«Պետական տուրքի ամսական դրույքաչափերի կիրառման համար սահմանամերձ գյուղերի ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 8-ի թիվ 111-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
Հիմնավորում
«Պետական տուրքի ամսական դրույքաչափերի կիրառման համար սահմանամերձ գյուղերի ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 8-ի թիվ 111-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը ս.թ. հունիսի 25-ին Ազգային ժողովի կողմից ընդունված՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-69-Ն ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելն է:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Ս.թ. հունիսի 25-ին Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-69-Ն ՀՀ օրենքը:
Նշյալ օրենքի համաձայն՝ 2020 թվականի հունվարի 1-ից կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրումների կազմակերպման, մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման և մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպման գործունեության տեսակները արտոնագրային հարկով հարկման համակարգից տեղափոխվելու են պետական տուրքի համակարգ: Ներկայումս թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրումների կազմակերպման, մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի, ինչպես նաև մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպման գործունեության տեսակներով զբաղվող տնտեսավարող սուբյեկտները գործում են արտոնագրային հարկով հարկման համակարգում և ՀՀ հարկային օրենսգրքի 279-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` արտոնագրային հարկի ամսական դրույքաչափի կիրառման համար հիմք հանդիսացող սահմանամերձ գյուղերի ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 2018 թվականի փետրվարի 8-ի «Արտոնագրային հարկի ամսական դրույքաչափերի կիրառման համար սահմանամերձ գյուղերի ցանկը սահմանելու մասին» թիվ 111-Ն որոշմամբ:
Խնդիրը կայանում է նրանում, որ 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-69-Ն ՀՀ օրենքի համաձայն՝ վերոնշյալ գործունեության տեսակների մասով արտոնագիր տրամադրելու նպատակով պետական տուրքի ամսական դրույքաչափի կիրառման համար հիմք է ընդունվելու ՀՀ կառավարության կողմից սահմանվող սահմանամերձ գյուղերի ցանկը, որը ներկայումս սահմանված չէ:
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրումների կազմակերպման, մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման և մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպման գործունեության տեսակների մասով արտոնագիր տրամադրելու նպատակովպետական տուրքի ամսական դրույքաչափի կիրառման համար հիմք հանդիսացող սահմանամերձ գյուղերի ցանկը:
4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրումների կազմակերպման, մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման և մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպման գործունեության տեսակների մասով արտոնագիր տրամադրելու նպատակովպետական տուրքի ամսական դրույքաչափի կիրառման համար հիմք հանդիսացող սահմանամերձ գյուղերի ցանկի սահմանումն է:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրումների կազմակերպման, մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման և մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպման գործունեության տեսակների մասով արտոնագիր տրամադրելու նպատակով պետական տուրքի ամսական դրույքաչափի կիրառման համար հիմք հանդիսացող սահմանամերձ գյուղերի ցանկը:
-
Քննարկվել է
26.09.2019 - 12.10.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 8097
Տպել