«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի N 1015-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 1015-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Ռադիոսարքավորումների և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորումների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 2228-Ն որոշումը մոտարկել Եվրոպական միության 1999/5 ԵՀ կանոնակարգին:
- Կարգավորման նպատակը և բնույթը և ակնկալվող արդյունքը
ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Ռադիոսարքավորումների և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորումների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 2228-Ն որոշումը Եվրոպական միության 1999/5 ԵՀ կանոնակարգին մոտարկելու նպատակով, նախատեսվում է փորձագետների կողմից իրականացնել համապատասխան մասնագիտական խորը ուսումնասիրություններ՝ համեմատելով 2228-Ն որոշման կանոնակարգով սահմանված պահանջների կատարումն ապահովող ստանդարտների ցանկը Եվրոպական միության 1999/5 ԵՀ կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտների հետ:
Վերոնշյալ գործընթացներն իրենցից ներկայացնում են մեծածավալ և ժամանակատար աշխատանք, ինչի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի թիվ 1015-Ն որոշման հավելվածով հաստատված իրավական ակտի վերանայման վերջնաժամկետ սահմանել 2023 թվականը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲ ընկերություն և ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերություն:
- Ակնկալվող արդյունքը
ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Ռադիոսարքավորումների և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորումների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 2228-Ն որոշումը մոտարկել Եվրոպական միության 1999/5 ԵՀ կանոնակարգին:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 1015-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի N 1015-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 1015-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի N 1015-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
ՑԱՆԿ
ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ, ՈՐՈՆՑ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԿԱՄ ՈՐՈՆՑԻՑ ՕԳՏՎԵԼՈՎ ՄՇԱԿՎԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 1015-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի N 1015-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:
ՑԱՆԿ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 1015-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ
(ՄՇԱԿՈՂՆԵՐԻ)
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի N 1015-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
-
Քննարկվել է
30.08.2019 - 16.09.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տրանսպորտ
-
Նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Դիտումներ` 6921
Տպել