցչի Ռուսաստանի Դաշնությունում պահպանման և ծառայության հետ կապված ծախսերը ընդգրկել 2020 թվականի, այնուհետև` յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Փրկարար ծառայության համար նախատեսված բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածում:
- Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համատեղ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում անհրաժեշտ վերաբաշխումների վերաբերյալ` ելնելով Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով Փրկարար ծառայության համար նախատեսված հատկացումների վերահաշվարկից:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
Վարչապետ Նիկոլ Փաշինյան
2019 թվական _________ ___
ք. Երևան
-
Քննարկվել է
06.11.2019 - 22.11.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արտակարգ իրավիճակներ
-
Նախարարություն
Արտակարգ իրավիճակների նախարարություն
Դիտումներ` 8415
Տպել