Հիշել նախագիծը

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «զ» ենթակետով․   

 

 «զ. օդային տրանսպորտի միջոցով մեկնող ֆիզիկական անձինք, 36 ամսով, ընդ որում՝ տրամադրված ժամկետը կարող է երկարացվել ևս 24 ամսով՝ նախորդող ժամանակահատվածում գրանցված դրական արդյունքների հիման վրա, եթե վերջիններս օգտվում են այն ավիափոխադրողների ծառայություններից, որոնք՝

1) իրականացնում են առևտրային ավիափոխադրումներ դեպի իրենց կողմից վերջին 12 ամիսներին չսպասարկված  IATA կոդով նոր օդանավակայաններ՝ սկսած առաջին թռիչքի մեկնարկի օրվանից և  

2) իրականացնում են շաբաթական ոչ պակաս քան երկու չվերթ IATA ամառային ժամանակաշրջանում՝ մարտի վերջին կիրակի օրվանից ներառյալ հոկտեմբերի վերջին շաբաթ օրը, և շաբաթական ոչ պակաս քան մեկ չվերթ IATA ձմեռային ժամանակաշրջանում՝ հոկտեմբերի վերջին կիրակի օրվանից ներառյալ մարտի վերջին շաբաթ օրը:

          Նախատեսված արտոնության ժամկետը յուրաքանչյուր կոնկրետ ավիաընկերության կողմից իրականացվող ավիափոխադրման ծառայություններից օգտվող ուղևորների համար հաշվարկվում է ամիսների նվազման կարգով՝ սկսած տվյալ ուղղությամբ արտոնության տրամադրման հիմք հանդիսացող պայմաններին բավարարող առաջին ավիաընկերության առաջին թռիչքի մեկնարկից:» 

 

 Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Քննարկվել է

    28.10.2019 - 12.11.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ավիացիա, Էկոնոմիկա, Տրանսպորտ, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7879

Տպել