Հիշել նախագիծը

ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 2019 թվականի N – Ա «ՄԻ ՇԱՐՔ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՊՐՈՖԵՍՈՐ Ռ.Օ. ՅՈԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՆԵԼՈՒ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՄԻ ՇԱՐՔ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՊՐՈՖԵՍՈՐ Ռ.Օ. ՅՈԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՆԵԼՈՒ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ  ՄԱՍԻՆ»

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

 

  1.   Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Մի շարք փակ բաժնետիրական ընկերությունները «Պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը միացնելու ձևով վերակազմակերպելու մասին» Կառավարության  որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման նպատակն է «Մարդու արյան  և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» ՀՀ օրենքով սահմանված արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության կազմակերպման գործընթացի կարգավորումն ու վերահսկողությունը, հավաքված արյան և դրա բաղադրամասերի որակի և անվտանգության ապահովումը, արյան և դրա բաղադրամասերի ռացիոնալ օգտագործումը և խոտանի նվազեցումն է:

         

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Արյան ծառայության դերը բուժհաստատություններին որակյալ, անվտանգ, անհրաժեշտ քանակի արյան բաղադրամասերով շարունակական և մշտական ապահովումն է:

Ներկայում մարզային Արյան ծառայությունն իրականացվում է 5 ընկերություններում, դրանք են.

1.«Հրազդանի մարզային արյան բանկ» փակ բաժնետիրական ընկերություն (645 քառ. մետր մակերեսով շինությամբ և 0.061 հեկտար հողամասով)

  1. «Արմավիրի մարզի արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերություն (1496.9 քառ. մետր մակերեսով շինությամբ և 0.42 հեկտար հողամասով),
  2. «Լոռու մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերություն (214.64 քառ. մետր մակերեսով շինությամբ),

4.«Գյումրիի արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերություն (305.8 քառ. մետր մակերեսով շինությամբ),

5.«Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերություն (387.4 քառ. մետր մակերեսով շինությամբ և 0.068 հեկտար հողամասով):

 Գնահատելով Արյան ծառայության մարզային ստորաբաժանումների գործունեության ցուցանիշները ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, մասնավորապես.

  • բարձր է արյան և դրա բաղադրամասերի խոտանումը հիմնականում արյան և դրա բաղադրամասերի պահպանման ժամկետները լրանալու պատճառով, մասնավորապես 2018 թվականի ընթացքում հավաքագրվել է 4070 պարկ արյան բաղադրամաս (էրիթտրոցիտային զանգված և թարմ սառեցված պլազմա), իսկ 834 պարկ արյան բաղադրամաս խոտանվել է,
  • մարզային կայանները ունեն իրարից տարբերվող և ոչ օպտիմալ կառուցվածք և կադրային խնդիրներ, մասնավորապես մեկ մարզային ստորաբաժանման հաստիքացուցակը հասնում է մինչև 18,5 հաստիք (օրինակ` Լոռու մարզային արյան փոխներարկման կայան), իսկ մեկ այլ կայանում` 9,5 հաստիք (օրինակ` Արմավիրի մարզի արյան փոխներարկման կայան): Հաստիքացուցակի անհավասարության շեշտը դրվում է հիմնականում վարչական մասի հաստիքների վրա, իսկ դրանցից մեծ մասը կենսաթոշակային տարիքի անձինք են,
  • միասնական կառավարման և համակարգման բացակայության պայմաններում արյան և դրա բաղադրամասերի դեֆիցիտի,
  • չնայած նրան, որ մարզային կայանները ֆինանսապես կայուն են, մասնավորապես «Արյան հավաքագրում» ծառայությունների 2018 թվականի պետական պատվերի գումարը կազմել է 75.617.400,00 դրամ, իսկ վճարովի ծառայությունները` 30.471.700,00 դրամ, այնուամենայնիվ ընկերությունները չեն կարողանում իրենց միջոցները կոնսոլիդացնել և ուղղել կազմակերպության զարգացման համար (մասնագետների վերապատրաստումներ, սարքավորումների ձեռքբերում, շինարարական աշխատանքների իրականացում և այլն):

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

           Հաշվի առնելով ՀՀ աշխարհագրական և աշխարհաքաղաքական դիրքի առանձնահատկությունները՝ Արյան ծառայությունը պետք է մշտապես պատրաստ լինի արագ արձագանքել բնական, տեխնոգեն աղետների և ռազմական գործողությունների ժամանակ առաջացած արյան մեծացած պահանջարկին՝ ապահովելով անհրաժեշտ քանակի բարձրորակ արյան բաղադրամասեր:

Նախագծով առաջարկվում է Արյան ծառայության մարզային ստորաբաժանումները`  «Հրազդանի մարզային արյան բանկ», «Արմավիրի մարզի արյան փոխներարկման կայան», «Լոռու մարզային արյան փոխներարկման կայան», «Գյումրիի արյան փոխներարկման կայան», «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան փակ բաժնետիրական ընկերությունները միացնել Առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (Այսուհետ Արյունաբանական կենտրոն):

        Նախագծով առաջարկվում է Արյան ծառայությունն առավել օպտիմալ կազմակերպել (հզորացում, միօրինականացնում, միասնական կառավարում, արյան բաղադրամասերի խոտանի նվազեցում): Ֆիզիկապես  Արյան ծառայության մարզային ստորաբաժանումները չեն փակվելու, այլ կգործեն որպես Արյունաբանական կենտրոնի մասնաճյուղեր կամ բաժանմունքներ, կունենան իրար նման կառուցվածք և հաստիքացուցակ:   

        Մարզի մասնագետները հնարավորություն կունենան մշտապես ներգրավված լինել Արյունաբանական կենտրոնում կազմակերպվող գիտական կոնֆերանսներին, վերապատրաստումներին և դասընթացներին:

         

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության աշխատակիցների կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը կնպաստի Արյան ծառայության մարզային ստորաբաժանումների միասնական կառավարմանը և աշխատանքների համակարգմանը Արյունաբանական կենտրոնի կողմից, մասնավորապես  գործընթացի վերահսկողությունը, հավաքված արյան և դրա բաղադրամասերի որակի և անվտանգության ապահովումը, արյան և դրա բաղադրամասերի ռացիոնալ օգտագործումը և խոտանի նվազեցումն է:

  • Քննարկվել է

    23.08.2019 - 07.09.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7126

Տպել