Հիշել նախագիծը

Անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրելու մասին

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

<< ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ կառավարության որոշ­ման նախագծի վերաբերյալ  

 

1.

Անհրաժեշտությունը

 

Հայաստանի և Ուկրաինայի կողմերի պայմանավորվածության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրվել է համաձայնություն այն մասին, որ  Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատունը Վանաձոր քաղաքում ունենա հյուպատոսություն: Հյուպատոսությունը պետք է սպասարկի Լոռու, Արագածոտնի և Արմավիրի մարզերը: Տարածքի անհատույց տրամադրումը ենթադրում է Հայաստանի Հանրապետության աջակցությունը այդ գործընթացին:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի Արտակարգ և Լիազոր Դեսպանի և հյուպտոսի միջև կնքվել է պայմանագիր: Դեսպանատունը Վանաձոր քաղաքում չունի շենքային պայմաններ, տարածքի տրամադրման դեպքում այն կվերանորոգվի դեսպանատան միջոցներուվ: Առաջարկվող տարածքը ունի առանձնացված մուտք, տրամադրման դեպքում դպրոցի ուսումնադաստիարակչական գործընթացը չի խաթարվի:

3

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Հայաստանի և Ուկրաինայի Հանրապետությունների միջպետական համագործակցության խորացում:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Հայաստանի Հանրապետության Լոռու, Արագածոտնի և Արմավիրի մարզերի կազմակերպությունների և քաղաքացիների համար հարմար պայմանների ապահովում:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

 

Որոշ­ման նախագիծը մշակվել է ՀՀ Լոռու մարզպետարանի կողմից:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Վանաձոր քաղաքում ունենալ Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի հյուպտոսի նստավայր:

7.

Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

 

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

« ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշ­ման նախագծի ընդունման  կապակցությամբ  այլ իրավական ակտերում  փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության  կամ  բացակայության մասին

 

         «Անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրելու մասին» ՀՀ կառավարության որոշ­ման նախագծի ընդունման կապակցությամբ  այլ  իրավական  ակտերում  փոփոխություններ և լրացումներ կատարելու  անհրաժեշտություն չկա:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշ­ման նախագծի  ընդունման  կապակցությամբ  պետական կամ տեղական  ինքնակառավարման  մարմնի  բյուջեում ծախսերի և եկամուտների  էական  ավելացման կամ նվազեցման մասին

 

      «Անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրելու մասին» ՀՀ կառավարության որոշ­ման նախագծի ընդունման կապակցությամբ պետական  բյուջեում ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք 

 

« ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշ­ման նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

 

«Անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրելու մասին» ՀՀ կառավարության որոշ­ման նախագծի ընդունմամբ` այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն  չի առաջանում։

 

 

ՑԱՆԿ

Այն իրավական ակտերի, որոնց հիման վրա կամ որոնցից օգտվելով մշակվել է «ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշ­ման նախագծը

 

 

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենք, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք, ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշում:

 

 

 

 

  • Քննարկվել է

    20.08.2019 - 05.09.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7331

Տպել