Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-ի N92-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Stepan Gharslyan 19.08.2019 14:52:25 "խախտման (վնասման) կամ խախտման (վնասման) հայտնաբերման պահից մինչև հողամասը (տարածքը) նախնական (նորմատիվային) տեսքի բերելու (պահանջների վերականգնման) պահն ընկած ժամանակահատվածը"- Իսկ ինչ ժամանակ է հաշվարկվելու լցակույտերի, բացահանքերի, կամ արտադրական այն տարածքների համար, որոնց վերջնաժամկետը հայտնի չէ? ՀՀ կառավարության 25.01.2005թ.-ի N92-Ն որոշմամբ հաստատված կարգը կարող է կիրառվել` ա) Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրության խախտումների հետևանքով հողային ռեսուրսներին պատճառված վնասը հաշվարկելու համար. բ) շրջակա միջավայրի վրա ազդեցության (բնապահպանական) փորձաքննության գործընթացում. գ) շրջակա միջավայրի պահպանության գծով ծրագրերի և (կամ) նախագծերի տեխնիկատնտեսական հաշվարկներում: Կարգի կիրառման դեպքերը նշված են որոշման հավելվածի 4-րդ կետում: Լցակույտերի, բացահանքերի, արտադրական հրապարակների գործածության (հետևաբար՝ հողերի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության) ժամկետը հայտնի է, այն ամրագրվում է նախագծային փաստաթղթերի և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության մեջ, այնուհետև՝ ընդերքօգտագործման թույլտվությամբ: