Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

31%69%

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի «այսուհետ` Օրենք» 26-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել «Քաղաքաշինության բանագավառի գործունեություն իրականացնելու համար լիցենզիաները տրվում են հինգ տարի ժամկետով, իսկ տրամադրված լիցենզիաների ժամկետը երկարաձգվում է հինգ տարի ժամկետով:» բառերով:

 

Հոդված 2.  Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետը լրացնել հետևյալ ենթակետերով. «

7.

Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն  (I- III կատեգորիա) 

ԿՄ

 

 

 

 

Ո

Հ

 

8.

Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն  (IV-V կատեգորիա)            

ԿՄ

 

 

 

 

Ո

Հ

 

9.

Շինարարության իրականացում                        (I կատեգորիա)                  

ԿՄ

 

 

 

 

Ո

Հ

 

10.

Շինարարության իրականացում                        (I-II կատեգորիա)        

ԿՄ

 

 

 

 

Ո

Հ

 

11.

Շինարարության իրականացում                        (I-III կատեգորիա)              

ԿՄ

 

 

 

 

Ո

Հ

 

12.

Շինարարության իրականացում                        (I-IV կատեգորիա)               

ԿՄ

 

 

 

 

Ո

Հ

 

13.

Շինարարության իրականացում                        (I-V կատեգորիա)            

ԿՄ

 

 

 

 

Ո

Հ

 

14.

Ինժեներական ծառայություն                      (I կատեգորիա)

ԿՄ

 

 

 

 

Ո

Հ

 

15.

Ինժեներական ծառայություն                      (I-II կատեգորիա)

ԿՄ

 

 

 

 

Ո

Հ

 

16.

Ինժեներական ծառայություն                     (I-III կատեգորիա)              

ԿՄ

 

 

 

 

Ո

Հ

 

17.

Ինժեներական ծառայություն                  (I-IV կատեգորիա)                               

ԿՄ

 

 

 

 

Ո

Հ

 

18.

Ինժեներական ծառայություն                    (I-V կատեգորիա)            

ԿՄ

 

 

 

 

Ո

Հ

 

»:

Հոդված 3.  Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 1., 2., 3., 4., 5., 6. ենթակետերը:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:  

 

Հոդված 5. Անցումային դրույթներ

  1. Մինչ սույն օրենքի ուժի մեջ մտնելը քաղաքաշինության բնագավառում տրված լիցենզիաների գործողությունը դադարում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց մեկ տարի հետո՝ բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերի:
  2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո քաղաքաշինության բնագավառում պայմանագրային պարտավորություններ ստանձնած լիցենզավորված անձանց լիցենզիաների գործողությունը դադարում է համապատասխան պայմանագրերով ամրագրված պարտավորությունները և պարտականությունները ավարտելուց կամ դադարելուց մեկ օր հետո:

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի «այսուհետ` Օրենք» 19-րդ հոդվածի 16-րդ մասը լրացնել հետևյալ կետերով.

 

«16.6.

Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության  (I-III կատեգորիա)  լիցենզիայի համար` տարեկան

բազային տուրքի

120-ապատիկի չափով

16.7.

 

Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության  (IV-V կատեգորիա) լիցենզիայի համար` տարեկան

բազային տուրքի

240-ապատիկի չափով

16.8.

Շինարարության իրականացման (I-II կատեգորիա) յուրաքանչյուր լիցենզիայի համար` տարեկան                              

բազային տուրքի

80-ապատիկի չափով

16.9.

Շինարարության իրականացման (I-III կատեգորիա) լիցենզիայի համար` տարեկան                                            

բազային տուրքի

160-ապատիկի չափով

16.10.

Շինարարության իրականացման (I-IV կատեգորիա) յուրաքանչյուր լիցենզիայի համար` տարեկան                                            

բազային տուրքի

240-ապատիկի չափով

16.11.

Շինարարության իրականացման (I-V կատեգորիա) յուրաքանչյուր լիցենզիայի համար` տարեկան                                            

բազային տուրքի

320-ապատիկի չափով

16.12.

Ինժեներական ծառայության (I-II կատեգորիա) յուրաքանչյուր լիցենզիայի համար` տարեկան                               

բազային տուրքի

60-ապատիկի չափով

16.13.

Ինժեներական ծառայության (I-III կատեգորիա) լիցենզիայի համար` տարեկան                                            

բազային տուրքի

120-ապատիկի չափով

16.14.

Ինժեներական ծառայության (I-IV կատեգորիա) յուրաքանչյուր լիցենզիայի համար` տարեկան

բազային տուրքի

180-ապատիկի չափով

16.15.

Ինժեներական ծառայության ( I-V կատեգորիա) յուրաքանչյուր լիցենզիայի համար` տարեկան

բազային տուրքի

240-ապատիկի չափով

16.16.

Քաղաքաշինության բնագավառի գործունեության տեսակի լիցենզիայի ներդիրի յուրաքանչյուր փոփոխության համար՝

բազային տուրքի

10-ապատիկի չափով

 

      Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 16-րդ մասի 16.1-րդ, 16.1.1-րդ, 16.2-րդ, 16.3-րդ, 16.4-րդ և 16.5-րդ կետերը:

      Հոդված 3. Սույն Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

     

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

««ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված   1. «Քաղաքաշինության մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

       «Հոդված 3.      Քաղաքաշինական գործունեության օբյեկտները

1. Քաղաքաշինական գործունեության օբյեկտներ են`

1) Հայաստանի Հանրապետության տարածքը, վարչատարածքային միավորների տարածքները, դրանց առանձին խմբերը, հատվածները, հողակտորները,

2) արդյունաբերական, ագրոարդյունաբերական, հիդրոտեխնիկական, էներգետիկ, գիտատեխնիկական համալիրները և հանգույցները.

3) քաղաքաշինական, ճարտարապետական, լանդշաֆտային համալիրները, հանգստի և ժամանցի գոտիները, առողջավայրերը, ջրատարածքները, արգելոցները, հատուկ պահպանության գոտիները, դրանց համակարգերը և բաղկացուցիչ մասերը.

4) շենքերը, շինությունները, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները.

5) ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքները.

2. Քաղաքաշինական օբյեկտների սահմանները որոշվում և փոփոխվում են օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով:

3. Քաղաքաշինական գործունեության օբյեկտներն ըստ բարդության և շինարարական միջամտության տեսակի դասակարգվում են ռիսկայնության աստիճանի հինգ կատեգորիաների:

4. Ըստ ռիսկայնության աստիճանի դասակարգված քաղաքաշինական գործունեության օբյեկտների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի ներկայացմամբ:

5. Ըստ ռիսկայնության աստիճանի դասակարգված պաշտպանական նշանակության օբյեկտների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ պաշտպանության բնագավառի պետական կառավարման մարմնի ներկայացմամբ»:

Հոդված    2. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի «ը» կետի «այլ բան նախատեսված չէ» բառերը փոխարինել «ամրագրված է նման պահանջ բառերով, իսկ «թ» կետը շարադրել  հետևյալ խմբագրությամբ.

«թ) ապահովել շինարարական աշխատանքների իրականացման նկատմամբ հսկողությունը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով.»

 

Հոդված   3.  Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել նոր մասով հետևյալ բովանդակությամբ.

«Շինարարական աշխատանքների նկատմամբ հսկողության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Քաղաքաշինական փաստաթղթեր մշակողների հեղինակային իրավունքները սահմանվում են «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և իրավական այլ ակտերով:

2. Քաղաքաշինական փաստաթղթեր մշակողները պարտավոր են կատարել քաղաքաշինական փաստաթղթերի մշակման առաջադրանքների և քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջները:

3. Կառուցապատողի համաձայնությամբ և օրենքով սահմանված համապատասխան ինժեներական ծառայության լիցենզիայի առկայության դեպքում կարող են իրականացնել շինարարական աշխատանքների նկատմամբ հսկողություն:»:

 

Հոդված   5. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 21. Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորումը և լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները

1. Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներն են՝

1) Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն.

2) Շինարարության իրականացում.

3) Ինժեներական ծառայություն:

3. Քաղաքաշինության բնագավառում ինժեներական ծառայությունն իր մեջ ներառում է ինժեներական հետազննում, շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն և շինարարական աշխատանքների նկատմամբ հսկողություն:»:

 

    Հոդված 6. Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ «Քաղաքաշինության բնագավառում շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

  Հոդված 7. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքաշինական գործունեության պետական տեսչական վերահսկողությունն իրականացնում է քաղաքաշինության բնագավառում տեսչական վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմինը:»:

 

Հոդված   8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից վեց ամիս հետո:

 

 

Հոդված 9. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո հինգ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է.

1) շինարարական աշխատանքների իրականացման նկատմամբ հսկողության կարգը,

2) շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների և ըստ ռիսկայնության աստիճանի քաղաքաշինական օբյեկտների դասակարգման ցանկը:

3)պաշտպանական նշանակության քաղաքաշինական օբյեկտների դասակարգման ցանկը:

  • Քննարկվել է

    25.09.2019 - 10.10.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9721

Տպել

Առաջարկներ`

Հայկազ Սողոմոնյան

04.10.2019

Նախագիծը նախքան շրջանառության մեջ դնելը պետք է քննարկվեր համապատասխան փորձառություն ունեցող նախագծային և փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հետ։ Նախագծում առկա են կոպիտ թերություններ և սխալներ։ Անթույլատրելի է Նախագիծը դնել շրջանառության մեջ առանց մասնագիտական քննրկման

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

04.10.2019

Առաջարկում ենք հստակեցնել նախագծի 3-րդ հոդվածի պահանջը ուժի մեջ մտնելուց հետո մինչև նախագծի 4-րդ հոդվածը ուժի մեջ մտնելը ընկած ժամանակահատվածում գնումների վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ինչպիսի՞ լիցենզիա է պահանջվելու:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

04.10.2019

Առաջարկում ենք հստակեցնել. նախագծի 3-րդ հոդվածի պահանջը ուժի մեջ մտնելուց հետո նախագծի 7-րդ հոդվածի պայմանով գործող լիցենզիաների ուժի մեջ լինելու դեպքում փաստացի կարող են զուգահեռ իրականացնել շինարարական աշխատանքներ՝ կնքելով այլ կապալի պայմանագրեր, որոնք ռիսկային կդառնան՝ ավարտին հասցնելու առումով:

Տեսնել ավելին