ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
--------- ---------------- 2019 թվականի N - Լ
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 5.1 հոդվածի բ. կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- հաստատել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2020 թվականի տարեկան ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
- հաստատել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2020 թվականի տարեկան ծրագրով նախատեսվող միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
- Սահմանված կարգով հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2020 թվականի պետական ծրագիրը և միջոցառումների ցանկը 2020 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Ազգային ժողով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հարջորդող օրվանից:
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2019 թվականի
սեպտեմբերի __-ի N ______ - Լ որոշման
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՆԵՐԱՌՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ
- ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
- Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2020թ. տարեկան ծրագիրը (այսուհետ` Տարեկան ծրագիր) մշակվել է «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1 հոդվածին համապատասխան:
- Տարեկան ծրագիրը ընդգրկում է, հաշմանդամություն ունեցող անձանց ներառումն ապահովելու նպատակով, 2020 թվականի ընթացքում պետական մարմինների կողմից իրականացման ենթակա միջոցառումները:
- Ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել ՄԱԿ-ի 2006թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի /այսուհետ` Կոնվենցիա/ դրույթները, ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի 2017թ. մայիսի 8-ի CRPD/C/ARM/CO/1 դիտարկումները, ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թվականների համալիր ծրագրին և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» N 1 արձանագրային որոշումը, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված առաջարկությունները:
1. ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Ծրագրի նպատակն է`
- Հավասար և մատչելի պայմաններ ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն իրացնելու և հասարակական կյանքին նրանց մասնակցությունը խթանելու համար:
Ծրագրի խնդիրներն են`
- հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացումն ապահովող օրենսդրական դաշտի բարելավումը,
- հաշմանդամություն ունեցող անձանց համար ներառական կրթության, աշխատանքի ու զբաղվածության պետական երաշխիքների ապահովումը,
- հաշմանդամություն ունեցող անձանց համար առողջապահական և սոցիալական ծառայությունների մատչելիության ապահովումը,
- հաշմանդամություն ունեցող անձի իրավունքների իրացման համար անհրաժեշտ պայմանների և կարիքների գնահատումն` ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման /այսուհետ` ԱՀԿ ՖՄԴ/ սկզբունքների և մոտեցումների,
- հաշմանդամություն ունեցող անձանց համար մարզական և մշակութային ծրագրերի մատչելիության ապահովումը,
- հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների միջև համագործակցության արդյունավետության բարձրացումը,
- հաշմանդամության հիմնախնդիրների լուծմանն ու համընհանուր դիզայնի սկզբունքների ներդրմանն ուղղված քաղաքականության վերաբերյալ հասարակության իրազեկվածության բարձրացումը,
- հաշմանդամություն ունեցող անձանց համար իրենց ապրելու վայրը ընտրելու, աջակցության ծառայություններից հավասարապես օգտվելու և անձնական օգնական ունենալու հնարավորությունների ապահովումը:
III. ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Նախապատրաստական աշխատանքներ են իրականցվում ՄԱԿ-ի 2006թ.-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոննցիայի կամընտիր արձանագրության վավերացնելու ուղղությամբ:
- Մշակվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի նախագիծը.
- Աշխատանքներ են տարվում անձի կարիքների բազմակողմանի գնահատման և գնահատման արդյունքներով համապատասխան ծառայությունների որոշարկման նոր մոդել ներդնելու ուղղությամբ: Մշակվել է «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի նախագիծը և «Հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումների և ֆունցիոնալության գնահատման համակարգի ներդրման» ծրագրի նախագիծը:
- Պետական նպատակային ծրագրերի շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում են աջակցող միջոցներ պետական հավաստագրերի միջոցով: Աջակցող միջոցների տրամադրման գործընթացում պետական հավաստագրերի ներդրումը նպաստում է աջակցող միջոցների տեսականու ընդլայնմանը, որակի բարձրացմանը և անձին տալիս է և' ծառայություն մատուցող կազմակերպությունը, և' տրամադրվող աջակցող միջոցն ընտրելու հնարավորություն:
- Հաշմանդամություն ունեցող անձանց խնամքը և սոցիալական սպասարկումն իրականացվում է ինչպես շուրջօրյա խնամքի հաստատություններում, այնպես էլ տնային պայմաններում:
- Միաժամանակ, պետական աջակցություն է ցուցաբերվում հասարակական կազմակերպություններին` ցերեկային կենտրոններում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-վերականգնողական ծառայություններ մատուցելու նպատակով: 2019 թվականին ցերեկային կենտրոններում սոցիալ-վեականգնողական ծառայություններ մատուցող կազմակերպությունները ընտրվել են մրցութային կարգով: Կառավարությունը նախատեսում է ընդլայնել ցերեկային կենտրոններին տրամադրվող դրամաշնորհները` նպատակ ունենալով ընդլայնել հաշմանդամություն ունեցող անձանց անհրաժեշտ ծառայություններ մատուցող կենտրոնների աշխարհագրությունը, մեծացնել հնարավորությունները սպասարկելու ավելի մեծ թվով շահառուներ` իրենց համայնքներում:
- Մշակվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման» և «Պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման» տեղեկատվական համակարգերի արդիականացման նոր տեխնիկական առաջադրանքները: Համապատասխան աշխատանքներ են իրականացվում ապահովելու տեղեկատվական համակարգերում հաշմանդամություն ունեցող անձանց վիճակագրական տվյալների և պետական հավաստագրերի միջոցով աջակցող միջոցների տրամադրման գործընթացի վերահսկելիությունը, ինչպես նաև ընդլայնելու տարբեր ձևաչափերով վերլուծություներ իրականացնելու հնարավորությունը:
- 2019թ. հունիսի 30-ի դրությամբ հանրապետությունում հաշվառված է 189405 հաշմանդամություն ունեցող անձ, որից 104390 անձ /55,1%/ աշխատանքային տարիքի են:
- 2019թ հունվարի 1-ի դրությամբ զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված է 2478 հաշմանդամություն ունեցող անձ: 2018 թվականի ընթացքում աշխատանքի է տեղավորվել 234 հաշմանդամություն ունեցող անձ, որից38-ը զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի արդյունքում: Զբաղվածության կարգավորման պետական ծրագրերում ընդգրկվել է 126 հաշմանդամություն ունեցող անձ:
- Առողջապահության, զբաղվածության, կրթության և սոցիալական ոլորտներում իրականացվում են բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման հասցեական ծրագրեր՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի պայմանների ապահովմանը, ֆիզիկական, մտավոր, սոցիալական ու մասնագիտակական կարողությունների զարգացմանն ու կյանքի բոլոր բնագավառներում նրանց ներառմանն ու մասնակցությանը:
- Շարունակվում են աշխատանքները ներառական կրթության ընդլայնման ուղղությամբ. ներառական կրթություն իրականացնելու իրավունք վերապահված 201 հանրակրթական դպրոցներում 2018-2019 ուսումնական տարում սովորել է 6225 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա:
- Երեխաների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումն իրականացվում է հանրապետական և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից: Գնահատման հիմքում դրված են ԱՀԿ ՖՄԴ սկզբունքները:
- 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող և «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող անձանց համար ապահովվել է անվճար հիմունքներով կրթությունը միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում:
- Հասարակության իրազեկության բարձրացման նպատակով` հաշմանդամության ոլորտում իրականացվող բարեփոխումների, խնդիրների կարգավորման արդի մոտեցումների պարբերաբար լուսաբանվել են հեռուստատեսությամբ` նախարարության մասնագետների և ոլորտում գործող շահագրգիռ հասարակական կազմակերպությունների կողմից:
- Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության գործընթացում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սերտ համագործակցում է հանրապետական գործադիր մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ:
- ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 2020 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
- 2020թ. տարեկան ծրագրով նախատեսվող միջոցառումները նպատակաուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համար անհրաժեշտ հավասար հնարավորությունների և անկախ կյանքի պայմանների ապահովմանը, առողջապահության, զբաղվածության, կրթության և սոցիալական այլ ոլորտներում նրանց մասնակցությունը խոչընդոտող արգելքների վերացմանը:
- Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման և նրանց կյանքի որակի բարձրացման նպատակով, բոլոր ոլորտներում իրականացվելու են նրանց իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանն ուղղված միջոցառումներ:
- Շարունակվելու են աշխատանքները հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները կանոնակարգող օրենսդրությունը Կոնվենցիայի դրույթներին համապատասխանեցնելու ուղղությամբ, մասնավորապես՝
- «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի ընդունում և համապատասխան ենթաօրենսդրական ակտերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ներդնում.
- «Ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի ընդունում, հաշմանդամություն ունեցող անձի ֆունկցիոնալության գնահատման և ծառայությունների տրամադրման նոր համակարգի ներդնում.
- Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021թթ. համալիր ծրագրից բխող միջոցառումների իրականացում:
- Հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքն ապահովելու նպատակով իրականացվելու են հաշմանդամություն ունեցող անձանց (այդ թվում հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող) մատուցվող խնամքի ծառայությունների ապաինստիտուցիոնալացման աշխատանքներ: Մասնավորապես այլընտրանքային համայնքային ծառայությունների, այդ թվում` համայնքային փոքր տներ, տնային խնամքի ծառայությունների, անձնական օգնականի ծառայությունների ներդնելուն ուղղված աշխատանքներ:
- Ապահովվելու է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունների ներգրավվածությունը հաշմանդամություն ունեցող անձանց առնչվող օրենսդրությունը, քաղաքականությունները, ռազմավարություններն ու գործողությունների ծրագրերը մշակելիս:
- Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ուղղված 2020 թվականի համար նախատեսված միջոցառումներն իրականացվելու են 12 հիմնական ուղղություններով` համաձայն N 2 հավելվածի: