Հիշել նախագիծը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
-
241 - Կողմ
-
187 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Վարդան Հակոբյան 12.10.2019 22:08:34 | Ինչու՞ եք նոր գլխի ընկել՝ հանել սահմանային տարիքը, քանիսին եք զորացրել չարաբաստիկ *-ով հոդվածներից, լեղապարկի հեռացված լինելու հոդվածներից․․․․․․․։ ՇԱՏ ՃԻՇՏ ՈՐՈՇՈՒՄ Է։ | ||
2 | Alik Asatryan 18.10.2019 21:10:04 | Առաջարկվող նախագծի առաջին մասն իր մեջ պարունակում է մեծ ռիսկ և ոչ նպատակահարմար է, քանի որ գործող իրավակարգավարումը երաշխիք է նախատեսում այն մասով, որ զորակոչի ժամանակ քաղաքացու պիտանիության վերաբերյալ որոշում կայացրած, նրան պիտանի ճանաչած բժիշկ-մասնագետը հնարավորություն չունենա զորակոչից հետո զինվորական ծառայության ընթացքում որևէ հանձնաժողովի կազմում փորձաքննել իր, իսկ կողմից պիտանի ճանաչվածին, քանի որ նա կլինի կաշկանդված և չի կարող օբյեկտիվ լինել, արձանագրել իր, իսկ կողմից սխալ կայացրած որոշումը: Արդյունքում կխախտվի զինծառայողների արդար փարձաքննված լինելու իրավունքը, անհարկի կծանրաբեռնվի հոսպիտալային օղակի աշխատանքը` վտանգելով զինծառայողի առողջությունն ու ծառայության պատշաճ կազմակերպումը: Ելնելով վերոգրյալից` առաջարկվող փոփոխությունն առաջին մասով ոչ նպատակահարմար է և պարունակում է մեծ ռիսկեր: | ||
3 | Satenik Abrahamyan 23.10.2019 21:53:44 | Շատ ճիշտ որոշում․․․ | ||
4 | Գագիկ Հարությունյան 25.10.2019 23:18:40 | Ըստ էության զորամասի հրամանատարի միջնորդագիրը որևէ կերպ չի ազդում զինծառայողի առողջական վիճակի վրա, սակայն զգալիորեն խոչընդոտում է փորձաքննական գործընթացին թե փորձաքննության տևողության անհարկի երկարացման և թե վարչարարության հիմնական սկզբունքների հետևելու առումով։ | ||
5 | Գագիկ Հարությունյան 25.10.2019 23:38:00 | Բժշկական հանձնաժողովների համալրումը փորձառու փորձագետներով կապահովի ՀՀ քաղաքացու հիմնական իրավունքներից պատշաճ վարչարարության իրավունքի իրականացմանը | ||
6 | Վահագն Հակոբյան 25.10.2019 23:18:49 | Զինված Ուժերում անելիք ունեցող սպաներին չի կարելի ուղարկել հարկադիր պարապուրդի, իսկ փորձագետների անաչառությանը կարող են գնահատական տալ իրավապահ մարմինները՝ յուրաքանչյուր դեպքով: |