Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

  ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Համայնքային ծառայության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ  ՀՕ-43-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածից հանել շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 2.  «Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

  1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

ա) համայնքային ծառայություն՝ քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունից կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներից անկախ մասնագիտական գործունեություն, որը կատարվում է տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմում՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով այդ մարմիններին վերապահված խնդիրների և գործառույթների իրականացման նպատակով.

բ) համայնքային ծառայության պաշտոն՝ համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն.

գ) համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկ` սույն օրենքով սահմանված կարգով հաստատված համայնքային ծառայության բոլոր պաշտոնների ցանկ.

դ) համայնքային ծառայող՝ տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմում պաշտոնների անվանացանկով նախատեսված որևէ պաշտոն զբաղեցնող անձ.

ե) համայնքային ծառայության պաշտոնի անձնագիր՝ տվյալ պաշտոնն զբաղեցնող համայնքային ծառայողի համար սույն օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները նկարագրող, շփումներն ու հաշվետվողականությունը նկարագրող և տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար համայնքային ծառայողին մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող, ինչպես նաև համայնքային ծառայության դասային համապատասխան աստիճան ունենալու պահանջները սահմանող` սույն օրենքով սահմանված կարգով հաստատված փաստաթուղթ.

զ) համայնքային ծառայության դասային աստիճան՝ համայնքային ծառայողի մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխանող որակավորման չափանիշ.

է) համայնքային ծառայողների ատեստավորում՝ զբաղեցրած պաշտոնին համայնքային ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանության որոշում.

ը) համայնքային ծառայողների վերապատրաստում՝ համայնքային ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործում.

թ) համայնքային ծառայության կադրերի ռեզերվ՝ համայնքային ծառայության պաշտոններ չզբաղեցնող, սակայն սույն օրենքով սահմանված կարգով բացակայող համայնքային ծառայողներին առանց մրցույթի ժամանակավոր փոխարինելու իրավունք ունեցող անձանց հանրույթ.

ժ) ծառայողական քննություն՝ սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված դեպքերում և կարգով համայնքային ծառայողի պարտականությունների կատարմանն ու նրա գործունեությանն առնչվող հարցերի քննություն:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «6-րդ» բառը փոխարինել «12-րդ» բառով.

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 10. Համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը

  1. Համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված համայնքային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագրի հիման վրա հաստատում է համապատասխան համայնքի ղեկավարը: 
    Համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերն ընդգրկում են կրթության, աշխատանքային ստաժի և փորձի առնվազն հետևյալ չափանիշները.

ա) համայնքային ծառայության գլխավոր պաշտոններ` բարձրագույն կրթություն, հանրային ծառայության պաշտոններում առնվազն 4 տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում հանրային պաշտոններում առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ, կամ համայնքային ենթակայության հիմնարկների ղեկավար պաշտոններում առնվազն 4 տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` 5 տարվա աշխատանքային ստաժ.

բ) համայնքային ծառայության առաջատար պաշտոններ` բարձրագույն կրթություն, հանրային ծառայության պաշտոններում առնվազն 2 տարվա ստաժ, կամ վերջին 4 տարվա ընթացքում հանրային պաշտոններում առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ, կամ համայնքային ենթակայության հիմնարկների ղեկավար պաշտոններում առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` 3 տարվա աշխատանքային ստաժ.

գ) համայնքային ծառայության կրտսեր պաշտոններ` միջնակարգ կրթություն` առանց աշխատանքային ստաժի և փորձի։

1.1 Համայնքային ծառայության առանձին պաշտոններ զբաղեցնելու համար այլ օրենքներով կարող են սահմանվել կրթության, աշխատանքային ստաժի և  փորձի այլ  չափանիշներ։

  1. 2. Համայնքային ծառայության պաշտոնի անձնագիրը կարող է փոփոխվել, եթե դա տվյալ պաշտոնն զբաղեցնող համայնքային ծառայողի համար չի առաջացնում այնպիսի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստումից հետո։»:

Հոդված 5 Օրենքի 14-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասի « 12.1-ին» բառը փոխարինել «15-րդ» բառով.

Հոդված 6. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասում․

  1. «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) Համայնքային քաղաքական, համայնքային հայեցողական, համայնքային վարչական պաշտոոններ զբաղեցրած անձինք` պաշտոնավարման ավարտից հետո.».

Հոդված 7. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «20-րդ» բառը փոխարինել «18-րդ» բառով.

Հոդված 8. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «21-րդ» բառը փոխարինել «19-րդ» բառով.

Հոդված 9. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում  «անվտանգ» բառից հետո լրացնել «, առողջության համար անվնաս» բառերը։

Հոդված 10. Օրենքի 39-րդ հոդվածի «67-րդ հոդվածի 2-րդ մասով և 71-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերը փոխարինել «93-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերով:

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ  այլ  իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության  մասին

-----------------------------------------------------------------------------------------------------------------

                   

«Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ այլ օրենքներում փոփոխությունների կամ լրացումների կատարման անհրաժեշտությունը բացակայում է:

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման  կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին

-------------------------------------------------------------------------------------------------------

 

«Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

  • Քննարկվել է

    27.08.2019 - 11.09.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8684

Տպել

Առաջարկներ`

Արմեն Վարդանյան

28.08.2019

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածում պարզ չէ՝ 3-րդ հոդվածից ինչ է հանվում, իսկ եթե խոսքը 3-րդ հոդվածի նոր խմբագրության մասին է, ապա այն չի կարող նախագծում <<Հոդված 2>>-ով ձևակերպվել, որովհետև 3-րդ հոդվածի նոր խմբագրությունը պետք է շարադրվի նախագծի 1-ին հոդվածի մեջ և դրա բովանդակությամբ. Օրենքի նախագծում 3-րդ հոդվածի խմբագրությամբ առաջարկվող hասկացություններից՝ <<համայնքային ծառայություն>> հասկացությունը կրկնորդում և հակասում է <<Հանրային ծառայության մասին>> ՀՀ-206-Ն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասին, որտեղ համայնքային ծառայության բնորոշումը այլ է. համայնքային ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության օրենքներով և համապատասխան ավագանու որոշումներով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների իրականացմանը, ինչով հակասում է <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասին, որի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները և ներքին հակասությունները: Օրենքի նախագծի 4-րդ հոդվածում նոր խմբագրությամբ առաջարկվող 10-րդ հոդվածում մասերը համարակալել հերթական համարի կետերով՝ բացառելով առանց համարակալման մասի կամ պարբերության առկայությունը և օրինակ՝ <<1.1>> համարակալումը` հիմք ընդունելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը: Օրենքի նախագծի 5-6-րդ հոդվածներում հանել ավելորդ համարակալումները:

Տեսնել ավելին