Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության ջրամբարաշինության և պաշարների կառավարման հայեցակարգին և Հայաստանի Հանրապետության ջրամբարաշինության և պաշարների կառավարմանն և զարգացմանն ուղղված միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<Հայաստանի Հանրապետության ջրամբարաշինության և պաշարների կառավարման հայեցակարգին հավանություն տալու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության 

  1. Անհրաժեշտությունը` Հայեցակարգը մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշմամբ հաստատված N1 հավելվածի1 կետի պահանջների: Հայեցակարգի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում մակերևույթային հոսքի կարգավորման, օգտագործելի ջրային պաշարի ավելացման նպատակով ջրամբարաշինության զարգացմանն ուղղված մեխանիզմների մշակման անհրաժեշտությամբ։
  2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները՝ ներկայումս ջրային պաշարների համապարփակ կառավարումը և պլանավորումը ընդգրկում են մեծ թվով բարդ հարցեր և հիմնախնդիրներ։ Այդ իրավիճակում անհրաժեշտ է տեսանելի դարձնել բոլոր հարցերի և մոտեցումների փոխկախվածությունները։ Կլիմայական փոփոխությունների հետևանքով ջրային ռեսուրսների սպասվող նվազումը, ինչպես նաև ոռոգման ջրի պահանջարկի նմանօրինակ աճի տեմպերը, կանխատեսվում է, որ մեր հանրապետությունում կզգացվի ջրային ռեսուրսների պակաս։ Այս պարագայում առանց նոր ջրամբարների կառուցման հնարավոր չի լինի լուծել հանրապետության ոռոգման ոլորտի խնդիրները, այդ թվում` Սևանա լճի մակարդակի աճի ապահովումը։
  3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը՝ ապահովել ջրային ռեսուրսների կուտակման և ամբարման նախադրյալների ստեղծումը:
  4. Կարգավորման նպատակը և բնույթը` ջրամբարաշինության և ջրային պաշարների կառավարման հայեցակարգի ընդունման նպատակն է մակերևութային ջրերի հոսքի կառավարումն և ջրի ամբարման հայեցակարգային մոտեցումները, որոնք հնարավորություն կտան բարելավել ջրային պաշարների կառավարումը:
  5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները` ներկայացված որոշման նախագիծը մշակվել է Ջրային կոմիտեի կողմից:
  6. Ակնկալվող արդյունքը` ջրամբարաշինության միջոցով հնարավորություն կստեղծվի ապահովելու ոռոգման համակարգերի սպասարկման տարածքում ընդգրկված և լրացուցիչ ոռոգելի հողերի ջրամատակարարման համար անհրաժեշտ ջրի քանակը: Միաժամանակ՝ նշված խնդրի լուծումն անհրաժեշտ նախադրյալներ կստեղծի ջրային համակարգերի օգտագործման արդյունավետության բարձրացման և կայուն զարգացման համար:
  • Քննարկվել է

    30.10.2019 - 15.11.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն, Տարածքային կառավարման և զարգացման, Կադաստր

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7503

Տպել

Առաջարկներ`

Հովհաննես Չուխուրյան

01.11.2019

Ջրային պաշարների կառավարման համար նախ պետք է բարելավել պոմպակայանների վիճակը,քանի որ մարզային համայնքներում կա ջրային ռեսուրսների բավականին մեծ կորուստ։

Տեսնել ավելին