Լրամշակման փուլում է
ԷԴՈՒԱՐԴ ՆԱՍԻԲԻ ԹԱԹՈՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
9 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԷԴՈՒԱՐԴ ՆԱՍԻԲԻ ԹԱԹՈՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Էդուարդ Նասիբի Թաթոյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Էդուարդ Նասիբի Թաթոյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 31-ի № 47-Ա որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2019 թվականի ձմեռային զորակոչը։ Քանի որ Էդուարդ Նասիբի Թաթոյանի 26 տարին լրացել է 2019 թվականին օգոստոսի 9-ին, հնարավոր չէ նրան շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել Էդուարդ Նասիբի Թաթոյանին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։
Էդուարդ Նասիբի Թաթոյանը հանդես է գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում, աչքի է ընկնում արդյունավետ խաղով, և կարևորվում է նրա մասնակցությունը Եվրոպայի առաջնությանն ու ընտրական խաղերին։
Էդուարդ Նասիբի Թաթոյանը հաշվառված է Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:
-
Քննարկվել է
24.10.2019 - 13.11.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սպորտ և երիտասարդություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 7823
Տպել