Լրամշակման փուլում է
ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆԻ ՕԳԱՆԵՍՅԱՆԻՆ, ԱՆՏՈՆԻ ԱՐԱՄ ԴԱՄԻԵՆ ԱԼԲԵՐ ՎԱՀԱՆԻ ԿԱԶԱՐՅԱՆԻՆ ԵՎ ՂԱԶԱՐ ԱՐՄԵՆԻ ԴԵՐՄԵՋՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ
-
3 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ
ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆԻ ՕԳԱՆԵՍՅԱՆԻՆ, ԱՆՏՈՆԻ ԱՐԱՄ ԴԱՄԻԵՆ ԱԼԲԵՐ ՎԱՀԱՆԻ ԿԱԶԱՐՅԱՆԻՆ ԵՎ ՂԱԶԱՐ ԱՐՄԵՆԻ ԴԵՐՄԵՋՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ
ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ»
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Յուրի Վարդանի Օգանեսյանին, Անտոնի Արամ Դամիեն Ալբեր Վահանի Կազարյանին և Ղազար Արմենի Դերմեջյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2019 թվականի հուլիսի 12-ի № 158-Ա հրամանագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել Յուրի Վարդանի Օգանեսյանին, Անտոնի Արամ Դամիեն Ալբեր Վահանի Կազարյանին և Ղազար Արմենի Դերմեջյանին, որոնք հանդես են գալու ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Հայաստանի Հանրապետության հավաքական թիմում:
Վերոնշյալի հետ կապված՝ անհրաժեշտություն է առաջացել 2019 թվականի ձմեռային զորակոչից մինչև 2021 թվականի ձմեռային զորակոչը տարկետում տալ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից Յուրի Վարդանի Օգանեսյանին, Անտոնի Արամ Դամիեն Ալբեր Վահանի Կազարյանին և Ղազար Արմենի Դերմեջյանին:
Յուրի Վարդանի Օգանեսյանը, Անտոնի Արամ Դամիեն Ալբեր Վահանի Կազարյանը և Ղազար Արմենի Դերմեջյանը հաշվառված են Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:
-
Քննարկվել է
22.10.2019 - 11.11.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սպորտ և երիտասարդություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 7122
Տպել