Հիշել նախագիծը

«Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ լրացումներ, փոփոխություններ կատարելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ,  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության նախաձեռնությամբ վերջին տարիներին Հանրային հեռուստաընկերությունում իրականացվել են զգալի բարեփոխումներ, մասնավորապես՝ ժամանակակից հեռուստատեխնիկայի վերազինում: Այս տարիներին  հեռուստատեխնիկայի մշտական զարգացումը նախադրյալներ ստեղծեց անցում կատարելու թվային հեռարձակման: Այսօր հեռուստատեսային զարգացման հաջորդ փուլը, առանց որի հնարավոր չէ հավասար պայմաններում մրցակցել մեդիադաշտում, առցանց հեռուստաընկերության ստեղծումն ու դրա համադրումն է առկա մետրային ալիքի հետ:

          Հաշվի առնելով վերը նշվածը՝ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունը նախաձեռնում է ընդլայնել Հանրային հեռուստատեսության՝ մասնավորապես, լրատվական ծառայության տեղաբաշխման պայմաններն առցանց տիրույթում:

          Նախագիծն իրականացնելու համար անհրաժեշտ են և՛ տեխնիկական, և՛ տաղավարասարքասրահային  նոր պայմաններ: Նախատեսվում է  իրականացնել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության լրատվական ծառայության «Երևան Ստուդիա» մասնաշենքի վերակառուցման, վերահատակագծման և կից տաղավարասարքասրահային համալիրի (հեռուստատեսության ստուդիայի) կառուցման աշխատանքներ՝ ընդհանուր առմամբ մոտ 1640 ք.մ. մակերեսով: Ընդ որում, «Երևան Ստուդիա» մասնաշենքի վերակառուցվող, վերահատակագծվող տարածքի մակերեսը կազմում է մոտ 810 ք.մ., որտեղ տեղակայվելու են լրագրողական, դիմահարդարման, մոնտաժային, ձայնային ապահովման, արխիվային, տեխնիկական և տնտեսական ապահովման աշխատասենյակները, սանհանգույցները: Այս հատվածը խորհրդային տարիներից ի վեր չի վերանորոգվել և գտնվում է տեխնիկապես ոչ բավարար վիճակում: Բացի այդ, ընկերության լրատվական ծառայության «Երևան Ստուդիա»  մասնաշենքին կից նախատեսվում է կառուցել մոտ  590 ք.մ. մակերեսով նոր տաղավար, ինչպես նաև մոտ 140 ք.մ. մակերեսով ինժեներատեխնիկական աշխատասենյակներ (եթերային, սերվերային և թարգմանչական) և մոտ 100 ք.մ մակերեսով գրասենյակային տարածք: Նշված տաղավարասարքասրահային համալիրի միջոցով կիրականացվեն լրատվական ծառայության թողարկումները և այլ հաղորդումներ, իսկ նախկին տաղավարը, որն արդեն հիմնականում հագեցած է տեխնիկայով, կտրամադրվի առցանց ալիքին: Նոր տաղավարը անհրաժեշտ է համալրել համապատասխան թվային տեխնիկայով, ինչը հնարավորություն կտա երկու հարթակներին՝ և՛ մետրային, և՛ առցանց ալիքներին միաժամանակյա գործունեություն իրականացնել:

Վերը նշված շինարարական աշխատանքների իրականացման համար նախ և առաջ անհրաժեշտ է սահմանված կարգով ձեռք բերել հաստատված և փորձաքննություն անցած նախագծանախահաշվային փաստաթղթեր: Հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության նախարարի  15.02.2008թ. N 19-Ն հրամանով հաստատված «Քաղաքաշինական փաստաթղթերի (ծրագրային և ճարտարապետաշինարարական) մշակման աշխատանքների արժեքի հաշվարկման» Կարգի (այսուհետ` Կարգ)  Հավելված Ա-ի աղուսյակ Ա1-ի 11.3 կետով սահմանված բարդության աստիճանը (5-րդ աստիճան) և նույն Կարգի Հավելված Բ-ով տվյալ մակերեսի և բարդության համար սահմանված սակագինը՝ 1 ք.մ. մակերեսի նախագծային աշխատանքների արժեքը կկազմի 8,000.0 դրամ: Հաշվի առնելով Կարգի «Նախագծման փուլերը և դրանց մասնաչափը նախագծման աշխատանքների արժեքից» բաժնի 48, 53, 55 և 56 կետերով սահմանվող ավելացումների (համապատասխանաբար՝ 25, 5, 20 և 20 տոկոս), ինչպես նաև «Lրացուցիչ աշխատանքների և ծառայությունների արժեքի որոշում» բաժնի 58 կետի 5-րդ մասով նախատեսվող ավելացման (10 տոկոս) հանրագումարը՝ նշված բարդության 1 ք.մ. մակերեսի նախագծային աշխատանքների արժեքը կավելանա ևս 80%-ով և կկազմի 14,400.0 դրամ (8,000.0*180%): Այսպիսով, հաշվի առնելով, որ ընդհանուր  մակերեսը կազմում է 1,640.0 ք.մ., ապա նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման ընդհանուր արժեքը կկազի 23,616.0 հազ.դրամ: Իսկ, ՀՀ կառավարության 23.06.2011թ. N 879-N որոշման հավելված 8-ով հաստատված՝ «Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման» Կարգի 13-րդ գլխի (նախագծանախահաշվային փաստաթղթերի պարտադիր  փորձաքննության նորմատիվային (կողմնորոշիչ) արժեքներ) 30 կետի Աղյուսակ 4-ի  7-րդ կետի համաձայն՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի պարտադիր փորձաքննության արժեքը հաշվարկվում է նախագծանախահաշվային փաստաթղթերի արժեքի 6 տոկոսի չափով և կազմում է 1,417.0 հազ.դրամ (23,616.0*0.06): Այսպիսով, ընդհանուր արժեքը կկազմի 25,033.0 հազ.դրամ

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը և ակնկալվող արդյունքը

    Այս փոփոխությունները միտված են «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության համար զարգացման նոր ճանապարհներ ատեղծելուն և տեղեկատվությունը հանրության համար առավել հասանելի դարձնելուն: Ակնկալվում է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության լրատվական ծառայության «Երևան Ստուդիա» մասնաշենքի վերակառուցում, վերահատակագծում և կից տաղավարասարքասրահային համալիրի (հեռուստատեսության ստուդիայի) կառուցում, լրատվական ծառայության նոր և վերակառուցված մասնաշենքերի տեխնիկական վերազինում, անհրաժեշտ դեկորացիաների պատրաստում և տեղադրում, ինչպես նաև տնտեսական գույքի ձեռքբերում:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն:

 

  1. Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության համար զարգացման նոր հնարավորության ատեղծումն և տեղեկատվությունը հանրության համար առավել հասանելի դարձնելն է: Ակնկալվում է  «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության լրատվական ծառայության «Երևան Ստուդիա» մասնաշենքի վերակառուցում, վերահատակագծում և կից տաղավարասարքասրահային համալիրի (հեռուստատեսության ստուդիայի) կառուցում, լրատվական ծառայության նոր և վերակառուցված մասնաշենքերի տեխնիկական վերազինում, անհրաժեշտ դեկորացիաների պատրաստում և տեղադրում, ինչպես նաև տնտեսական գույքի ձեռքբերում:


ՏԵՂԵԿԱՆՔ

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ,  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

«Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին գումար հատկացնելու,  հայաստանի հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, հայաստանի հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ լրացումներ, փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ,  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին գումար հատկացնելու,  Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, հայաստանի հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ լրացումներ, փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    30.08.2019 - 15.09.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6456

Տպել