ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
<---> < ----------> 2017 թվական N ---- Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի ԹԻՎ 305-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի
<Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված` բնակելի տարածքների նվիրատվության կարգը հաստատելու մասին> N305-Ն որոշման /այսուհետ` Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի 1.2. պարբերության <Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության> բառերը փոխարինել <Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության> բառերով, իսկ <Արագածոտնի> բառից հետո ավելացնել՝ <Հայաստանի Հանրապետության Սյունիքի> բառերը:
2) Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N1 հավելվածի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
<2.Բնակելի տարածքները նվիրվում են.
1) համապատասխան տարածքում հաշվառված և մինչև 2017թ. դեկտեմբերի 1-ը փաստացի բնակվող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին /բացառությամբ սահմանամերձ համայնքներում բնակվողների, որոնց համար փաստացի բնակվելու ժամկետի սահմանափակում չի նախատեսվում/, որոնք բնակապահովման ծրագրերի շրջանակներում երբևէ բնակարաններ չեն ստացել.
2) սույն կարգին համաձայն նվիրատվությամբ բնակելի տարածքներ նախկինում ձեռք բերված անձանց, որոնց նվիրատվությունից հետո բնակության նույն հասցեում որպես բարելավում հատկացված է տարածք>:
3) Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N1 հավելվածի 3-րդ կետի
ա. 5-րդ և 9-րդ ենթակետում. <վերջին 5 տարվա ընթացքում> բառերը հանել:
բ. 6-րդ, 7-րդ, 8-րդ և 10-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել:
4) Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N2 հավելվածում`
ա. 6-րդ կետի 3-րդ սյունակում <քաղ. Երևան> բառերը փոխարինել <քաղ. Աբովյան> բառերով:
բ. 9-րդ կետից հետո լրացնել նոր` <9.1 -9.2> կետեր` հետևյալ բովանդակությամբ.
9.1.
|
Բնակելի տարածք
|
քաղ. Երևան, Գյուլիքեխվյան 12 ա
|
9.2.
|
Բնակելի տարածք
|
քաղ. Երևան, Ծ.Իսակովի 9, բն. 1
|
գ. 26-րդ կետի 3-րդ սյունակում <քաղ. Երևան, Մոլդովական 70> բառերը փոխարինել <ք. Երևան, Մոլդովական փող. 29/1 մասնաշենք, բացառությամբ 1-ին հարկում գտնվող թվով 11 և 3-րդ հարկում գտնվող թվով 13 բնակարանների և ք. Երևան, Մոլդովական փող. 29/2 մասնաշենք)> բառերով:
դ. 29-րդ կետի 3-րդ սյունակում <մասնաշենք, 2-րդ մասնաշենք, 3-րդ մասնաշենք> բառերը փոխարինել <, 5-րդ, 7-րդ, 9-րդ, 11-րդ մասնաշենքեր> բառերով:
ե. 34-րդ կետի 3-րդ սյունակում <2> թիվը փոխարինել <2/1>,
զ. 38-րդ կետի 3-րդ սյունակում <Հատիսի փող.> բառերը փոխարինել <Ուսանողական թաղամաս, 4 շենք> բառերով,
է. 39-րդ կետի 3-րդ սյունակում <Բյուրեղավան> բառից հետո լրացնել <, Օղակաձև փող. 51> բառերը,
ը. 41-րդ կետի 3-րդ սյունակում <Աղավնաձոր> բառից հետո լրացնել <, 2-րդ փող., թիվ 2/1> բառերը,
թ. Ուժը կորցրած ճանաչել ցանկի 43-րդ, 58-րդ, 59-րդ, 61-րդ և 70-րդ կետերը.
ժ. 50-րդ կետի 3-րդ սյունակում <համայնք> բառից հետո լրացնել <, 2-րդ նրբ., 1 շենք> բառերը,
ժա. 53.5-րդ կետի 3-րդ սյունակում <համայնք> բառից հետո լրացնել <, 2-րդ փող., 34> բառերը,
ժբ. 53.6-րդ կետի 3-րդ սյունակում <Ուռուտ,> բառից հետո լրացնել <1-ին փող.,> բառերը,
ժգ. 53.8-րդ կետի 3-րդ սյունակում <Հարթավան> բառից հետո լրացնել <, 12-րդ փողոց, թիվ 4/1> բառերը.
ժդ. 53.9 կետից հետո լրացնել նոր` <53.10 -53.13> կետեր` հետևյալ բովանդակությամբ.
53.10
|
Ուսուցչի տուն
|
ՀՀ Վայոց Ձորի մարզ, Քարագլուխ համայնք, 6-րդ փող., 4
|
53.11
|
Ուսուցչի տուն
|
ՀՀ Վայոց Ձորի մարզ, Աղավնաձոր համայնք, 3-րդ փող., 33/1
|
53.12
|
Բնակելի շենք /նախկին ուսուցչի տուն/
|
ՀՀ Տավուշի մարզ, գյուղ Արծվաբերդ, 13-րդ փող., 12/1
|
53.13
|
Բնակելի շենք /նախկին ուսուցչի տուն/
|
ՀՀ Լոռու մարզ, գյուղ Մարգահովիտ, 3-րդ փող., 18 բնակելի շենք
|
ժե. <Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե> բառերը փոխարինել <Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե> բառերով:
ժզ. 54-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
54
|
Բնակելի շենք
|
ՀՀ Վայոց Ձորի մարզ, Վարդահովիտ համայնք, 8-րդ փող., 13 շենք
|
ժէ. 67-րդ կետի 3-րդ սյունակում <Կաթնաղբյուր> բառից հետո լրացնել <, 8 փող., 10 բնակելի շենք> բառերը,
ժը. 68-րդ կետի 3-րդ սյունակում <Լեռնահովիտ> բառից հետո լրացնել < 5 հրապարակ բնակելի շենք> բառերը,
ժթ. 72-րդ կետի 3-րդ սյունակում <Պուշկինո> բառից հետո լրացնել <, 1 փող., 23 բնակելի տուն> բառերը.
իա. 73-րդ կետի 3-րդ սյունակում <Սարչապետ> բառից հետո լրացնել <, 2 փող., 5 բնակելի շենք> բառերը.
իբ. 77-րդ կետից հետո լրացնել նոր` <77.1 -77.10> կետեր` հետևյալ բովանդակությամբ.
77.1
|
Նախկին մանկապարտեզի շենք
|
գ. Վարդաբլուր, 5 փողոց-41
|
77.2
|
Ուսուցչի տուն
|
Մղարթ համայնք, Փողոց 8/4
|
77.3
|
Հանրակացարան
|
գ. Գուգարք, Շինարարների փողոց 8
|
77.4
|
Հանրակացարան
|
Հալավար համայնք, 2-րդ փողոց 1-ին փկղ
|
77.5
|
Կացարան 1
|
գ.Սարամեջ, 1-ին փողոց, 2-րդ նրբանցք
|
77.6
|
Կացարան 2
|
գ.Սարամեջ, 1-ին փողոց, 2-րդ նրբանցք
|
77.7
|
Կացարան 3
|
գ.Սարամեջ, 1-ին փողոց, 2-րդ նրբանցք
|
իգ. 79-ից 80-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.
79.
|
Ուսուցչի տուն
|
ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Բյուրական, 1-ին փող., 12 ուսուցչի տուն
|
80.
|
Ուսուցչի տուն
|
ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Նիգավան, 7-րդ փող., շենք 2
|
իդ. 82-ից 85-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.
82.
|
Ուսուցչի տուն
|
ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Շամիրամ, 1 փող., 4 շենք
|
83.
|
Ուսուցչի տուն
|
ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Ափնագյուղ, 8 փող., 6 շենք
|
84.
|
Ուսուցչի տուն
|
ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Աշնակ
|
85.
|
Ուսուցչի տուն
|
ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Ավան
|
իե. 87-ից 94-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.
87.
|
Ուսուցչի տուն
|
ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Դավթաշեն, 7-րդ փող., 16/1 բնակելի տուն
|
88.
|
Ուսուցչի տուն
|
ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Հակո, 6-րդ փող., 38
|
89.
|
Ուսուցչի տուն
|
ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Հնաբերդ, 29 փող., թիվ 5 ուսուցչի տուն
|
90.
|
Ուսուցչի տուն
|
ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Կարմրաշեն, 15 փողոց
|
91.
|
Ուսուցչի տուն
|
ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Կոշ, 1 փող., 13
|
92.
|
Ուսուցչի տուն
|
ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Վարդենուտ, 9-րդ փողոց
|
93.
|
Ուսուցչի տուն
|
ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Սասնաշեն, 2 փողոց 1-ին փակուղի 1 շենք
|
94.
|
Ուսուցչի տուն
|
ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Մաստարա, 2 փողոց 25 բնակելի տուն
|
իզ. Լրացնել 98-րդ և 99-րդ կետերով.
<Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարան
|
98.
|
Նախկին դպրոցի 1-ին մասնաշենք
|
ՀՀ Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, գ.Վարդանիձոր
|
99.
|
Նախկին դպրոցի 2-րդ մասնաշենք
|
ՀՀ Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, գ.Վարդանիձոր>
|
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից: