Լրամշակման փուլում է
ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի № 417-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
2 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
------ --------------------------- 2019 թ. № --------- -Ա
ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի № 417-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ու 34-րդ հոդվածի և հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22‑րդ հոդվածի 5-րդ մասը, Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման հավելվածի 6-րդ կետը՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Դադարեցնել սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար՝
1) Դանիել Արթուրի Պետոյանին (ծնվ՝ 03.08.2000թ., Արմավիրի մարզի ԶԿ),
2) Հարություն Աբրահամի Հարությունյանին (ծնվ՝. 09.07.2000 թ., Արարատի մարզի ԶԿ),
3) Սարգիս Գագիկի Սարգսյանին (ծնվ՝. 08.07.2000թ., Երևանի N 1 ԶԿ),
4) Էդիկ Գագիկի Կիրակոսյանին (ծնվ՝. 11.11.2000 թ., Կոտայքի մարզի ԶԿ),
5) Էդգար Գուրգենի Ենգիբարյանին (ծնվ՝. 19.10.2000թ., Երևանի N 2 ԶԿ),
6) Գեղամ Սիմոնի Սիմոնյանին (ծնվ՝. 09.09.2000թ., Երևանի N 4 ԶԿ),
7) Դավիթ Գագիկի Գրիգորյանին (ծնվ՝. 25.07.2000թ., Երևանի N 4 ԶԿ)
տրված տարկետումները` այդ քաղաքացիների կողմից Հայաստանի ֆուտբոլի պատանիների ազգային հավաքականի կազմում ընդգրկված չլինելու հիմքով:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 18-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին» № 417-Ա որոշման հավելվածի 3-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 12-րդ և 13-րդ կետերը։
-
Քննարկվել է
22.08.2019 - 10.09.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սպորտ և երիտասարդություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 7943
Տպել