Նախագծերի նպատակը գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների իրավական պահպանության օրենսդրության կատարելագործումն է։ Օրենքները նախագծելուց հաշվի են առնվել բնագավառում գործող միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները:
Ներկայումս գործող «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն միաժամանակ կարգավորում է արդյունաբերության սեփականության երեք օբյեկների՝ գյուտի, օգտակար մոդելի և արդյունաբերական նմուշի, ստեղծման, իրավական պահպանության և օգտագործման հետ կապված հարաբերությունները, որն էլ հայտատուների, իրավաբանների, ինչպես նաև դատավորների համար դժվարություն է առաջացնում օրենքի որոշ դրույթներ հստակ մեկնաբանելու առումով, քանի որ նրանք ներկայացված են բավականին ընդհանրացված: Նշված ընդհանրությունները դժվարություններ են առաջացնում նաև արդյունաբերական նմուշի հայտի փորձաքննության ընթացքում։
Կարևորելով մտավոր սեփականությունը և մտավոր սեփականության ոլորտի գործառույթներն իրականացնող առանձին հատուկ մասնագիտացված կառույց ունենալու անհրաժեշտությունը մտավոր սեփականության ոլորտի ամենաառաջին միջազգային պայմանագիրը` Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան Կոնվենցիան` կնքված 1883 թվականի մարտի 20-ին, որին 1991թ-ից անդամակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը, իր 12-րդ հոդվածով սահմանում է`
«1. Միության յուրաքանչյուր երկիր պարտավորվում է ստեղծել հատուկ ծառայություն արդյունաբերական սեփականության գործերով և կենտրոնական արխիվ հասարակությանը գյուտերի արտոնագրերին, օգտակար մոդելներին, արդյունաբերական նմուշներին և ապրանքային նշաններին ծանոթացնելու նպատակով:
- Այդ ծառայությունը հրատարակում է պաշտոնական պարբերական տեղեկագիր: Այն պարբերաբար հրապարակում է.
ա) տրված արտոնագրերի սեփականատերերի անունները արտոնագրված գյուտերի կրճատ անվանմամբ,
բ) գրանցված նշանների վերաարտադրությունը:»:
Մտավոր սեփականության կարևորության մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ 1967թ. Հատուկ կոնվենցիայով ստեղծվել է նաև Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը, որը ՄԱԿ-ի 16 մասնագիտացված կառույցներից մեկն է:
Հետևաբար առանձին կառույց ունենալու պարտադիր պահանջը յուրաքանչյուր անդամ երկրի համար սահմանել է նաև Կոնվենցիան: «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ընդունման ներկայացված «Արտոնագրերի մասին» և «Արդյունաբերական դիզայնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով սահմանված իրավաբանական նշանակության գործողություններ կատարելու համար պետական տուրքեր սահմանելու անհրաժեշտությամբ:
«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրասենյակը օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է պետական կառավարման և (կամ) պետական քաղաքականության առանձին բնագավառի գործառույթներ (այդ թվում՝ վերահսկողական, պետական ծառայությունների մատուցման) կամ ընդունում է արտաքին ներգործության ակտեր, ունի ինքնուրույն, հստակ ձևակերպված սպառիչ խնդիրներ և նպատակներ, պատասխանատու է այդ խնդիրների իրականացման համար, իսկ 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Գրասենյակի գործառույթների իրականացմամբ ստեղծված փաստաթղթերն ստորագրում և սահմանված դեպքերում կնքում է գրասենյակի ղեկավարը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կառուցվածքային ստորաբաժանումն իրականացնում է տվյալ պետական մարմնի, ենթակա պետական մարմնի նպատակներից, խնդիրներից, իրավասությունը սահմանող իրավական ակտերից բխող, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերությունների մասնակցությունն ապահովող գործառույթներ:
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ընդունման ներկայացված «Արտոնագրերի մասին» և «Արդյունաբերական դիզայնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով սահմանված իրավաբանական նշանակության գործողություններ կատարելու համար պետական տուրքեր սահմանելու անհրաժեշտությամբ: