Հիշել նախագիծը
«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր
-
2 - Կողմ
-
3 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արմեն Վարդանյան 18.10.2019 11:14:31 | «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածում առաջարկվող լրացումը հնարավոր չէ, որովհետև 23-րդ հոդվածի վերնագիրը Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու կամ վերադարձնելու սպառողի իրավունքի մասին է, իսկ լրացվող 3-րդ մասը ապրանք վաճառողի պարտավորություն է, որից բխում է պահանջները ՀՀ կառավարության կողմից սահմանելու մասին 4-րդ մասը: Խնդրի լուծումը 23-րդ հոդվածի վերնագրի փոփոխությունն է՝ լրացվող 3-րդ մասի տրամաբանությամբ կամ լրացվող 3-4-րդ մասերը օրենքի այլ՝ համապատասխան հոդվածներում սահմանելը: <<ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածում լրացվող մասերը համարակալել համապատասխանաբար 39 և 40 թվերով: 2-րդ հոդվածով նոր խամբագրությամբ առաջարկվող 244.7 հոդվածի 1-ին մասում բաց են մնացել 158-րդ հոդվածի առաջարկվող 39-40-րդ մասերը, անհրաժեշտ է լրացնել դրանք: | Չի ընդունվել | Նախագծով սահմանվող լրացումը նույնպես սպառողի իրավունքի մասին է, որտեղ սպառողը իրավունք ունի իմանալ վաճառողի կողմից վաճառվող և իր կողմից սույն հոդվածով սահմանված պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու կամ վերադարձնելու պայմանների վերաբերյալ։ Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի, տվյալ պարագայում համարակալման անհրաժեշտությունը բացակայում է։ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով լրացվող 39 և 40-րդ մասերով վերահսկողություն իրականացնող մարմիններ են հանդիսանալու տեղական ինքնակառավարման մարմինները, ինչի արդյունքում նշյալ մասերը չեն սահմանվել 244.7 հոդվածում։ |