Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1457-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

2019 թվականի N          -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի  N 1457-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Համրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի <<Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համակարգերի զինծառայողների, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի փրկարարական ծառայողների իրային ապահովության կարգը (չափաքանակները) սահմանելու մասին>> N 1457-Ն որոշման (այսուհետ` որոշում) 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) NN 1, 2, 3 չափաքանակների աղյուսակներում համապատասխանաբար լրացնել 13.1.-րդ, 16.1.-րդ և 16.1.-րդ կետեր հետևյալ բովանդակութկամբ.

<< 

 Հ/հ

Անվանումը

Քանակը

Կրման ժամկետը

Ծանոթություն

 

 

 

Բաճկոն` սեզոնային, անթև

1 հատ

2 տարի

 

>>,

2) NN 4 և 5 չափաքանակների աղյուսակներում համապատասխանաբար լրացնել 12.1.-րդ և 7.1.-րդ կետեր հետևյալ բովանդակութկամբ.

<< 

   

Հ/հ

Անվանումը

Քանակը

Կրման ժամկետը

Ծանոթություն

 

 

 

Բաճկոն` սեզոնային, անթև

1 հատ

3 տարի

 

 

>>, իսկ N 4 չափաքանակի առաջին սյունակի 12-րդ կետից հետո կրկնվող <<12.>> թիվը փոխարինել <<12.1.>> թվով,

 

3) N 6 չափաքանակի աղյուսակում`

ա) 12-րդ և 14-րդ կետերի <<Քանակը>> սյունակում <<3 հատ>> բառերը փոխարինել <<6 հատ>> բառերով,

բ) առաջին սյունակի 14-րդ կետից հետո կրկնվող <<14.>> թիվը փոխարինել <<14.1.>> թվով,

4) N 7 չափաքանակի աղյուսակում`

ա) լրացնել` 9.1. կետ հետևյալ բովանդակությամբ.

<< 

Հ/հ

Անվանումը

Քանակը

Կրման ժամկետը

Ծանոթություն

9.1.

 

Բաճկոն` սեզոնային, անթև

1 հատ

2 տարի

 

 >>,

բ) 14-րդ կետում <<Քանակը>> սյունակում <<52 հատ>> բառերը փոխարինել <<6 հատ>> բառերով,

5) N 15 չափաքանակի աղյուսակի 39-րդ կետում <<Շահագործման ժամկետը>> սյունակում <<3 տարի>> բառերը փոխարինել <<1 տարի>> բառերով,

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Քննարկվել է

    12.08.2019 - 27.08.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6240

Տպել