Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

««ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Գևորգ Մալխասյան 20.08.2019 14:24:09 1-ին հոդվածը չի բխում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավական ակտերում փոփոխություններ կատարելու սահմանված կարգին: 1.1-ին հոդվածի համարակալումները չեն բխում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավական ակտերի համարակալումների համար սահմանված կարգին: 1.1-ին հոդվածի 1-ին պարբերության վերաբերյալ հայտնում ենք, որ որևէ անձ պարտավոր չէ անվճար տրանսպորտային ծառայություններ մատուցել: Այս առումով նորից հայտնում ե, որ նշված սկզբունքն արդեն 20 տարի չի կիրառվում ՀՀ-ում: Արտոնությունների փոխարեն անձանց վճարում են տրանսպորտային ծախսերի փոխհատուցման գումարներ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Նույնը վերաբերվում է զեղջով դեղեր գնելու իրավունքին: 1. Առաջարկությունն ընդունվել է. Հոդված 1.1-ի համարակալումն ուղղվել է և այն համապատասխանեցվել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված՝ իրավական ակտերի համարակալումների համար սահմանված կարգին: 2. Ներկա դրությամբ տրանսպորտային սպասարկման արտոնությունը գործում է որոշակի սոցիալական խմբերի համար, մասնավորապես՝ 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք, բռնադատվածները, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները, զինծառայողները, ծերանոցների և մանկատների խնամվողներն անվճար օգտվում են պետական ընդհանուր օգտագործման ներքաղաքային ուղևորատար տրանսպորտից (բացառությամբ՝ միկրոավտոբուսների և մարդատար տաքսի ավտոմեքենաների), ինչպես նաև Երևանի մետրոպոլիտենից՝ տրանսպորպորտով անվճար երթևեկելու վկայականով, որը տրամադրում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (նախկինում՝ Տրանսպորտի և կապի նախարարությունը):