ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
7 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 184-րդ հոդվածի 4-րդ մասում «այդ թվում» բառերը փոխարինել «բացառությամբ» բառով:
Հոդված 2. Օրենսգրքի 187-րդ հոդվածի 4-րդ մասում՝
1) «այդ թվում» բառերը փոխարինել «բացառությամբ» բառով, իսկ «գովազդային վահանակի մակերեսը` արտահայտված քառակուսի մետրերով» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն հոդվածի 4․ 1-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի)» բառերով.
2) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4․ 1-րդ և 4․ 2-րդ մասեր.
«4․1 Սույն հոդվածի 4-րդ մասի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին (բացառությամբ` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում), ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում գովազդային վահանակների տեղադրման այն դեպքերի վրա, որոնցում տեղադրված է «Գովազդի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1.2-րդ կետով սահմանված կարգով ճանաչված սոցիալական գովազդ:
4․2 Հաշվետու եռամսյակի ընթացքում սույն հոդվածի 4․ 1-րդ մասով սահմանված սոցիալական գովազդը գովազդի այլ տեսակներով փոխարինվելու դեպքում՝ գովազդի տեղադրման թույլտվության տրամադրումը և բովանդակության նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական մարմինը կամ մարմինները»:
Հոդված 3. Օրենսգրքի 190-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերում «այդ թվում» բառերը փոխարինել «բացառությամբ» բառով.
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3) Միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին (բացառությամբ` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում), ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդային վահանակին սոցիալական գովազդ տեղադրելու դեպքում՝ տեղադրվող գովազդային վահանակի մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար` 0 դրամ:»:
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ և 3-րդ մասերով.
«2. Միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին (բացառությամբ` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում), ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող դատարկ գովազդային վահանակների մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի դիմաց գանձվում է սույն հոդվածի 1-ին մասի համապատասխանաբար 1-ին կամ 2-րդ կետով սահմանված վճարի 25 %-ի չափով:
- Եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին (բացառությամբ` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում), ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը, ապա յուրաքանչյուր քառակուսի մետրի դիմաց գանձվում է սույն հոդվածի 1-ին մասի համապատասխանաբար 1-ին կամ 2-րդ կետով սահմանվածվճարի 10 %-ի չափով:»:
Հոդված 4. Օրենսգրքի 195-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի 1-ին կետից հանել «անկախ գովազդային վահանակի պաստառի առկայությունից (գովազդի տարածումը դադարեցնելու հանգամանքից) կամ դրա փոփոխությունից » բառերը,
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ, 4.1-րդ և 5-րդ կետերով.
«4) եթե գովազդային վահանակի վրա տեղադրված սոցիալական գովազդը փոխարինվում է այլ տեսակի գովազդով հարկային տարվա ընթացքում, ապա՝
ա.ճանապարհային մարմնի հետ տեխնիկական պայմանների համապատասխանության ակտում համապատասխան գրառման կատարման օրն ընդգրկող հաշվետու եռամսյակի համար ճանապարհային հարկը հաշվարկվում է սույն մասի 1-ին կետում նշված կարգով՝ ակտում համապատասխան գրառման կատարման օրվան հաջորդող օրվանից մինչև հաշվետու եռամսյակի ավարտն ընկած օրերի թվերին համամասնորեն,
բ. ակտում համապատասխան գրառման կատարման օրն ընդգրկող հաշվետու եռամսյակին նախորդող եռամսյակների համար ճանապարհային հարկ չի հաշվարկվում ,
4.1) եթե գովազդային վահանակի վրա տեղադրված սոցիալական գովազդը փոխարինվում է այլ տեսակի գովազդով հարկային տարվա ընթացքում կառավարության կողմից սահմանված կարգի խախտմամբ, ապա՝
ա. ճանապարհային մարմնի կողմից խախտման հայտնաբերման օրն ընդգրկող հաշվետու եռամսյակի համար ճանապարհային հարկը հաշվարկվում է սույն մասի 1-ին կետում նշված կարգով՝ եռամսյակի առաջին օրվանից մինչև խախտման օրվան նախորդող օրն ընկած օրերի թվերին համամասնորեն,
բ. ճանապարհային մարմնի կողմից խախտման դեպքն արձանագրելու օրն ընդգրկող հաշվետու եռամսյակին հաջորդող եռամսյակների համար, բացառությամբ սույն մասի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված դեպքերի, ճանապարհային հարկը հաշվարկվում է սույն մասի 1-ին կետով սահմանված կարգով.
5) եթե սոցիալական գովազդ տեղադրված գովազդային վահանակը ապամոնտաժվում է հարկային տարվա ընթացքում, ապա ապամոնտաժման օրն ընդգրկող հաշվետու եռամսյակին նախորդող և հաջորդող եռամսյակների համար ճանապարհային հարկ չի հաշվարկվում:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և կիրառվում է այն հարաբերությունների նկատմամբ, որոնք ծագել են Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» 2006 թվականի դեկտեմբերի 05-ի ՀՕ-240-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 14-րդ հոդվածի՝
1) 3-րդ մասում «այդ թվում» բառերը փոխարինել «բացառությամբ» բառով, իսկ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ու ժամկետներում» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն հոդվածի 3․1-րդ մասով նախատեսված դեպքի)» բառերով.
2) հոդվածը լրացնել նոր 3․1 և 3․2 մասերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«3․1 Սույն հոդվածի 3-րդ մասի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին (բացառությամբ` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում), ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում գովազդային վահանակների տեղադրման այն դեպքերի վրա, որոնցում տեղադրված է «Գովազդի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1.2-րդ կետով սահմանված կարգով ճանաչված սոցիալական գովազդ:
3․2 Հաշվետու եռամսյակի ընթացքում սույն հոդվածի 3․1-րդ մասով սահմանված սոցիալական գովազդը գովազդի այլ տեսակներով փոխարինվելու դեպքում՝ գովազդի տեղադրման թույլտվության տրամադրումը և բովանդակության նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական մարմինը (մարմինները):»:
3) 6-րդ մասի տեղադրման բառից հետո լրացնել ,ինչպես նաև ապօրինի կամ օրենքի խախտմամբ տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և կիրառվում է այն հարաբերությունների նկատմամբ, որոնք ծագել են 2018 թվականի հունվարի 1-ից հետո:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գովազդի մասին» 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի (այսուհետ` Օրենք) 13.1-րդ հոդվածում՝
1) երկրորդ պարբերության «այդ թվում» բառերը փոխարինել «բացառությամբ» բառով, իսկ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ու ժամկետներում» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն մասի երրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի)» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններ.
«Սույն մասի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին (բացառությամբ` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում), ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում գովազդային վահանակների տեղադրման այն դեպքերի վրա, որոնցում տեղադրված է սույն օրենքի 13-րդ հոդվածի 1.2-րդ կետով սահմանված կարգով ճանաչված սոցիալական գովազդ:
Հաշվետու եռամսյակի ընթացքում սույն մասով սահմանված սոցիալական գովազդը գովազդի այլ տեսակներով փոխարինվելու դեպքում՝ գովազդի տեղադրման թույլտվության տրամադրումը և բովանդակության նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական մարմինը կամ մարմինները:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և կիրառվում է այն հարաբերությունների նկատմամբ, որոնք ծագել են 2018 թվականի հունվարի 1-ից հետո:
-
Քննարկվել է
16.10.2019 - 16.11.2019
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տրանսպորտ, Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 6897
Տպել