Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2020-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը


 Սույն փաստաթղթի մշակման պայմանավորված է ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունավետ իրականացման նպատակով միասնական քաղաքականության կիրառման, ինչպես նաև բարեփոխումների հիմնական ուղղությունների և դրանցից ակնկալվող արդյունքների, ձեռքբերման առաջընթացը ստուգելու չափելի ցուցանիշների սահմանմամբ անհրաժեշտությամբ:

 

 Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը


       Փոքր և միջին ձեռնարկատիրությունը Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացման, ներառականության և կայուն զարգացման ապահովման կարևորագույն գործոններից է: ՀՀ Կառավարությունը բարձր է գնահատում փոքր և միջին ձեռնարկությունների ներուժը Հայաստանի կայուն և ներառական աճի գործընթացում և մեծապես կարևորվում է ՓՄՁ զարգացումը, որը համարվում է ներառական տնտեսական աճի նախադրյալ։

 Կարգավորման նպատակը և բնույթը

           Ռազմավարական փաստաթղթի նպատակն է նպաստել բարեփոխումներին ՓՄՁ մրցունակության բարձրացմանը այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են կարգավորող և ինստիտուցիոնալ դաշտը, ռեսուրսների, այդ թվում նաև ֆինանսների հասանելիությունը, , շուկաների հասանելիությունը, մարդկային կապիտալի և ձեռնարկատիրական մշակույթի զարգացումը։

  

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք


Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից՝ միջազգային փորձագետների աջակցությամբ (Գերմանական համագործակցության (GIZ) և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) գործակցությամբ):

 

 Ակնկալվող արդյունքը
         

Ռազմավարությունը նպատակ է հետապնդում միջնաժամկետում նպաստել Հայաստանում ձեռներեցության զարգացմանը, ՓՄՁ-ների արտադրողականության բարձրացմանը, աջակցել փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակության աճին, ներքին և միջազգային թիրախային շուկաներում` մասնավոր նախաձեռնողականության, առավել արտադրողական տեխնոլոգիաների ներդրման ու նորարարական գաղափարների ընդունման, ներդրման և գեներացման միջոցով:

Ռազմավարության հաջող իրականացումը կհանգեցնի Հայաստանում, հատկապես մարզերում` կայուն և ներառական զարգացմանը նպաստող նորարարական և մրցունակ ՓՄՁ-ների ձևավորմանը և զարգացմանը։

 

  • Քննարկվել է

    08.10.2019 - 23.10.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 17151

Տպել

Առաջարկներ`

Տիգրան Սարաֆյան

09.10.2019

1.1.7 կետի միջոցառման համար նոր հարթակ ստեղծել պետք չէ,ՓՄՁ կայքում այն ստեղծեք, 1 Ֆինանսական ռեսուրսների հասանելիություն ավելացում բաժնի հաշվով ինչու չի դիտարկված Հայաստանի Զարգացման եւ Ներդրումների Կորպորացիայի մասնակցության աստիճանը և ձևերը, 3.1 ՓՄՁ-ներին նոր շուկաներ մուտք գործելիս շարունակական աջակցություն կետի մասով անհրաժեշտ է նաև 3.1.6 ենթակետ արտահանման ներուժ ունեցող ՓՄՁ ների ներկայացվածությանն աջակցում դրա համար ստեղծվելիք հարթակի միջոցով, որտեղ կգրանցվեն սւոբյեկտները և կգովազդեն իրենց գործունեությունը և կկատարեն մնացած հաջորդական աշխատանքները, այն կապակցել 3.5.4, 3.5.5, 3.5.6 ենթակետերի աշխատանքների հետ, 3.6 Խթանել ՓՄՁ-ների մասնակցությունը պետական գնումներին, դրա համար պետք է նախատեսել որ որոշակի ցանկի գնումների դեպքում պետք է նույն սուբյեկտները 2 տարի անընդմեջ մասնակցելուց հետո 2 տարով սահմանափակվի նրսնց մասնակցությունը մրցույթներին, հսկողական աշխատանքներ տանել օր.ՊԵԿ-ի միջոցով, փոխկապակցված սուբյեկտների բացահայտման ուղղությամբ, նաև խոշոր ծավալի գնումների դեպքում դրա մի մասի՝օր. 25 տոկոսի չափով ՓՄՁ սուբյեկտների հետ համագործակցելով կամ համատեղ մասնակցությամբ մասնակցություն կամ ծավալի պատվիրակում, 4.3 կետի հաշվով առաջինը պետք է համատեղ մեթոդիկա և ցուցանիշների ցանկ սահմանել, դրանց հիման վրա տվյալների բազաներ ձևավորել, 4.5 ՓՄՁ ազդեցության գնահատման մեխանիզմների մշակում և գործադրում կետի հաշվով անհրաժեշտ է մշակել ազդեցության գնահատման մեթոդիկա,

Գևորգ Նազարյան

09.10.2019

Ընդհանուր առմամբ մշակված ՓՄՁ զարգացման ռազմավարության նախագիծը համահունչ է ԵՄ "Փոքր բիզնեսի ակտի" գաղափարախոսությանը և սկզբունքներին։ Այդուհանդերձ, ռազմավարության բարելավման նպատակով Նախագծի Հավելված 1 վերաբերյալ առկա են հետևյալ առաջարկները՝ 1. էջ 4 նշվում է՝ "Հայաստանում 1000 բնակչի հաշվով ՓՄՁ միջին խտությունը ցածր է կազմում է 20.1:" Սակայն չեն բերվում այլ երկրների կամ միջազգային համեմատական ցուցանիշներ, ինչից պարզ չէ, թե կոնկրետ որքան բարձր պետք է լինի խտությունը։ 2. Բաժին 2. - սահմանված առաքելությունը և տեսլականը, ինչպես նաև նպատակները և թիրախները պետք է վերաբերվեն ոչ թե ռազմավարությանը, այլ դրա առարկային, այսինքն՝ ՓՄ ձեռնարկատիրության զարգացմանը։ Այսինքն, ռազմավարությունը սահմանում է ՓՄ ձեռնարկատիրության զարգացման առաքելությունը, տեսլականը, նպատակները, սակայն "ռազմավարության առաքելություն" արտահայտությունը իմաստազուրկ է։ Միաժամանակ, բաժին 2.1-ում սահմանված ռազմավարության նպատակը հարկավոր է տանել ներածության մաս։ 3. Փաստորեն, բաժին 2.1-ում սահմանվում է մեկ նպատակ՝ "ՓՄՁ-ների արտադրողականության ավելացում", որի համար բերվում են համապատասխան թիրախներ։ Միաժամանակ, բաժին 3-ում սահմանվում են "ռազմավարական ուղղությունները", որոնք սակայն Հավելված 2-ի գործողությունների ծրագրում ներկայացված են որպես "Ռազմավարության նպատակներ"։ Հատկանշական է, որ բաժին 3-ի ռազմավարական ուղղությունների նկարագրություններում բերվում են նաև թիրախային ցուցանիշներ։ Արդյունքում, փաստաթղթում առկա է զգալի խառնաշփոթ՝ ռազմավարական նպատակների, թիրախների և ուղղությունների միջև։ Առաջարկում եմ, ռազմավարական ուղղությունների փոխարեն սահմանել ենթանպատակներ, որոնք փոխկապակցված պետք է լինեն նպատակի(ների) հետ։ Ավելին, եթե գերնպատակը ՓՄՁ արտադրողականության աճն է, ապա ենթանպատակներից (ուղղություններից) միայն 2-րդը և 3-րդն են, որ կոնկրետ թիրախավորված են այդ նպատակի իրագործմանը։ Մինչդեռ ենթանպատակներից (ուղղություններից) 1-ը և 4-րդը ծառայում են ավելի շատ այլ նպատակի՝ ՓՄՁ-ների զարգացման համար խթանող միջավայրի ստեղծմանը։ Հետևաբար, առաջարկում եմ սահամանել նշված նոր նպատակը 2.1 ենթաբաժնում։ Արդյունքում, կունենանք 2 նպատակ, որոնցից յուրաքանչյուրն ունի 2 ենթանպատակ՝ համապատասխան թիրախներով։ 4. Ռազմավարությամբ չեն արծարծվում ՓՄՁ-ների զարգացման համար խիստ կարևոր ազգային որակի ենթակառուցվածքի հետ կապված խնդիրները (տեխնիկական կանոնակարգման պահանջներին համապատասխանության ապահովում, ստանդարտացման գործընթացներին ՓՄՁ-ների ներգրավում և ազգային ստանդարտների մատչելիություն ՓՄՁ-ների համար, չափագիտական կարողությունների ապահովում, համապատասխանության գնահատման ընթացակարգերի կիրառման մատչելիություն և այլն)։ Առաջարկում եմ, ռազմավարության 2-րդ ենթանպատակի, այն է՝ "2) ՓՄՁ սուբյեկտների կարողությունների և ձեռնարկատիրական մշակույթի զարգացում" առաջնահերթ գործողություններում ներառել համապատասխան գործողություն։ 5. Ռազմավարության Հավելված 1-ի "ՓՄՁ հիմնական տնտեսական ցուցանիշները" բաժնում բերված որոշ գծապատկերներում և աղյուսակներում բացակայում են չափման միավորները, օրինակ՝ աղյուսակներ 8, 9, 10, 11, գծապատկերներ 3 և 4։ Ընդ որում, գծապատկերներ 2, 8 և 9-ում "թվաքանակի կառուցվածք" արտահայտությունը հարկավոր է փոխարինել "թվաքանակի տեսակարար կշիռ" արտահայտությամբ։

Տեսնել ավելին