Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով (08.05.2019, ՀՕ-31-Ն):

 

2.Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելուց և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ձևավորելուց հետո անհրաժեշտություն է առաջացել որոշումների համապատասխան կետերում կատարել համապատասխան փոփոխություն՝ ՀՀ կառավարության կողմից լիազորված մարմնին պատվիրակված լիազորությունները կատարելու նպատակով:

 

 3.Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ կհստակեցվի և կկանոնակարգվի գործընթացը:

 

4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

 

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում

  • Քննարկվել է

    21.08.2019 - 05.09.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն, Սպորտ և երիտասարդություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6568

Տպել

Առաջարկներ`

Գևորգ Մալխասյան

21.08.2019

"Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին" ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասի" ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ն Մշակույթի նախարարությունը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն ու կրթության եւ գիտության նախարարությունը միաձուլման ձեւով վերակազմակերպվել` ստեղծելով կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն: Այս պայմաններում կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանդիսանում է թվարկված բոլոր նախարարությունների իրավահաջորդը: Վերոգրյալից ելնելով գտնում եմ, որ նախագծով ներկայացված փոփոխությունները իրավական առումով որևէ հարց չեն լուծում և միայն առաջացնում են լրացուցիչ անիմաստ աշխատանք ոչ միայն նախարարության, այլ նաև ՀՀ կառավարության համար: Համապատասխան մոտեցում ցուցաբերելու դեպքում անհրաժեշ է լինելու փոփոխություններ կատարել հարյուրավոր որոշումներում: Վերոգրյալից ելնելով առաջարկում եմ նախագիծը հանել շրջանառությունից:

Տեսնել ավելին