Հիշել նախագիծը

Օտարման ենթակա պետական անշարժ գույքի գնորդների գնային առաջարկների հիման վրա վաճառքը կազմակերպելու մասին

Առաջարկվող մեխանիզմի ներդրման արդյունքում կսահմանվի օտարման ենթակա գույքի ցանկը և պայամանները: Գույքի օտարման գործընթացն առաջարկվում է իրականացնել երկու փուլով. առաջին փուլը` աճուրդի մասնակիցների որակավորման փուլն է, որի ընթացքում հանրային իրազեկման ճանապարհով, օտարման ենթակա յուրաքանչյուր գույքի վերաբերյալ գնային առաջարկների ստացման և այն քննարկման ճանապարհով սահմանվում է օտարման ենթակա գույքի վաճառքի մեկնարկային գինը և մասնակիցների շրջանակը, երկրորդ փուլը՝ սահմանված մեկնարկային գնով՝ դասական աճուրդի միջոցով գույքի վաճառքի կազմակերպումն է:

  • Քննարկվել է

    16.09.2019 - 16.10.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ, Տարածքային կառավարման և զարգացման, Պետական գույքի կառավարում, Հանրային կառավարում

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6178

Տպել

Առաջարկներ`

Արմեն Վարդանյան

18.09.2019

Կարևորելով խնդիրը և դրա կանոնակարգման անհրաժեշտությունը՝ այնուամենայնիվ անհրաժեշտ է հաշվի առնել, որ <<ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆՈՐԴՆԵՐԻ ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՎԱՃԱՌՔԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ կառավարության որոշման նախագծի նախաբանում նշված «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ ՀՀ կառավարությունը սահմանում է պետական գույքի օտարման կարգը, մինչդեռ նախագծով փաստացի սահմանվում է այլ կարգավորում, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին: Նախագծով սահմանված՝ օտարման ենթակա պետական անշարժ գույքի գնորդների գնային առաջարկների հիման վրա վաճառքը կազմակերպելու կարգ և օտարման ենթակա պետական անշարժ գույքը գնորդների գնային առաջարկների հիման վրա վաճառքի մասնակցության հայտի, գրանցամատյանի վարման և գրավոր առաջարկի ձևերը հաստատելու լիազորություն ՀՀ կառավարությանը օրենքով վերապահված չէ, իսկ նման դեպքում օրենքով սահմանված լիազորության և նախագծի բովանդակային անհամապատասխանությունը հակասում է իրավական որոշակիության սկզբունքին: Նախագծի նախաբանում ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշմանը կամ դրա դրույթին արված հղումը խնդրահարույց է, որովհետև ՀՀ կառավարության –Լ որոշման հղմամբ ենթաօրենսդրական ակտ չի կարող ընդունվել, նման հղումը պետք է հանել, քանի որ հակասում է <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասին, որի համաձայն՝ ենթաօրենսդրական ակտը ունենում է նախաբան, որում նշվում է օրենսդրական իրավական ակտի հոդվածը կամ մասը, որը ներառում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորող նորմեր: ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման N 1 հավելվածի 265.2-րդ կետը ևս հակասում է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-2-րդ մասերին: Հաշվի առնելով վերագրյալը՝ առաջարկում եմ որոշման նախագծի ընդունումից առաջ վերանայել «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը՝ լրացնելով ՀՀ կառավարության լիազորությունները և նախագծով սահմանված կարգ հաստատելու լիազորություն վերապահել կամ էլ օրենքի պահանջով հաստատել պետական գույքի օտարման կարգ, որով կարող է կանոնակարգվել նաև օտարման ենթակա պետական անշարժ գույքի գնորդների գնային առաջարկների հիման վրա վաճառքի կազմակերպումը, իսկ օտարման ենթակա պետական անշարժ գույքը գնորդների գնային առաջարկների հիման վրա վաճառքի մասնակցության հայտի, գրանցամատյանի վարման և գրավոր առաջարկի ձևերը հաստատելու լիազորությունը վերապահել լիազոր մարմնին:

Տեսնել ավելին