Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ԵՎ ՉՎՆԱՍԱԶԵՐԾՎԱԾ ՏԱՐԱՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ   ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին»   Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 27-ի ՀՕ-30-Ն օրենքի  (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

  Հոդված 2.  Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին հոդվածով.

«Հոդված 8.1. Վերահսկողությունը վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում

  1. Վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում վերահսկողությունն իրականացնում է տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այսուհետ` տեսչական մարմին):
  2. Տեսչական մարմնի իրավասություններն են.

1) վտանգավոր բեռների փոխադրումների պայմանների նկատմամբ պետական վերահսկողության ապահովումը.

2) վտանգավոր բեռների փոխադրումներին վերաբերող աշխատանքների և ծառայությունների չափանիշների, ստանդարտների, նորմերի, կանոնների, պահանջների նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը.

3) իր լիազորությունների սահմաններում վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում փոխադրման և անհրաժեշտ փաստաթղթերի համար սահմանված պահանջների կատարման նկատմամբ հսկողության իրականացնում.

4) օրենքով սահմանված այլ լիազորություններ:

 

Հոդված 3.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին»   Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի  (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ը» կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-րդ հոդվածով.

Հոդված 6.1. Ավտոմոբլիային տրանսպորտի բնագավառի պետական վերահսկողությունը

Ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի պետական վերահսկողությունն իրականացնում է տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այսուհետ` տեսչական մարմին):

Տեսչական մարմինը`

1) իր իրավասության սահմաններում վերահսկողություն է իրականացնում ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի իրավական ակտերի, լիցենզիաների և միջազգային թույլտվությունների պահանջների կատարման նկատմամբ.

2) կիրառում է օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ սույն օրենքի պահանջների խախտման համար:»:

Հոդված 3.  Օրենքի 12-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «վերահսկողություն իրականացնող» բառերը փոխարինել «տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական» բառերով,

2) 2-րդ մասի «ը» կետի 2-րդ պարբերությունում «տրանսպորտային տեսչության» բառերը փոխարինել  «տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի բառերով:

Հոդված 4.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 4-րդ մասում «հակահրդեհային կանոնների պահպանման վիճակի» բառերը փոխարինել «հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարման» բառերով:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 2.1-ին հոդվածի`

1) 2-րդ մասի 1-ին կետի առաջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերությամբ.

«Քաղաքաշինության բնագավառում ստուգումները պլանավորելու նպատակով մշակվում են քաղաքաշինական օբյեկտի ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշները` գնահատելով օբյեկտի տեսակը և օբյեկտում օրենքով սահմանված կարգով քաղաքաշինական գործունեություն իրականացնող սուբյեկտների` կառուցապատողի, նախագծողի, փորձաքննություն, շինարարական աշխատանքներ, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնողների ռիսկայնությունը:».

2) 2-րդ մասի 3-րդ կետը «տնտեսավարող սուբյեկտները» բառերից հետո լրացնել «,իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` քաղաքաշինական օբյեկտները» բառերով.

3) 4-րդ մասը լրացնել   նոր պարբերությամբ.

«Քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների տարեկան ծրագիրը ներառում է հետևյալ տեղեկությունները.

1) ստուգման ենթակա քաղաքաշինական օբյեկտի անվանումը.

2) ստուգման ենթակա քաղաքաշինական օբյեկտում օրենքով սահմանված կարգով քաղաքաշինական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների լրիվ անվանումները(առկայության դեպքում).

3) ստուգման ենթակա քաղաքաշինական օբյեկտում անցկացված վերջին ստուգման ավարտի ամսաթիվը.

4) ստուգման ենթակա քաղաքաշինական օբյեկտի ռիսկայնությունը.

         5) յուրաքանչյուր ստուգման անցկացման ժամանակահատվածը;»

4) 5-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը «տնտեսավարող սուբյեկտները» բառերից հետո լրացնել «,իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` քաղաքաշինական օբյեկտները» բառերով, իսկ «տնտեսավարող սուբյեկտների» բառերից հետո «,իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` քաղաքաշինական օբյեկտների» բառերով.

5) 7-րդ մասի 2-րդ պարբերությունը «յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի  անվանումը» բառերից հետո լրացնել «, քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` նաև յուրաքանչյուր քաղաքաշինական օբյեկտի անվանումը,» բառերով, իսկ «յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի մոտ» բառերից հետո` «,քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` յուրաքանչյուր  քաղաքաշինական օբյեկտում» բառերով.

Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածի`

1) 3-րդ մասում «մակնշմանը ներկայացվող պահանջների ապահովման, սննդամթերքի անվտանգության» բառերից հետո լրացնել «,հրդեհապայթունավտանգ շարժական օբյեկտներում հրդեհային անվտանգության» բառերը:

Հոդված 5. Օրենքի 4-րդ հոդվածի.

1) 3-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝  «Միևնույն պետական մարմնի կողմից միևնույն տնտեսավարող սուբյեկտում և միևնույն բնագավառում ստուգումները` կախված տնտեսավարող սուբյեկտի ռիսկայնության աստիճանից, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` միևնույն քաղաքաշինական օբյեկտում` կախված քաղաքաշինական օբյեկտի ռիսկայնության աստիճանից իրականացվում են հետևյալ հաճախականությամբ» բառերով, իսկ 1-3-րդ կետերը «սուբյեկտների մոտ» բառերից հետո լրացնել «,իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` քաղաքաշինական օբյեկտներում» բառերով.

2) 3-րդ մասի 3-րդ պարբերությունում «տնտեսավարող սուբյեկտների» բառերից հետո լրացնել «, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` քաղաքաշինական օբյեկտների» բառերով:

3) 3.1 մասի 6-րդ կետում «կառավարության առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի» բառերը փոխարինել «քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի» բառերով:

Հոդված 6.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1. «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի N ՀՕ-179 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի ե) կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի «դ» կետն ուժը կորցրած ճանաչել, իսկ «թ» կետից հանել «և դրանց պահպանմանն ուղղված միջոցառումների վերահսկողությունը» բառերը:

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «կոմիտեն` գեոդեզիական պետական տեսչության միջոցով» բառերը փոխարինել «գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով.

2) 2-րդ մասի «է» կետից հանե

  • Քննարկվել է

    26.08.2019 - 10.09.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8135

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Արմեն Վարդանյան

28.08.2019

ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի նախագծի 3-րդ, 4-րդ, 6-րդ հոդվածներով առաջարկվողը փաստացի վերաբերում է ստուգումներին, իսկ ստուգումը սահմանված է և կարգավորվում է <<Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին>> ՀՀ օրենքով, որը սահմանում և միասնական ու ամբողջությամբ կարգավորում է ստուգումների հետ կապված հարաբերությունները՝ անկախ ոլորտից և ուղղվածությունից, ուստի առաջարկվող մոտեցումները պետք է սահմանվեն այդ օրենքով՝ հիմք ընդունելով նաև <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասը, որի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները և ներքին հակասությունները:

Արմեն Վարդանյան

28.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածում պարզ չէ, թե ինչու է հողի բերրի շերտի վաճառքի թույլտվությունը վերապահվում կառավարությանը, եթե հողերի օգտագործման, օտարման մասով լիազորություններ ունի տեղական ինքնակառավարման մարմինը՝ համայնքի սահմաններում, իսկ համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում՝ մարզպետը: Պարզ չէ, նաև, թե ինչպես և ինչ ընթացակարգով է կատարվելու հողի բերրի շերտի վաճառքի թույլտվությունը:

Արմեն Վարդանյան

28.08.2019

<<«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ԷՆԵՐԳԱՍՊԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի նախագծի 4-րդ հոդվածում տեսուչ բառի փոխարինումը տեսչական մարմնի ծառայող բառերով խնդրահարույց է, որովհետև Տեսչական մարմինների մասին ՀՀ օրենքով տեսչական մարմնի ծառայող հասկացություն կամ ձևակերպում չկա, այլ կա տեսչական մարմնի աշխատակից ձևակերպում: Բացի այդ, տեսչական մարմնի աշխատողները փաստացի տեսուչներ են, որոնք քաղաքացիական ծառայողներ են՝ օրենքով տեսուչներին վերապահված լիազորություններն ու գործառույթները սահմանող պաշտոնների անձնագրերով աշխատող և անձնագրերում տեսուչ պաշտոնով նշված, իսկ քաղաքացիական ծառայությունը հանրային ծառայություն է: Նույն առաջարկությունը հաշվի առնել նաև մյուս օրենքների նախագծերում:

Տեսնել ավելին