ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
1.
|
Անհրաժեշտությունը
|
|
Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է գնման գործընթացների շրջանակներում ախտորոշված խնդիրները կանոնակարգելու անհրաժետությամբ, որոնք հիմնականում վերաբերում են գործընթացների արդյունավետվությունը բարձրացնելու, գնման ընթացակարգերի կազմակերպման ժամկետների հնարավորինս կրճատելու, պատվիրատուների բնականոն գործունեության անընդհատությունը ապահովելու, պայմանագրերի կատարման շրջանակում առաջացող հնարավոր ռիսկերը նվազեցնելու, ինչպես նաև պատվիրատուների և գնահատող հանձնաժողովների կողմից հնարավոր սուբյեկտիվ որոշումների կայացումը բացառելու անհրաժեշտությամբ:
|
2.
|
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
|
|
Առկա կարգավորումները բավարար չափով չեն ապահովում գնման գործընթացների արդյունավետվությունը, պայմանագրերի կատարման շրջանակում մասնակիցները հնարավորություն են ստանում ցուցաբերելու ոչ պատշաճ վարքագիծ վտանգելով ծրագրերի լիարժեք իրականացումը
|
|
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
|
|
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում:
|
4.
|
Կարգավորման նպատակը և բնույթը
|
|
Գնման գործընթացների արդյունավետվության բարձրացում, գնման ընթացակարգերի կազմակերպման ժամկետների հնարավորինս կրճատում, պատվիրատուների բնականոն գործունեության անընդհատության ապահովում, պայմանագրերի կատարման շրջանակում առաջացող հնարավոր ռիսկերի նվազեցում, պատվիրատուների և գնահատող հանձնաժողովների կողմից հնարավոր սուբյեկտիվ որոշումների կայացումը բացառելու անհրաժեշտությամբ:
|
5.
|
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
|
|
Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
|
6.
|
Ակնկալվող արդյունքը
|
|
Գնման գործընթացների կազմակերպման արդյունավետության բարձրացում, պայմանագրերի կատարման շրջանակում առաջացող հնարավոր ռիսկերի նվազեցում, պատվիրատուների և գնահատող հանձնաժողովների կողմից հնարավոր սուբյեկտիվ որոշումների կայացման բացառում
|
7.
|
Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
|
|
---
|