Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1313-ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը գումար հատկացնելու մասին

 

նախագիծ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

___   ____________    2017 ԹՎԱԿԱՆԻ N____Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի  605-րդ հոդվածով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ  է.

 

   

   1. «Ընդունելությունների տուն» փակ բաժնետիրական ընկերության հետագա մասնավորեցման գործընթացը գրավիչ դարձնելու համար ընկերության ֆինանսական խնդիրները կարգավորելու, պարտավորությունները մարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2017 թվականին հատկացնել 54 268 661 դրամ, այդ թվում 2017 թվականի 1-ին կիսամյակում՝ 40 544 061  դրամ և իննը ամսում՝ 54 268 661  դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ, պետական և համայնքների առևտրային կազմակերպություններին» հոդվածով):

   2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաս­տանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցա­ռումների մասին» N 1313-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.41 և 12 աղյուսակներում կատարել լրացումներ` համաձայն հավել­վածի:

   3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 2-րդ կետով հատկացված գումարը «Ընդունելությունների տուն»  փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրելու համար սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ընկերության հետ կնքել նվիրաբերության պայմանագիր՝ ընկերության պարտավորությունների մարման, մինչև 2017 թվականի ավարտը գույքի պահպանման և բնականոն գործունեության ապահովման պայմանով:

 

 

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

      ՎԱՐՉԱՊԵՏ                                                          ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    05.05.2017 - 13.06.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8846

Տպել