Լրամշակման փուլում է
«ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի N 631-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշում
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
_______________ 2017 թվականի N ____ -Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 631-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի «Երկրագործության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 631-Ն որոշման (այսուհետ` որոշում) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» ենթակետով.
«ե) ծիրանենու և խաղողի կոլեկցիոն ու ցուցադրական այգիների պահպանությունը:»:
Որոշման 5-րդ կետի «գ» ենթակետում «մթերքների» բառից հետո լրացնել «, պտղատու և խաղողի պատվաստված տնկանյութի» բառերը:
Որոշման 8-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) Արմավիրի մարզի Վաղարշապատի քաղաքային համայնքի վարչական տարածքից` 106.0 հեկտար գյուղատնտեսական նշանակության հող, որից՝ 96.5 հեկտար վարելահող և 9.5 հեկտար բազմամյա տնկարկներ՝ 5 հեկտար ծիրանենու ու 4.5 հեկտար խաղողի կոլեկցիոն ու ցուցադրական այգիներ.»:
Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1 կետով.
«8.1 Սահմանել որ՝ սույն որոշման 8-րդ կետի «ա» ենթակետով «Երկրագործության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատկացված 5 հեկտար ծիրանենու և 4.5 հեկտար խաղողի կոլեկցիոն ու ցուցադրական այգիները ենթակա չեն օտարման՝ ներառյալ փոխանակության կամ նվիրատվության, վարձակալության, անհատույց օգտագործման հանձնելու կամ գրավ դնելու:»:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը
-
Քննարկվել է
03.02.2017 - 18.02.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն
Դիտումներ` 9142
Տպել