Վահե Եղոյան
28.08.2019
Չհասկացանք.... Ես ինչ օրենքա... Թող ծառայի... Ումիցա ավել....
Լրամշակման փուլում է
4 - Կողմ
3 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՐԱԳԱԴ ՍԱՐՈՅԻ ԱԲՐԱՄՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Արագադ Սարոյի Աբրամյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Արագադ Սարոյի Աբրամյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 1-ի № 85-Ա որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2019 թվականի ամառային զորակոչը։ Քանի որ Արագադ Սարոյի Աբրամյանին 27 տարին լրացել է 2019 թվականին հուլիսի 8-ին, հնարավոր չէ նրան շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել Արագադ Սարոյի Աբրամյանին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։
Արագադ Սարոյի Աբրամյանին հանդես է գալիս բասկետբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում, աչքի է ընկնում արդյունավետ խաղով, կարևորում է բասկետբոլի Հայաստանի Հանրապետության հավաքականի կազմում Արագադ Սարոյի Աբրամյանի մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը և ընտրական խաղերին։
Արագադ Սարոյի Աբրամյանին հաշվառված է Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:
Քննարկվել է
27.08.2019 - 16.09.2019
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Սպորտ և երիտասարդություն
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 7904
Տպել28.08.2019
Չհասկացանք.... Ես ինչ օրենքա... Թող ծառայի... Ումիցա ավել....