Հիշել նախագիծը
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
-
48 - Կողմ
-
17 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Բարսեղ Բարսեղյան 04.05.2017 13:09:18 | Առաջարկում եմ Օձունի մեջ մտնող Յաղդան գյուղը միացնել Ստեփանավան քաղաքին, քանի որ այն ավելի մոտ է Ստեփանավանին և ավելի շատ կապված է Ստեփանավանի քան Օձունի հետ | Ընդունվել է | Նախագծում Յաղդան համայնքը տեղափոխվել է Ստեփանավանի համայնքնային փունջ: |
2 | Վահանի համայնքապետարան 06.05.2017 15:14:18 | Սահմանամերձ համայնքներում խոշորացումը համարում եմ ոչ նպատակահարմար՝ համայնքը ինքնակառավարումից չզրկելու, արտագաղթը չմեծացնելու, վտանգի դեպքում բնակչության պաշտպանությունն ու սահմանների պաշտպանությունը ավելի օպերատիվ կազմակերպելու տեսանկյունից: | Համայնքների խոշորացումը համայնքին՝ ընդհանրապես, սահմանամերձ համայնքին՝ մասնավորապես, տեղական ինքնակառավարումից զրկելու նպատակ չի հետապնդում: Ընդհակառակը, տեղի է ունենում կառավարման օպտիմալացում, ինչի արդյունքում հնարավոր է դառնում առավել շատ համայնքային խնդիրներ լուծել, այդ թվում՝ պաշտպանական բնույթի, հաստիքացուցակի վերանայման արդյունքում՝ ավելի մեծ քանակով ծառայություններ մատուցել: Ի դեպ, 2016 թվականին արդեն իսկ խոշորացվել են ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների մի մասը: | |
3 | Bardzrasheni Hamaynqapetaran 11.05.2017 12:06:20 | Դեմ ենք համայնքների խոշորացմանը քանի, որ այն ունի մի շարք բարդություններ:Ելնելով մեր համայնքի աշխարհագրական դիրքից այն բնակիչների մոտ արդեն առաջացրել է դժվարություններ,որը համապատասխանում է իրականությանը: | Ներկայացված առաջարկությունը չի առնչվում նախագծին: | |
4 | Հայաստանի համայնքների միություն 16.05.2017 15:46:59 | Հայաստանի համայնքների միության Հանրապետական խորհրդի նիստի ՈՐՈՇՈՒՄ ք. Երևան, 16- Մայիս 2017, թիվ 2017/01/004 Հայաստանի համայնքների միության առաջարկներն ու մոտեցումները ՀՀ-ում վարչատարածքային փոփոխությունների և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ ՏԿԶՆ-ն 02.05.2017 թվականին հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (վերջնաժամկետ՝ 17.05.2017թ. www.e-draft.am)։ Հայաստանի համայնքների միության աշխատակազմը օրենքի նախագիծը տարածել է Հայաստանի բոլոր համայնքների շրջանում՝ ստանալով հարյուրից ավելի արձագանքներ։ 2017 թվականի մայիսի 11-ին Միության վարչության նիստում կազմակերպվել է քննարկում ՀՀ ՏԿԶՆ ներկայացուցչի մասնակցությամբ։ Վարչության նիստում քննարկումների արդյունքները նույնպես ուղարկվել են ՀՀ բոլոր համայնքներին։ Հիմնվելով Միության վարչության մայիսի 11-ի որոշման վրա, մայիսի 16-ին անցկացվեց Միության Հանրապետական խորհրդի նիստ՝ Միության առաջարկներն ամբողջացնելու և սահմանված ժամկետներում ՀՀ ՏԿԶՆ-ին և ՀՀ կառավարությանը ներկայացնելու համար։ Անցկացված քննարկումների արդյունքում, Միության հանրապետական խորհուրդն արձանագրում է. • Հայաստանի համայնքների միությունը եղել և մնում է Հայաստանում վարչատարածքային փոփոխությունների ջատագով, որը հիմք կդառնա առավել արդյունավետ տեղական ինքնակառավարման և շարունակական ապակենտրոնացման իրականացման համար։ • Կարևորելով ՀՀ ՏԿԶՆ կողմից նախաձեռնած համայնքների խոշորացման նոր փուլը, հաշվի առնելով այս փուլում մեծ թվով համայնքների ներգրավավծությունը և համայնքներից մեծածավալ արձագանքները, խոշորացման գործընթացի վերաբերյալ համայնքների ունեցած վերաբերմունքի ու շահերի բազմազանությունը՝ Միությունը կարևոր է համարում ռեֆորմների իրակնացումը ներառական, մասնագիտական սկզբունքների հիման վրա։ Կազմակերպված քննարկումների արդյունքում, հաշվի առնելով գործընթացի մասշտաբներն ու կարևորությունը, Միության Հանրապետական խորհուրդը որոշում է. ՀՀ ՏԿԶՆ-ին ու ՀՀ կառավարությանն առաջարկում է Հայաստանում վարչատարածքային փոփոխությունների իրականացման հետևյալ ճանապարհային քարտեզը. 1. «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումների փուլը երկարաձգել մինչև 2017 թ սեպտեմբեր՝ համայնքների, մասնագետների ու շահագռգիռ կողմերի առավել ներգավվածություն ապահովելու համար։ Միությունը պատրաստակամ է իր ուժերով ձևավորել նախագծի քննարկման լրացուցիչ հարթակներ։ 2. Նախքան համայնքների խոշորացման ցանկացած նախաձեռնություն, 2017 թվականի ընթացքում մշակել և օրենսդրորեն ամրագրել վարչատարածքային փոփոխությունների իրականացման ժամանակ համայնքների հետ խորհրդակցության անցկացման մեխանիզմներն ու ընթացակարգը՝ ապահովելու համար ՀՀ Սահմանադրությամբ և Տեղական ինքնակառավարման մասին եվրոպական խարտիայով ամրագրված համայնքների լսված լինելու իրավունքը։ 3. 2017 թվականին համայնքների խոշորացում իրականացնել այն համայնքներում, որոնք իրենց համաձայնությունը կտան (կամ սկզբունքային առարկություն չեն ունենա) ՀՀ ՏԿԶՆ-ի առաջարկին («կամավորության սկզբունքով»)՝ միաժամանակ որպես խթան միաձուլված համայնքների համար առաջարկելով ավելացվող լիազորությունների ու ֆինանսական միջոցների փաթեթ։ Այս պարագայում համայնքների խոշորացումը կունենա հանրային աջակցություն, բնակիչներն օտարված չեն զգա իրենց ռեֆորմներից։ 4. 2017 թվականի ընթացքում վերջնական տեսքի բերել և ընդունել «Միջհամայնքային միավորումների մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխան։ Նախագծի վերջնական մշակումն իրականացնել մասնակցային։ 5. Որպես այլընտրանք կամ զուգահեռ գործընթաց, 2017 թվականի ընթացքում մշակել և ընդունել «Օրենքով միջհամայնքային միավորումներ ստեղծելու մասին» ՀՀ օրենսդրական փաթեթ՝ Հայաստանի ամբողջ տարածքում համայնքները համախմբելով միջհամայնքային միավորումների մեջ, սահմանելով միասնական աշխատակազմեր (համայնքներում թողնելով նվազագույն անհրաժեշտը), համայնքների սեփական լիազորությունների ցանկը և ֆինանսական միջոցները, որոնք պետք է փոխանցվեն միջհամայնքային միավորումներին, նոր լիազորություննեի ցանկը և ֆինանսական աղբյուրները, որոնք պետությունը կփոխանցի միջհամայնքային միավորումներին (կամ համայնքներին՝ միջհամայնքային միավորումների միջոցով իրականացնելու համար)։ Այս ճանապարհը կապահովի վարչատարածքային ռեֆորմների ճկունությունը, անցումային փուլ կհանդիսանա, հնարավորություն կտա խուսափել նոր ընտրական գործընթացներից, կապահովի ավելի մեծ արդյունքներ ու արդյունավետություն։ 6. Հաշվի առնելով, որ դեռևս ակնհայտ չեն ու չկա փաստական հիմք արդեն իսկ 2015-ից հետո համայնքների խոշորացման արդյունքների վերաբերյալ՝ ՀՀ ՏԿԶՆ-նին առաջարկել մինչև սեպտեմբեր փորձագետների ներգրավմամբ համատեղ իրականացնել հետազոտություններ՝ գնահատելով արդեն իսկ խոշորացված համայնքներում կառավարման, հանրային ծառայությունների արդյունավետության հարցում արձանագրված փոփոխությունները, ֆինանսական միջոցների կառավարման ոլորտում փոփոխությունները, համայնքների բնակիչների բավարարվածության մակարդակը, ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության հետ կապված հարցերը և այլն։ Այս պահին բացակայում է տեսանելի, հստակ ապացույցը կամ վիճակագրությունը, որ խոշորացումը հանգեցրել է տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացմանը։ 7. Հաշվի առնելով, որ համայնքների խոշորացումն ընդամենը վարչատարածքային փոփոխությունների մեկ ու սահմանափակ գործիք է, ինչը չի կարող փոխարինել կամ արձագանքել վարչատարածքային փոփոխությունների բոլոր մարտահրավերներին՝ ՀՀ ՏԿԶՆ-ին և ՀՀ կառավարությանն առաջարկում ենք ձեռնամուխ լինել ՀՀ վարչատարածքային փոփոխությունների ամբողջական և համալիր հայեցակարգի մշակմանը։ Վարչատարածքային փոփոխությունների ամբողջական հայեցակարգը թույլ կտա դրանց վերաբերյալ ունենալ հանրային կոնսենսուս և աջակցություն։ Վարչատարածքային փոփոխությունների ամբողջական հայեցակարգը պետք է նկարագարի • Միասնական չափորոշիչների վրա հիմնված համայնքների վարչատարածքային բաժանման տեսլականը, • Համայնքներին ապակենտրոնացվմամբ փոխանցվելիք խնդիրները և ֆինանսական միջոցները։ • Համայնքների կառավարման համակարգն ու ընտրական մեխանիզմները, • Մարզերի վարչատարածքային բաժանմանտեսլականը, • Մարզերին ու մարզպետներին վերապահվող իրավասությունները, • Մարզպետների ու ՏԻՄ-երի փոխհարաբերությունները։ Նշված առանձին բաղադիրիչներով աշխատանքներ ՀՀ ՏԿԶՆ-ի կողմից արդեն իսկ իրականացվում են, սակայն կարևոր ենք համարում մեկ ամբողջական ու համալիր հայեցակարգի մշակումը։ Միության նախագահ Էմին Երիցյան | Հայաստանի համայնքների միության կողմից նույնաբովանդակ գրություն է ստացվել, որը քննարկվում է: |