Արմեն Վարդանյան
08.11.2019
«ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱԿՏԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՏՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագծի /այսուհետ՝ նախագիծ/ հավելվածով սահմանված ցանկի 4-րդ կետի 20-րդ և 22-րդ կետերում <<(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ)>> բառերը հանել, որովհետև իրավական որոշակիության սկզբունքի տրամաբանությամբ հարց է առաջանում, թե համատեղը կոնկրետ ինչ ձևաչափ և ինչ գործողություն է ենթադրում կամ էլ որ օրենսդրական կամ ենթաօրենսդրական ակտի կամ էլ հնարավոր է դրա մի մասի կամ որոշակի դրույթների դեպքում է տեսչական մարմինը ներգրավվելու կամ մասնակցելու պարզաբանմանը կամ միգուցե հնարավոր է ամբողջությամբ որևէ պարզաբանման պատասխանատուն լինի կամ էլ ինչպես և ով է որոշելու տեսչական մարմնինը երբ և ինչի վերաբերյալ մասնակցի կամ ամբողջությամբ տա պարզաբանումը: Ցանկի 21-րդ կետի ձևակերպման դեպքում կրկին առաջ է գալիս կրկնորդում 4-րդ կետի 20-րդ և 22-րդ կետերի հետ, ինչից պարզ չէ, թե անասնաբուժության, բուսասանիտարիայի, սննդամթերքի և կերի անվտանգությա ոլորտներում պաշտոնական պարզաբանման պատասխանատու կամ իրավասու մարմինը նախարարությունն է, թե տեսչական մարմինը: Տեսչական մարմինը չի կարող ոլորտային օրենսդրական կամ ենթաօրենսդրական ակտի պաշտոնական պարզաբանում տալ, որովհետև ՀՀ կառավարության բաղկացուցիչ հանդիսացող նախարարություն չէ և չի կարող լինել ոլորտի քաղաքականության մշակման և իրականացման համար լիազորված մարմին: Անհրաժեշտ է ցանկի 4-րդ կետի 22-րդ ենթակետում <<սննդամթերքի>> բառից հետո լրացնել <<և կերի>> բառերը՝ հաշվի առնելով <<Կերի մասին>> ՀՀ օրենքը և կերի անվտանգության բնագավառը: Բացի այդ, 4-րդ կետում անհրաժեշտ է նախատեսել նաև բուսասանիտարիայի ոլորտը՝ հաշվի առնելով <<Բուսասանիտարիայի մասին>> ՀՀ օրենքը: Նախագիծը հակասում է <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասին, որովհետև ՀՀ Սահմանադրությամբ սահմանված մարմինը սույն նախագծի տրամաբանությամբ ՀՀ կառավարությունն է, իսկ ՀՀ Սահմանադրության 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետից և նախարարներից, նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախարարությունների ցանկը և կառավարության գործունեության կարգը սահմանվում են օրենքով, այսինքն՝ սույն նախագծի տրամաբանությամբ օրենքների, մասնավորապես՝ ոլորտային օրենսդրական ակտերի պարզաբանումը բացառապես նախարարությունների լիազորությունն է, ընդորում՝ դա պետք է գործի <<ՀՀ կառավարության կառուցվածքի գործունեության կարգի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-3-րդ մասերի և այդ օրենքի հավելվածի համաձայն, ընդորում՝ 2-րդ հոդվածի 3-րդ մասով նախարարություններին վերապահված գործունեության հիմնական ոլորտները սահմանվում են սույն օրենքի հավելվածում, իսկ 2-րդ մասով սահմանված են ՀՀ Սահմանադրության պահանջով իշխանության մաս հանդիսացող կառավարության կառուցվածքում ներառվող 18 նախարարությունները, որոնք էլ նույն օրենքի հավելվածի և <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, որպես իրենց վերապահված ոլորտում կամ ոլորտներում քաղաքականություն մշակող և իրականացնող լիազոր մարմին, իրավասու են համապատասխան ոլորտի օրենսդրական ակտի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տալ: Այս համատեքստում առաջ է գալիս խնդիր <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ենթակա մարմինների համար /Կադաստրի կոմիտե, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե, Պետական եկամուտների կոմիտե, Վիճակագրական կոմիտե, Քաղաքաշինության կոմիտե, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, Կրթության տեսչական մարմին, Շուկայի վերահսկողության տեսչական մարմին, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին/, որոնք ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված մարմին չեն, չեն հանդիսանում կառավարության կառուցվածք ներկայացնող նախարարություն: <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ենթակա մարմինների դեպքում խնդիրը տեխնիկապես լուծելի է, քանի որ, ի վերջո ՀՀ Սահմանադրությամբ և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքով նախատեսված սահմանադրական մարմնի պահանջի համատեքստում հանդես եկող իրավասու մարմինը նախարարությունն է, որի կառավարման ոլորտում կամ ենթակայությամբ էլ գործում են օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նշված մարմինները: Կարծում եմ խնդիր չի առաջանում, եթե նախագծում նախարարությունների ենթակայությամբ գործող պետական մարմիններին վերապահված ոլորտների համար պաշտոնական պարզաբանում տալու իրավասությունը տրվի համապատասխան նախարարություններին, որոնց ենթակայությամբ էլ գործում են համապատասխան ենթակա մարմինները: ՀՀ կառավարության որոշումների՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանման հարցում ևս խնդիր է, քանի որ <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ այդ ակտերի պաշտոնական պարզաբանում տալիս են ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինները: Ոլորտներին վերաբերող ՀՀ կառավարության որոշումների վերաբերյալ պաշտոնական պարզաբանում կարող է տալ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ոլորտային քաղաքականության մշակման և իրականացման պատասխանատու և լիազորված համապատասխան նախարարության: <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված մարմինները չեն կարող ոլորտային ուղղվածության ՀՀ համապատասխան կառավարության որոշումների համար լինել պաշտոնական պարզաբանում տվող մարմին, որովհետև չեն հանդիսանում կառավարության որոշման ընդունողը, դե յուրե և դե ֆակտո այդ որոշումներն ընդունող մարմինը ՀՀ կառավարությունն է, իսկ նշված մարմինները ՀՀ Սահմանադրության և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի պահանջով ՀՀ կառավարություն չեն և չեն կարող համարվել: Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրությունը և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 3-4-րդ մասերը՝ նախագծի 13-26-րդ կետերը պետք է վերանայվեն այն տրամաբանությամբ, որ նախարարությանը ենթակա մարմիններին վերագրվածը պետք է ձևակերպվի համապատասխան ոլորտային նախարարությանը վերապահված բնագավառները կարգավորող օրենսդրության համատեքստում, իսկ <<ՊԵտական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքի 4-5-րդ հոդվածներով սահմանված մարմինների դեպքում՝ պաշտոնական պարզաբանումը պետք է վերապահվի կառավարությանը կամ վարչապետին: Իրավական տեսանկյունից խնդիր չի առաջանում, որովհետև պաշտոնական պարզաբանումների ելիցը, հրապարակումը պետք է արվի կառավարության /նախարարության/ կամ վարչապետի անունից, իսկ իրականում, պաշտոնական պարզաբանումը կարող է պատրաստել կամ պատրաստման գործին մասնակցել նաև կառավարությանը կամ վարչապետին կամ նախարարությանը ենթակա մարմինը և ներկայացնի կարծիք կամ դիրքորոշում, սակայն այդ ամենը չի ամրագրվի ՀՀ կառավարության որոշմամբ, այլ կգործի, այսպես ասած, ներքին կարգավորման սկզբունքով: Ցանկի 21-րդ կետի ձևակերպման դեպքում կրկին առաջ է գալիս կրկնորդում 4-րդ կետի 20-րդ և 22-րդ կետերի հետ, ինչից պարզ չէ, թե անասնաբուժության, բուսասանիտարիայի, սննդամթերքի և կերի անվտանգությա ոլորտներում պաշտոնական պարզաբանման պատասխանատու կամ իրավասու մարմինը նախարարությունն է, թե տեսչական մարմինը: Տեսչական մարմինը չի կարող ոլորտային օրենսդրական կամ ենթաօրենսդրական ակտի պաշտոնական պարզաբանում տալ, որովհետև ՀՀ կառավարության բաղկացուցիչ հանդիսացող նախարարություն չէ և չի կարող լինել ոլորտի լիազոր մարմին: