Գևորգ Մալխասյան
21.08.2019
Իրավական որևէ հարց չլուծող նախագիծ է։
3 - Կողմ
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 786 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1.Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 11-ի N 786 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով (08.05.2019, ՀՕ-31-Ն):
2.Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելուց և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ձևավորելուց հետո անհրաժեշտություն է առաջացել որոշման 3-րդ կետում «վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը» բառերը փոխարինել «վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը» բառերով՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» 12-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված և ՀՀ կառավարության կողմից լիազորված մարմնին պատվիրակված լիազորությունները կատարելու նպատակով:
3.Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 11-ի N 786 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ կհստակեցվի և կկանոնակարգվի գործընթացը:
4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 786 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 11-ի N 786 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում
Քննարկվել է
21.08.2019 - 05.09.2019
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Կրթություն և գիտություն
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 8183
Տպել21.08.2019
Իրավական որևէ հարց չլուծող նախագիծ է։