«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագօծ
-
4 - Կողմ
-
0 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի
- Առկա իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի կարգի 19-րդ կետի 2-րդ նախադասության համաձայն` Կենտրոնական բժշկական հանձնաժողովի (այսուհետ` ԿԲՀ) նախագահի տեղակալը պետք է լինի բժիշկ, անհրաժեշտություն է առաջացել որպես ԿԲՀ-ի նախագահի տեղակալ ընդգրկել քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակաչը կազմակերպող իրավասու մարմնի ղեկավարին` ՀՀ զինվորական կոմիսարին:
- Կարգավորման առարկան
Նախագծով նախատեսվում է հնարավորություն ընձեռնել` որպես ԿԲՀ-ի նախագահի տեղակալ ընդգրկել ՀՀ զինվորական կոմիսարին:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում Կենտրոնական բժշկական հանձնաժողովում որպես ԿԲՀ-ի նախագահի տեղակալ կարող է ըդգրկվել ՀՀ զինվորական կոմիսարը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Պաշտպանության նախարարություն:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին
Որոշման նախագծի ընդունումը այլ իրավական ակտերի ընդունման կամ գործող ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումների կամ նվազումների մասին
Որոշման նախագծի ընդունումը Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեում փոփոխությունների կատարման անհրաժեշտություն չի առաջացնում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ
Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:
-
Քննարկվել է
05.11.2019 - 21.11.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 6363
Տպել