Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
6 - Կողմ
-
0 - Դեմ
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ 2018թ. նոյեմբերի 22-ի ՀՕ-421-Ն oրենքի ընդունմամբ:
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
«Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 78-րդ և 79-րդ հոդվածների համաձայն` փրկարարական ծառայության ծառայողը (այսուհետ` ծառայող) ենթակա է պարտադիր պետական ապահովագրության զոհվելու (մահանալու), ինչպես նաև հաշմանդամ ճանաչվելու դեպքերից: Ընդ որում, ապահովագրության և պետական ապահովագրական գումարների չափերը, վճարման կարգն ու պայմանները, ծառայության ժամանակ զոհված (մահացած) ծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցման կատարման կարգերը սահմանում է կառավարությունը:
Վերը նշված օրենքով «1205 Սոցիալական ապահովություն» ծրագրի իրականացումը պետք է ապահովվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից: Ծրագրի «Աջակցություն հաշմանդամ դարձած զինծառայողներին և զոհվածների ընտանիքներին» միջոցառման դասիչը` 12004 միջոցառմամբ ապահովվում է պարտադիր պետական ապահովագրության գումարների տրամադրումը, իսկ «Աջակցություն զոհվածների ընտանիքներին» միջոցառման դասիչ` 12005 միջոցառմաբ` հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցման գումարների տրամադրումը:
Հարկ է նկատի ունենալ, որ խնդրո առարկա գումարների տրամադրման կարգերը սահմանված են ՀՀ կառավարության 2006թ. փետրվարի 9-ի N 325-Ն որոշմամբ այսուհետ` Որոշում 1 և ՀՀ կառավարության 2006թ. փետրվարի 9-ի N 146-Ն որոշմամբ այսուհետ` Որոշում 2:
Համաձայն այդ որոշումների` պարտադիր պետական ապահովագրության գումարները, ինչպես նաև զոհված (մահացած) ծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցման գումարները շահառուներին տրամադրում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` Փրկարար ծառայության կողմից ներկայացված ցուցակների հիման վրա:
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի N 325-Ն և ՀՀ կառավարության 2006թ. փետրվարի 9-ի N 146-Ն որոշումների մեջ:
2. Կարգավորման առարկան
Ներկայացվող նախագծով սահմանվում է, որ ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի N 325-Ն և ՀՀ կառավարության 2006թ. փետրվարի 9-ի N 146-Ն որոշումներով սահմանված ընթացակարգերի պահանջներին համապատասխան` պարտադիր պետական ապահովագրության գումարները, ինչպես նաև զոհված (մահացած) ծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցման գումարները վճարելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագիծն ընդունումը կապահովի ծառայողի զոհվելու (մահանալու), ինչպես նաև հաշմանդամ ճանաչվելու դեպքերում շահառուներին «1205 Սոցիալական ապահովություն» ծրագրով նախատեսված գումարների հատկացումը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չկա:
-
Քննարկվել է
05.11.2019 - 20.11.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 5912
Տպել