Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6 ի N 275-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6‑ի N 275-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է Սահմանադրական դատարանի 15.01.2019թ. ՍԴՈ-1438 որոշմամբ:

  • Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Սահմանադրական դատարանի վերը նշված որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի  N 275-Ն որոշման (այսուհետ` Որոշում) N 1 հավելվածի 8-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությունը ճանաչվել է Սահմանադրության 29-րդ հոդվածին, 35 և 37-րդ հոդվածների 2-րդ մասերին հակասող և անվավեր: Միաժամանակ Վարչապետի 12.04.2019թ. թիվ 02/11.6/17531-2019 հանձնարարականով հանձնարարվել է խմբագրել Որոշման 8-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը` բացառելով նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու գործընթացում երեխայի հոր և մոր նկատմամբ խտրականություն պարունակող պահանջներ սահմանելը:

 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է համապատասխան փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ:

 

  1. Կարգավորման առարկան

Ներկայացվող նախագծով առաջարկվում է Սահմանադրական դատարանի վերը նշված որոշման համաձայն` ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությունը:

Միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 81.1-ին հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` նոտարը հաստատում է նաև անձի` ուրիշի խնամքի տակ լինելը, նախագծով առաջարկվում է խմբագրել 8-րդ կետի 3-րդ ենթակետը և սահմանել, որ նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս նոր ծնված երեխայի հորից սերված երեխաները (զավակները) հաշվի են առնվում, եթե ինչպես դատական կարգով, այնպես էլ նոտարական ակտով հաստատված, որ անչափահաս տարիքում այդ երեխաների խնամքը իրականացրել է նոր ծնված երեխայի հայրը:

Բացի այդ, նոր ծնված երեխայի հորից սերված երեխաները և զավակները նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի կառնվեն նաև, եթե դատարանի վճռով այդ երեխաների բնակության վայրը սահմանված է եղել նրանց հոր բնակության վայրը կամ դատական կարգով հաստատված է երեխաների` հոր հետ բնակվելու (հոր բնակության վայրում բնակվելու) փաստը:

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի կիրառման արդյունքում ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշումը կհամապատասխանեցվի Սահմանադրական դատարանի 15.01.2019թ. ՍԴՈ-1438 որոշմանը:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6‑ի N 275-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6‑ի N 275-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6‑ի N 275-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6‑ի N 275-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

 

  • Քննարկվել է

    25.09.2019 - 10.10.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5582

Տպել