Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1675-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
-
4 - Կողմ
-
0 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի
N 1675-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման
նախագծի ընդունման
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնելու («Ես եմ» ծրագիր) հիման վրա համապատասխան պայմանագրի կնքման և ծառայության իրականացման գործընթացում ծագած խնդիրները կարգավորելու անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1675-Ն որոշմամբ սահմանված պայմանագրի 1.2.2-րդ կետի համաձայն՝ պայմանագրի կնքման նախապայման է հանդիսանում քաղաքացու կողմից առնվազն հիմնական հանրակրթական ծրագիր անցած լինելու հանգամանքը, որը հաստատվում է համապատասխան ավարտական վկայականի հիման վրա: Պրակտիկայում առկա են դեպքեր, մեծամասամբ ամառային զորակոչի ժամանակ, երբ ուսումնական հաստատությունները չեն հասցնում տվյալ ուսումնական տարվա ավարտի շրջանակներում դպրոց ավարտած քաղաքացիներին հատկացնել ավարտական վկայական, որի արդյունքում քաղաքացին փաստացի չի կարողանում իրացնել «Ես եմ» ծրագրին մասնակցելու իր ցանկությունը:
Նույն պայմանագրի 5.2.2.6-րդ կետի պահանջների համաձայն՝ պայմանագիրը վաղաժամկետ լուծվում է զինծառայողի կողմից ծառայության ընթացքում, առողջական վիճակով պայմանավորված, ընդհանուր 50 օր մարտական հերթապահությունում և պատրաստության մեջ չգտնվելու կամ առողջական վիճակի փորձաքննության արդյունքներով մարտական հերթապահության մեջ ներգրավվելու սահմանափակում ունեցող ճանաչվելու դեպքերում: Նշված պայմաններում չեն ներառվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերում նշված զինծառայության ժամկետում չհաշվարկելու հիմք հանդիսացող կամ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 149-րդ հոդվածի 4-րդ մասի և «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 365-րդ հոդվածի պահանջների համաձայն որպես խափանման միջոց ընտրված՝ հրամանատարության հսկողությանը հանձնված լինելու կամ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98-րդ և 98.1-ին հոդվածների համաձայն զինծառայողի նկատմամբ ծառայության վայրը փոխելու միջոցով պաշտպանության միջոց կիրառված լինելու հանգամանքները, ինչը պրակտիկայում խնդիրներ է առաջացնում «Ես եմ» ծրագրով ծառայության կազմակերպման գործընթացում և հանգեցնում է նրան, որ այդ հանգամանքների հիման վրա մարտական հերթապահություն չիրականացնող զինծառայողը շարունակում է հանդիսանալ «Ես եմ» ծրագրով զինծառայության մեջ գտնվող անձ:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության պատշաճ կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:
4.Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է, որ «Ես եմ» ծրագրով պայմանագրի կնքման նախապայման հանդիսացող՝ քաղաքացու կողմից առնվազն հիմնական հանրակրթական ծրագիր անցած լինելու հանգամանքը հաստատվում է նաև այդ ծրագիրն անցած լինելու մասին ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքով, ինչպես նաև «Ես եմ» ծրագրով կնքված պայմանագրի վաղաժամկետ լուծման հիմքերի շարքում լրացվում են օրենքով սահմանված այլ հանգամանքները, որոնց առկայությունը բացառում է զինծառայողի կողմից մարտական հերթապահություն իրականացնելու հնարավորությունը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած շարքային կազմի պարտադիր զինծառայողների ծառայության պատշաճ կազմակերպման և իրականացման գործընթացը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի
N 1675-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման
կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ
Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի
N 1675-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ
ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ
Որոշման նախագծի ընդունումը ՀՀ 2019թ. և հետագա տարիների պետական բյուջեներում փոփոխությունների կատարման անհրաժեշտություն չի առաջացնում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի
N 1675-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը հանրային
քննարկման ներկայացնելու վերաբերյալ
Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:
-
Քննարկվել է
14.08.2019 - 30.08.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 6607
Տպել