Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 780-Ն ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 276-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 02.11.2019 18:49:23 ԿԱՐԾԻՔ ՀՀԱ ԱՍՀՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄԱՍԻՆ «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ իր զարմանքն է հայտնում այն մասին, որ դեռեւս 2018 թ․ օգոստոսին ՀՀ ԱՍՀՆ կողմից շրջանառության մեջ դրված ՀՀ կառավարության N 780-Ն և N 276-Ն որոշումների մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը https://www.e-draft.am/projects/1082 դեռեւս չի ընդունվել։ Ավելին, դրա վերաբերյալ մեր կազմակերպության դիտողություններն ու առաջարկությունները չեն քննարկվել։ Դրանք չիրականացնելու պարագայում շրջանառության մեջ են դրվում նոր լրացումներ և փոփոխություններ, որոնք ոչ միայն համահունչ չեն նախկինում շրջանառված փաստաթղթերի նպատակներին, այլև առաջացնում են նոր հիմնախնդիրներ։ Այսպես, թվում էր, թե նոր փոփոխություններով պետք է հստակեցվեին անժամկետ հաշմանադամություն սահմանելու կոռուպցիոն ռիսկեր պարունակող հայեցողական դրույթները։ Սակայն որոշակիորեն հստակեցնելով ժամկետի խնդիրը, այս փոփոխությունները հստակորեն ՀՀ քաղաքացիների իրավունքների խտրականություն ու սահմանափակում են ենթադրում։ Այսպես, առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է․ «6) Որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 31-րդ կետը լրացնել նոր «ե» ենթակետով հետևյալ բովանդակությամբ՝ «ե) վերափորձաքննության արդյունքում հաշմանդամություն ունեցող անձ չճանաչված անձանց՝ նոր հիվանդություններով կամ ախտաբանական վիճակներով հաշմանդամություն ունեցող անձ սահմանելու դեպքում, հաշմանդամությունը անժամկետ սահմանվում է սույն կետի պահանջներին համապատասխան։»։ Մեր կարծիքով այս դրույթի կիրառման պայմաններում 7 տարի շարունակ ներքին հիվանդություններով պայմանավորված հաշմանդամություն խումբ ստացած անձը 7-րդ տարում չարորարակ նորագոյացություններով կամ այլ ախտաբանական վիճակներով պայմանավորված հիվանդության դեպքում հաշմանդամություն ստանալու դեպքում չի կարող օգտվել կառավարության որոշմամբ սահմանված անժամկետ հաշմանդամություն ստանալու իրավունքից։ Մեր կարծիքով այս դրույթը հակասում է ՀՀ սահմանադրության 28-րդ հոդվածի՝ օրենքի առջև հավասարության և 29-րդ հոդվածի՝ սոցիալական վիճակի կապակցությամբ խտրականության բացառման դրույթներին։ Ի լրումն վերոհիշյալի, այս պարագայում ոչ միայն վերանում են, այլ մեծանում են կոռուպցիոն ռիսկերը և դրանցով պայմանավորված հայեցողական ոչ արդարացի որոշումների կայացման հնարավորությունները։ Հետեւաբար առաջարկում ենք այդ փոփոխությունը հանել որոշման նախագծից։ Միաժամանակ կարծում ենք, որ այս փոփոխությունները ժամանակավրեպ են և ընդհանրապես պետք է հանվեն շրջանառությունից։ Դրանում առկա որոշ ընդունելի կետերը պետք է ներառել 2018 թ․ շրջանառված փոփոխությունների ու լրացումների նախագծերի մեջ և շտապ կարգով դրանք դնել շրջանառության մեջ։ Հարգանքով, Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ «ՀՀ կառավարության N 780-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի առաջարկը քննարկվել և չընդունելու հիմնավորումը տեղադրվել է կայքում։ Նոր նախագիծը առավել հստակեցնում է հաշմանդամությունը անժամկետ սահմանելու չափանիշները ։ Ներկայումս բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները հաստատված են ՀՀ կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 780-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում): Որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 31-րդ կետի «գ» ենթակետի համաձայն, հաշմանդամությունն անժամկետ սահմանվում է նաև իրականացված միջոցառումների անարդյունավետության դեպքում, որը բերում է հաշմանդամություն ունեցող անձի մշտական սոցիալական պաշտպանության անհրաժեշտության (առնվազն 7 տարվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու մարմինների կողմից դիտման պայմաններում): Նման ձևակերպումը, հատկապես «առնվազն», «7 տարվա ընթացքում» բառերի կիրառումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ հստակ չի սահմանված 7 տարվա ընթացքում 7 անգամ փորձաքննության ենթարկվելու դեպքու՞մ, անընդմեջ փորձաքննության ենթարկվելու դեպքու՞մ, նույն պաթոլոգիայո՞վ, թե անկախ ախտաբանական վիճակից և այլն, շատ հաճախ հայեցողական որոշումներ կայցնելու տեղիք է տալիս, այն է կամայականորեն հաշմանդամությունը անժամկետ կարող է սահմանվել 7 տարվա դիտման պայմաններում 8-րդ, 9-րդ տարին կամ ավելի ուշ, ուստի և անհրաժեշտություն առաջացավ հստակեցնելու վերոգրյալ ենթակետը։ Հատկապես կամայական որոշումների տեղիք են տալիս բոլոր այն դեպքերը, երբ անձը ունեցել է հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակ, այնուհետև բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում կարգավիճակ չի սահմանվել, հետագայում, տարիներ հետո այլ հիվանդություններով է դիմել և հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչվել, նրան հաշմանդամությունը անժամկետ է սահմանվում ըստ հայեցողության, կամ հաշվի է առնվում տարբեր հիվանդություններով 7 անգամ վերափորձաքննվելու փաստը, կամ տվյալ հիվանդությամբ կրկին 7 անգամ վերափորձաքննության ենթարկելուց հետո է սահմանվում անժամկետ հաշմանդամությունը ։ Նախագծով առաջարկվում է հստակեցնել անժամկետ հաշմանդամություն սահմանելու դեպքերը, հաշվի առնելով, որ եթե որևէ անձ 7 տարվա դիտման պայմաններում ունեցել է հաշմանդամություն, այսինքն առկա է եղել օրգանիզմի որևէ ֆունկցիայի կայուն խանգարում, հետևաբար նաև կենսագործունեության սահմանափակումներ, ապա հավանականությունը շատ փոքր է, որ դա կարող է վերանալ 8-րդ, 9-րդ կամ հետագա տարիներին, ուստի միևնուն հիվանդություններով կամ ախտաբանական վիճակներով է անձին 7 տարվա դիտարկումից հետո հաշմանդամությունը անժամկետ կսահմանվի 8-րդ տարվա դիտարկման դեպքում, իսկ եթե որևէ հիվանդությունով հաշմանդամություն ունեցող անձ չճանաչվելուց հետո, այսինքն իրականացված միջոցառումները արդյունավետ են, և չեն հանգեցրել անձի մշտական սոցիալական պաշտպանության անհրաժեշտության, ապա կրկին նոր ախտորոշված ախտաբանական վիճակի հետևանքով դիմելու դեպքում, հաշմանդամությունը անժամկետ կսահմանվի համապատասխանաբար որոշման 31-րդ կետի ա), բ), գ), դ) ենթակետերի համաձայն, որը կբարձրացնի որոշումների օբյեկտիվությունը և կբացառի կոռուպցիոն ռիսկները։ Հետևաբար, նախագծով առաջարկվող՝ N 1 հավելվածով հաստատված կարգի 31-րդ կետի նոր «ե» ենթակետը վերաբերում է ոչ թե 7 տարի շարունակ ներքին հիվանդություններով պայմանավորված հաշմանդամություն խումբ ստացած անձանց , այլ որևէ հիվանդությունով հաշմանդամություն ունեցող անձ չճանաչվածներին։ Մեկ անգամ ևս տեղեկացնում ենք, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերանայում է հաշմանդամության գնահատման համակարգը, ներդնելով անձի ֆունկցիոնալության գնահատման վրա հիմնված նոր մոդել։