Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ այն սնանկության գործերով, որում առկա են գույքով ապահովված պահանջատերեր՝ հաճախակի ի հայտ են գալիս դեպքեր, երբ ապահովված պահանջատերը դատարանի համապատասխան որոշմամբ գույքը իրացնում է արտադատական կարգով: Փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում հիմնականում չի վերականգնվում տվյալ գույքի իրացումից առաջացած անուղղակի հարկային պարտավորությունների գումարը, իսկ պարտապանի կողմից գնորդներին տրամադրվում են հարկային հաշիվներ, որոնց հիման վրա գնորդները հաշվանցում են իրացումից առաջացած հարկային պարտավորությունները:

  • Քննարկվել է

    21.10.2019 - 06.11.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7771

Տպել

Առաջարկներ`

Վարազդատ Հարությունյան

31.10.2019

Նախագիծն ամբողջությամբ հակասում է գրավի ինստիտուտի էությանն ու նպատակին՝ ա/ հակասում է գրավառուի՝ գրավի առարկայի իրացումից բավարարում ստանալու նախապատվության իրավունքին։ բ/Այս նախագծով խափանվելու է նորմալ քաղաքացիական շրջանառությունը, գրավով ապահովված պարտատերերի համար սա վիճակի վատթարացում է, վերջինները պարտավորաիրավական հարաբերությունների մեջ մտնելուց չէին կարող կանխատեսել, որ օրինակ սնանկության վարույթի շրջանակներում պարտքի հետ ստացման ժամանակ ունենալու են նման իրավիճակ և հնարավորություն չեն ունեցել անելու համապտասխան հաշվարկներ և կանխատեսումներ, գ/ Գրավով ապահովված վարկային պրոդուկտների ծավալները նվազելու են /առանց համարժեք այլընտրանքի/՝ դառնալով նվազ գրավիչ և վարկատուների համար, և՛ վարկառուների համար։

Արամ Կարապետյան

29.10.2019

Միաժամանակ, հիմնավորման մեջ նշել են, թե իբր հիմնական փոփոխությունը վերաբերում է արտադատական կարգով գույքի իրացմանը, սակայն նախագծով ներկայացված փոփոխությունները վերաբերում են նաև սնանկության կառավարիչների կողմից գրավի առարկաները իրացնելուց հետո գումարների բաշխման հերթականությունը, որով նախատեսվում է, որ գրավով ապահովված պարտավորությունը մարվում է հարկերը պահվելուց հետո, ուստի նախագծի հիմնավորումը թերի է, և նախագծի հեղինակի հիմնական նպատակն է գրավառուների հաշվին մարել բյուջեի նկատմամբ առաջացող հարկերը:

Արամ Կարապետյան

29.10.2019

գտնում ենք, որ նախագծն ամբողջությամբ անհիմն է, հակասում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքին, մասնավորապես գրավի ինստիտուտին, քանի որ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 3-րդ մասի՝ 3. Անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի, բանկային հաշվի, դեպոզիտի (ավանդի) կամ արժեթղթի գրավով ապահովված պարտավորության պարտատերը (գրավառուն) պարտապանի կողմից այդ պարտավորությունը չկատարվելու դեպքում գույքի տիրոջ (գրավատուի) մյուս պարտատերերի հանդեպ գրավ դրված գույքի արժեքից բավարարում ստանալու նախապատվության իրավունք ունի: Միաժամանակ, նախագծով անօրինական ծախսեր են առաջանում գրավառուի նկատմամբ, մասնավորապես գույքը պարտքի դիմաց ի սեփականության կամ գօգուտ երրորդ անձի փոխանցելու դեպքում ստիպված է լինում վճարելու գույքի օտարումից առաջացող հարկերը, կամ իրացվելու դեպքում հարկերի չափով նված բավարարում է ստանում: Արդյունքում, Բանկերը և վարկային կազմակերպությունները այլևս հասարակական տարածքների գրավադրմամբ վարկեր չեն տրամադրի, ինչը կհանգեցնի բիզնեսի անկման:

Տեսնել ավելին