Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Էդգար Շաթիրյան 11.08.2019 13:47:07 «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածով առաջարկվում է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) անդամին ներկայացվող պահանջներին վերաբերող10-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ: Այդ առնչությամբ, Նախագծում արտացոլված չեն դրույթներ Հանձնաժողովի նախագահի նշանակման/ընտրության և դրա կարգի վերաբերյալ: Միաժամանակ, Նախագծի 1-ին հոդվածով ամրագրված է դրույթ, որի համաձայն՝ նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել Հանձնաժողովի նախագահ, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ նախապատվությունն, այնուամենայնիվ, տրված է Հանձնաժողովի նախագահի նշանակովիության տարբերակին, թեև Նախագծում այդ առնչությամբ հստակ իրավակարգավորումներ առկա չեն: Հաշվի առնելով հիշյալ հանգամանքը՝ առաջարկում եմ Նախագծում իրացնել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթն առ այն, որ Հանձնաժողովի նախագահին ընտրում է Հանձնաժողովն՝ իր կազմից՝ անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Կարծում եմ՝ առաջարկվող մոտեցումը պետական մարմնի (թեպետ՝ ինքնավար) կազմակերպական առումով անկախության կարևորագույն երաշխիք է, որի իրացումը հնարավորություն կընձեռի համապատասխան գործընթացը հնարավորինս զերծ պահել դրա քաղաքականացումից (այդ թվում՝ անհարկի): Ընդունվել է: Օրենքի 10-րդ հոդվածը փոփոխող դրույթը հանվել է Նախագծից:
2 Էդգար Շաթիրյան 11.08.2019 16:56:12 «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջադրված կարգավորումների առնչությամբ, առաջարկում եմ քննարկման առարկա դարձնել նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացում(ներ) կատարելու նպատակահարմարության հարցը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնում է Հանձնաժողովը: Մինչդեռ, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 153.1-ին հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի կողմից նշանակված ինքնավար մարմնի անդամի լիազորություններն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում կարող են դադարեցվել Ազգային ժողովի որոշմամբ, որի նախագիծը ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը... Ինքնավար մարմնի անդամի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ (հիշյալ հոդվածը լրացվել է 17.01.2018թ. ՀՕ-50-Ն օրենքով): Այսինքն՝ առկա է անհամապատասխանություն վերոնշյալ երկու օրենքների վերաբերելի դրույթների միջև: Այդ կապակցությամբ, առաջարկում եմ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 153.1-ին հոդվածում կատարել համապատասխան լրացում(ներ) այն տրամաբանությամբ, որ բացառություն նախատեսվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցի առնչությամբ՝ նկատի ունենալով նաև «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի 17-րդ հոդվածով ամրագրված՝ Հանձնաժողովի անդամի անկախության և անձեռնմխելիության վերաբերյալ ուրույն կարգավորումները, որպիսիք սահմանված չեն այլ ինքնավար մարմինների անդամների մասով: Որպես հարցի լուծման այլընտրանքային տարբերակ, առաջարկում եմ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 153.1-ին հոդվածում կատարել փոփոխություն(ներ)/լրացում(ներ) այն տրամաբանությամբ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի լիազորություններն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում դադարեցվեն Ազգային ժողովի որոշմամբ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջարկությամբ, ինչը ենթադրում է համապատասխան փոփոխություն «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասում: Միաժամանակ, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները (« ... բացառությամբ Հանձնաժողովի առաջին կազմի՝ չորս տարի ժամկետով նշանակված անդամների, որոնց լիազորությունների ժամկետը լրանում է նրանց նշանակման օրվան հաջորդող չորրորդ տարվա նույն օրը») անհրաժեշտ է համապատասխանեցնել Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներին (երկրորդ նախադասություն): Ընդունվել է ի գիտություն: Հանձնաժողովի ձևավորման կարգի և առաջին կազմի վերաբերյալ դրույթները հանվել են նախագծից:
3 Էդգար Շաթիրյան 12.08.2019 11:23:17 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով առաջադրված կարգավորումների առնչությամբ, առաջարկում եմ. 1) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 169.28-րդ և 244.17-րդ հոդվածներում, ինչպես նաև ՀՀ 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածի վերտառությունում «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման» բառերով՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորման պահից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը դադարելու է գործել: Այդ համատեքստում, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 3-րդ հոդվածով նախատեսված Հավելված N 6-ում ևս անհրաժեշտ է «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման» բառերով (հոդված 314.2). 2) քննարկման առարկա դարձնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված «նախազգուշացում» վարչական տույժը (հայտարարագրերը օրենքով սահմանված ժամկետներում չներկայացնելու համար) վերացնելու նպատակահարմարության հարցը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ վարութային ընթացակարգերի շրջանակում դրա կիրառումը գործնականում պահանջում է մեծածավալ ռեսուրսների օգտագործում, ինչն արդարացված չէ: Այսպես, հայտարարագիրը օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելը գործնականում կարող է դրսևորվել հայտարարագիրը սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացնելով կամ այն չներկայացնելով: Առաջին դեպքում վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթի հարուցումը նպատակահարմար չէ, քանզի հայտարարագիրն ամեն դեպքում ներկայացվում է (թեև ժամկետի խախտմամբ): Երկրորդ դեպքում խոսքը վերաբերում է հայտարարագիրը չներկայացնելուն, ինչի առնչությամբ առաջարկում եմ նախատեսել այնպիսի կարգավորում, որին համապատասխան՝ հայտարարագիրը օրենքով սահմանված ժամկետներից հետո՝ 30 օրվա ընթացքում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գրավոր ծանուցման հիման վրա Հանձնաժողով չներկայացնելը առաջ կբերի տուգանքի նշանակում: Այսինքն՝ հայտարարատուն գրավոր կծանուցվի հայտարարագիրը օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու մասին, և օրենքով հայտարարագրի ներկայացման ժամկետից հետո 30-օրյա ժամկետում դրա չներկայացման դեպքում կկիրառվի «տուգանք» վարչական տույժը, քանզի գրավոր ծանուցումից հետո հայտարարագիրը չներկայացնելու համար «նախազգուշացում» վարչական տույժի կիրառումն այլևս իմաստազրկվում/արժեզրկվում է: Այդ առնչությամբ, հարկ է նկատի ունենալ նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածով պատասխանատվություն է սահմանված հայտարարագրերը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի համապատասխան մասերով սահմանված վարչական տույժի կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում, դիտավորությամբ չներկայացնելու համար: Սույն առաջարկն ընդունելու և ըստ այդմ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 169.28-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու դեպքում անհրաժեշտություն կառաջանա փոփոխություն կատարել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածի 1-ին մասում՝ «2-րդ կամ 4-րդ» բառերի առնչությամբ: Ընդունվել է: Փաթեթում կատարվել են համապատասխան լրացումներ և փոփոխություններ:
4 Էդգար Շաթիրյան 14.08.2019 15:31:05 ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (ստորև՝ Նախագիծ) 6-րդ հոդվածի 2-րդ կետով (որպես դատավորի վարքագծի ընդհանուր կանոն ամրագրել դատավորի պարտականությունը Հանձնաժողով ներկայացնել գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր) և այդ համատեքստում Նախագծի 21-րդ հոդվածի 4-րդ կետով (էական կարգապահական խախտում է Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խախտումը, որը դրսևորվել է Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով նախատեսված դատավորի պարտականությունների խախտմամբ...), 23-րդ հոդվածով (Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով նախատեսված վարքագծի կանոնի խախտման առնչությամբ կարգապահական վարույթ կարող է հարուցել միայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը), 31-րդ հոդվածով (դատավորի լիազորությունները Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադարեցվում են, եթե նա կատարել է էական կարգապահական խախտում) առաջարկվող կարգավորումների առնչությամբ, լրացուցիչ հստակեցման կարիք ունի հայտարարագրմանն առնչվող խախտումների համար դատավորին վարչական և քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով և ՀՀ քրեական օրենսգրքով համապատասխան արարքի սուբյեկտը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձն է, տվյալ դեպքում՝ դատավորը: Վերոնշյալի առնչությամբ, թեև ՀՀ դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան՝ դատավորին վարչական կամ օրենքով նախատեսված այլ պատասխանատվության ենթարկելը չի բացառում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու և նրա լիազորությունները դադարեցնելու հնարավորությունը և հակառակը, ու այդ համատեքստում Նախագծի 27-րդ հոդվածով սահմանված են վերաբերելի դրույթներ առ այն, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը կասեցվում է, եթե նույն փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ և վերսկսվում է քրեական վարույթի ավարտից հետո, այդուհանդերձ, գործնականում կարող է առաջ գալ մի իրավիճակ, երբ, օրինակ, հայտարարագիրը օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու համար դատավորի նկատմամբ կկիրառվի «տուգանք» վարչական տույժը և դրանից զատ, նրա արարքը կգնահատվի որպես էական կարգապահական խախտում՝ հանգեցնելով դատավորի լիազորությունները դադարեցնելուն: Այլ խոսքերով, միևնույն արարքի համար կնախաձեռնվեն երկու տարբեր ընթացակարգեր և վրա կհասնեն տարբեր հետևանքներ: Նախագծի 27-րդ հոդվածով առաջադրված այն կարգավորման առնչությամբ, որի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը կասեցվում է, եթե նույն փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ..., հարկ է նկատի ունենալ, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածով և ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածով ամրագրված՝ հայտարարագրմանն առնչվող ժամկետային խախտումների վերաբերյալ դրույթները համակարգային առումով փոխկապված են, ինչով պայմանավորված, ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածի 1-ին մասով պատասխանատվություն է սահմանված օրենքով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագիրը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածով սահմանված վարչական տույժի կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում, դիտավորությամբ չներկայացնելու համար: Նախագծով առաջադրված վերաբերելի կարգավորումների պայմաններում խնդրահարույց կարող է լինել ՀՀ դատական օրենսգրքի 146-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի «հարուցված վարույթ» ձևակերպումը (կարգապահական վարույթ չի հարուցվում, եթե նույն դատավորի նկատմամբ նույն արարքի համար առկա է վարույթ հարուցող նույն մարմնի կողմից հարուցված վարույթ), քանզի դրանից միանշանակ չի բխում, որ խոսքը վերաբերում է կարգապահական վարույթին: Վերոնշյալից զատ, ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ առաջարկվում է որպես դատավորի վարքագծի կանոն ամրագրել հայտարարագիր ներկայացնելու պարտականությունը՝ այդ առնչությամբ նախատեսելով կարգապահական ընթացակարգերի վերաբերյալ դրույթներ, որպիսի ձևակերպման պայմաններում հայտարարագրերի լրացման և ներկայացման կարգին, ինչպես նաև հայտարարագրերի բովանդակությանն առնչվող խախտումներն, ըստ էության, կարգապահական ընթացակարգերի շրջանակում քննարկման առարկա չեն դառնալու: Այդ առնչությամբ, առաջարկում եմ քննարկման առարկա դարձնել Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ կետով առաջարկվող վերաբերելի ձևակերպումը վերանայելու հնարավորության հարցը: Վերոնշյալ նկատառումները/առաջարկությունները վերաբերելի են նաև ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետով, 4-րդ հոդվածով (ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում Սահմանադրական դատարանի դատավորը պարտավոր է ներկայացնել հայտարարագիր՝ «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով նախատեսված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացնել գույքի փոփոխությունը հիմնավորող պատշաճ փաստաթղթեր) առաջադրված կարգավորումներին: Ընդունվել է մասնակի: Կարգապահական վարույթի մասով կատարվել է համապատասխան լրացում, իսկ ինչ վերաբերում է վարքագծի կանոնի ձևակերպմանը, ապա «ներկայացնել գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ» ձևակերպումը վերաբերում է նաև հայտարարագրերի լրացման և ներկայացման կարգին և հայտարարագրերի բովանդակությանը:
5 Էդգար Շաթիրյան 14.08.2019 15:32:48 ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 19-րդ հոդվածով առաջարկվում է ՀՀ դատական օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր կետով, որին համապատասխան՝ դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվել հավակնող անձը որակավորման ստուգմանը մասնակցելու համար Բարձրագույն դատական խորհրդի սահմանած ձևի հայտին կից պետք է ներկայացնի «Հանրային ծառայության մասին» օրենքի պահանջների պահպանմամբ լրացված հայտարարագիրը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ: Այդ առնչությամբ, նախ՝ հարկ է նկատի ունենալ, որ «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված է հայտարարատու անձանց (հայտարարատու պաշտոնատար անձինք, նրանց ընտանիքի անդամներ) կոնկրետ ցանկ (««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին համապատասխան՝ նաև հայտարարատու պաշտոնատար անձի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձինք՝ իրավիճակային հայտարարագիր ներկայացնելիս), այսինքն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր են ներկայացնելու բացառապես այն սուբյեկտները, որոնք ընդգրկված են հայտարարատուների ցանկում, նրանց ընտանիքի անդամները, հայտարարատու պաշտոնատար անձի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձինք՝ ըստ պահանջի: Նկատի ունենալով այդ հանգամանքը՝ Բարձրագույն դատական խորհրդի սահմանած ձևի հայտին կից «Հանրային ծառայության մասին» օրենքի պահանջների պահպանմամբ լրացված հայտարարագիրը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ կարող են ներկայացնել դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվել հավակնող՝ միայն վերը թվարկված անձինք: Ընդունվել է: Փաթեթում կատարվել են համապատասխան լրացումներ:
6 Էդգար Շաթիրյան 14.08.2019 15:35:31 ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 23-րդ հոդվածով առաջարկվում է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն վերապահել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Այդ առնչությամբ, նկատի ունենալով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով Հանձնաժողովի գործառույթների և լիազորությունների սպառիչ ցանկի (օրենքի 23-24-րդ հոդվածներ) սահմանված լինելու հանգամանքը, առաջարկում եմ Հանձնաժողովի՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասությունն ամրագրող դրույթներն արտացոլել նաև «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում: Վերոնշյալը վերաբերելի է նաև ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 1-ին կետով առաջարկվող կարգավորմանը: Ընդունվել է: Նախագծում կատարվել է համապատասխան լրացում:
7 Էդգար Շաթիրյան 14.08.2019 15:37:05 ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 7-րդ հոդվածի 3-րդ կետով առաջադրված կարգավորման (Հանձնաժողովն իրավասու է հայտարարատու պաշտոնատար անձի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանցից պահանջելու ներկայացնել գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր) առնչությամբ, անհրաժեշտ է օրենսդրական մակարդակում (այդ թվում՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում) հստակեցնել, թե բովանդակային առումով ինչ տվյալների (նույնական, ինչ հայտարարատուի պարագայում, թե այլ) մասին է խոսքը և ինչ կարգով է իրավիճակային հայտարարագիրը ներկայացվելու՝ նկատի ունենալով էլեկտրոնային հայտարարագրման համակարգի առկայությունը: Ընդունվել է: «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում հստակեցվել են իրավիճակային հայտարարագրին ներկայավող պահանջները:
8 Էդգար Շաթիրյան 14.08.2019 15:39:04 «Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (ստորև՝ Նախագիծ) 1-ին և 2-րդ հոդվածներով առաջարկվում է Հանրային ծառայության մասին ՀՀ 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝ պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված նվերներ ընդունելու արգելքին և պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված նվերների հաշվառմանը վերաբերող համապատասխանաբար՝ 29-րդ և 30-րդ հոդվածների վերնագրերից հանել «Պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված» բառերը: Միաժամանակ, առաջարկվում է Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, եթե ողջամտորեն կարող է ընկալվել, որ այն կապված է պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ» բառերը, իսկ 3-րդ մասից՝ «պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված» բառերը: Այդ առնչությամբ, առաջարկվող կարգավորումները խնդրահարույց են իրավական որոշակիության սկզբունքին համապատասխանության առումով: Այսպես, Օրենքի 29-րդ հոդվածի վերնագիրը խմբագրելու դեպքում հիշյալ հոդվածը կվերաբերի նվերներ ընդունելու արգելքին՝ ընդհանրապես, դրա 1-ին մասով կամրագրվի հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ նվեր ընդունելու կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն տալու արգելքն, առանց հստակեցման՝ պայմանավորված անձի կարգավիճակով, թե ոչ: Օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասից «պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված» բառերը հանելու դեպքում կսահմանվի հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների համար (անկախ՝ նրանց պաշտոնեական (ծառայողական) կարգավիճակից) թույլատրելի նվերների սպառիչ ցանկ: Ընդ որում, օրինակ, Օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով որպես թույլատրելի նվերներ սահմանված են հրապարակային միջոցառումների ժամանակ սովորաբար տրվող նվերները և սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունը: Այդ առնչությամբ, Օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից ստացված և հիշյալ հոդվածի 3-րդ մասի 2-րդ ... կետերով նախատեսված նվերն իր արժեքով գերազանցում է 75 000 ՀՀ դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն և հաշվառվում է որպես այդպիսին: Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները Կառավարության սահմանած կարգով պարտավոր են այն հանձնել պետությանը կամ համայնքին: Միաժամանակ, Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պարտավոր են Կառավարության սահմանած կարգով հայտնել վերոնշյալ օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված թույլատրելի նվերների ստացման մասին: Նախագծով առաջարկվող կարգավորումների իրացման դեպքում, փաստորեն, հրապարակային միջոցառումների ժամանակ սովորաբար տրվող նվերների և (կամ) սովորաբար կազմակերպվող հյուրասիրության՝ որպես Օրենքով նախատեսված թույլատրելի նվերների (անկախ՝ ստացողի կարգավիճակից) առնչությամբ կիրառելի են լինելու Օրենքի վկայակոչված կարգավորումները, եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ Օրենքի 30-րդ հոդվածի վերնագրի խմբագրման արդյունքում այն վերաբերելու է նվերների հաշվառմանն՝ ընդհանրապես, ինչը կարող է հանգեցնել իրավական քաոսի: Կամ՝ առնվազն առաջ են գալու Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթների տարաբնույթ ընկալումներ և մեկնաբանություններ՝ օրենքով անձնական նվերներ ստանալու հնարավորությունը բացառելու հարցի համատեքստում՝ նկատի ունենալով նաև Օրենքի հիշյալ հոդվածի վերնագիրը՝ թեև Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում բացահայտված է հիշյալ հոդվածի իմաստով «նվեր» եզրույթի բովանդակությունը (ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի պաշտոն չզբաղեցնող անձի): Վերոնշյալի առնչությամբ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված է, որ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի կարգավորման համատեքստից: Անձնական նվերների ընդունման առնչությամբ արգելքներ կամ սահմանափակումներ կարելի է նախատեսել այլ կառուցակարգերի ներդրմամբ: Ընդունվել է մասնակի: Նախագծում կատարվել է փոփոխություն։ Մասնավորապես, նախատեսվել է, որ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ «նվեր» եզրույթի հասկացությունը տրված է օրենքի իմաստով։
9 Էդգար Շաթիրյան 14.08.2019 15:40:18 Առաջարկում եմ «Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 4-րդ կետում արտացոլված «փոխկապակցված մերձավոր ազգակցությամբ» բառերից հանել «փոխկապակցված» բառը, քանզի Հանրային ծառայության մասին ՀՀ 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքում «փոխկապակցված անձ» և «մերձավոր ազգակցությամբ և խնամիությամբ կապված անձինք» ձևակերպումները սահմանազատված են և բովանդակային առումով ամբողջությամբ նույնական չեն (հիշյալ օրենքի 33-րդ հոդվածի 8-րդ մաս և 39-րդ հոդվածի 2-րդ մաս): Ընդ որում, առաջին ձևակերպումը կիրառելի է բացառապես շահերի բախմանն առնչվող կարգավորումների համատեքստում, իսկ հայտարարագրման առումով, որպես հայտարարագրում ներառվող ընդհանուր տվյալներ, պետք է նշվեն նաև հայտարարատու պաշտոնատար անձի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց տվյալները (Հանրային ծառայության մասին ՀՀ 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ): Ընդունվել է: Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն:
10 Էդգար Շաթիրյան 14.08.2019 15:43:48 «Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածի համաձայն՝ սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Այդ համատեքստում, նախագծի 3-րդ հոդվածով առաջադրված կարգավորումների առնչությամբ, որոնք վերաբերում են Հանրային ծառայության մասին ՀՀ 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի 34-րդ հոդվածում փոփոխություններ և լրացումներ կատարելուն, հարկ է նկատի ունենալ, որ հիշյալ օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան՝ նույն օրենքի 34-րդ հոդվածի 2-12-րդ մասերն ուժի մեջ են մտնելու 2020 թվականի հունվարի 1-ից: Ընդունվել է: Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն:
11 Էդգար Շաթիրյան 14.08.2019 15:47:39 ՀՀ դատական օրենսգրքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 159-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ համապատասխանաբար՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի և դատավորի լիազորությունները դադարեցվում են անհամատեղելիության պահանջները խախտելու դեպքում: Այդ առնչությամբ, նկատի ունենալով, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ամրագրված է Հանձնաժողովի՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանց (առանց բացառությունների) կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների պահպանմանը հետևելու գործառույթը, իսկ հիշյալ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով՝ Հանձնաժողովի՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանց (առանց բացառությունների) կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների խախտումների վերաբերյալ դիմումներ քննելու և լուծելու, իրավասու մարմնին անհամատեղելիության պահանջների խախտումների կանխարգելմանն ու վերացմանն ուղղված առաջարկություններ ներկայացնելու լիազորությունները, իսկ հիշյալ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան՝ պաշտոն զբաղեցնող անձի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման մասին եզրակացությունը և այդ առնչությամբ վարույթի բոլոր փաստաթղթերը, նյութերը եզրակացությունն ընդունելու պահից եռօրյա ժամկետում ուղարկվում են պաշտոն զբաղեցնող անձի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման հիմքով նրա լիազորությունները դադարեցնելու հարցը քննարկելու (քննելու) իրավասություն ունեցող մարմիններ, առաջարկում եմ քննարկման առարկա դարձնել ՀՀ դատական օրենսգրքի՝ Բարձրագույն դատական խորհրդի լիազորություններին վերաբերող 89-րդ հոդվածում կամ վերոնշյալ օրենսգրքի 86-րդ և 159-րդ հոդվածներում լրացում(ներ) կատարելու նպատակահարմարության հարցն այն տրամաբանությամբ, որ ՀՀ դատական օրենսգրքում հստակ ամրագրվի, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամի և դատավորի լիազորությունները նրանց կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների խախտման դեպքում դադարեցվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ Բարձրագույն դատական խորհուրդ ուղարկված եզրակացության հիման վրա: Տվյալ դեպքում շեշտադրումը կատարվում է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջներին՝ նկատի ունենալով, որ ՀՀ դատական օրենսգրքի 5-րդ հոդվածով (դատավորի գործունեության անհամատեղելիության պահանջները) և 83-րդ հոդվածի 1-ին մասով (Բարձրագույն դատական խորհրդի` Ազգային ժողովի կողմից ընտրված անդամին ներկայացվող անհամատեղելիության պահանջները) ամրագրված դրույթներն ամբողջությամբ նույնական չեն «Հանրային ծառայության մասին» ՀՀ 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի 31-րդ հոդվածի՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց անհամատեղելիության պահանջների վերաբերյալ դրույթների հետ: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է անհամատեղելիության հիմնական (դատավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից), այլ ոչ լրացուցիչ պահանջներին, որոնք Սահմանադրության 164-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝ սահմանված են ՀՀ դատական օրենսգրքով: Վերոնշյալի համատեքստում, առաջարկում եմ քննարկման առարկա դարձնել նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ 2018 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 83-րդ հոդվածով ամրագրված դրույթների լրամշակման հարցը: Ընդունվել է մասնակի։ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծում կատարվել է համապատասխան լրացում, իսկ Սահմանադրական դատարանի դատավորների մասով՝ ոչ, որովհետև լրամշակված Նախագծով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ոչ թե ուղղակիորեն դիմելու է Սահմանադրական դատարան, այլ՝ Ազգային Ժողով:
12 Էդգար Շաթիրյան 21.08.2019 11:46:05 ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (ստորև՝ Նախագիծ) 6-րդ հոդվածի 2-րդ կետով առաջարկվում է որպես դատավորի վարքագծի ընդհանուր կանոններ ամրագրել դատավորի պարտականությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) ներկայացնել գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր, ինչպես նաև գույքի փոփոխությունը հիմնավորող պատշաճ նյութեր: Վերոնշյալի առնչությամբ, հարկ է նկատի ունենալ, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 23-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-ին կետով ամրագրված է Հանձնաժողովի գործառույթը՝ հետևելու պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի ...) վարքագծի կանոնների պահպանմանը, իսկ Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Հանձնաժողովի լիազորությունը՝ քննելու և լուծելու պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի ...) վարքագծի կանոնների խախտումների վերաբերյալ դիմումներ: Միաժամանակ, Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված է, որ Հանձնաժողովը պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի ...) կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտումների առկայության պարագայում հարուցում է համապատասխան (այսինքն՝ վարքագծի կանոնների խախտման առնչությամբ) վարույթ, իսկ Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան՝ Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված դիմումը պետք է պարունակի վարքագծի կանոնի առերևույթ խախտում թույլ տված պետական պաշտոն զբաղեցնող անձի (բացառությամբ դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի ...) անունը ... Այդ առնչությամբ, հարկ է նկատի ունենալ նաև, որ Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ամրագրված է Հանձնաժողովի լիազորությունը՝ ներկայացնելու վարքագծի կանոնների խախտումների կանխարգելմանն ու վերացմանն ուղղված առաջարկություններ (այդ թվում՝ պաշտոն զբաղեցնող անձին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ), իսկ Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ առաջարկությունը ստացած մարմինը կամ պաշտոնատար անձը պարտավոր է 30-օրյա ժամկետում քննարկել այն և արդյունքների մասին տեղեկացնել Հանձնաժողովին: Վերոնշյալի առնչությամբ, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում դատավորի վարքագծի կանոններին առնչվող վերաբերելի կարգավորումների համատեքստում անհրաժեշտ է նախատեսել հատուկ կարգավորում(ներ): Հակառակ պարագայում, նկատի ունենալով Նախագծով առաջադրված՝ դատավորի վարքագծի ընդհանուր կանոններին վերաբերելի կարգավորումները, կարող է առաջ գալ անհամապատասխանություն ՀՀ դատական օրենսգրքի և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի համապատասխան դրույթների միջև կամ՝ ծագել իրավական որոշակիության խնդիր: Միաժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքով հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի սկզբունքները և դրանցից բխող վարքագծի կանոններն ամրագրված են որպես բարեվարքության համակարգի տարրեր (հիշյալ օրենքի 5-րդ գլուխ), իսկ գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման վերաբերյալ դրույթներն արտացոլված են հիշյալ օրենքի առանձին՝ 6-րդ գլխի ներքո: Վերոնշյալ նկատառումները/առաջարկությունները վերաբերելի են նաև ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետով և 4-րդ հոդվածով (ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում Սահմանադրական դատարանի դատավորը պարտավոր է ներկայացնել հայտարարագիր՝ «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով նախատեսված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացնել գույքի փոփոխությունը հիմնավորող պատշաճ փաստաթղթեր) առաջադրված կարգավորումներին: Ընդունվել է: Նախագծում կատարվել է համապատասխան լրացում:
13 Svetlana Avetisyan 12.08.2019 14:15:33 Կարծում եմ, որ այս փոփոխությունների բուն նպատակը ուղղակի ազդեցության փորձն է Ռ. Քոչարյանի գործի վրա։ Առաջարկում եմ մի հոգու պատճառով կոռուպցիան չդարձնել օրինական, այն էլ հարկատուներիս հաշվին։ Չի ընդունվել: Նախագծի վերաբերյալ առաջարկությունները բացակայում են:
14 Արման Աղաջանյան 13.08.2019 07:51:11 Հանել կաշառքի կետը Չի ընդունվել: Պարզ չէ, թե ինչի մասին է խոսքը:
15 Կարապետ Բադալյան 14.08.2019 18:34:19 Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասում՝ "...Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ..." մասում առաջարկում եմ ավելացնել "դատավորի կամ անդամի նկատմամբ...", քանի որ ՍԴ յոթ անդամները որևէ իրավական ակտով դատավոր չեն դարձել: Ավելին, անդամներից Ալվինա Գյուլումյանը նույնպես թիվ ՎԴ/9375/05/18 վարչական գործով դատարանին ներկայացել է որպես ՍԴ անդամ և դատարանն էլ արձանագրել է այդ փաստը: Ընդունվել է ի գիտություն: Նախագծում կատարվել է լրացում, որի արդյունքում առաջարկվող կարգավորումը չի տարածվում «Սահմանադրական դատարանի մասին» 2017 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ընտրված Սահմանադրական դատարանի դատավորների վրա:
16 Հայկ Երեմյան 15.08.2019 12:34:50 Դատական օրենսգրքի 94-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված է, որ բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Այստեղից պարզ չէ, թե ընդհանուր թիվը տվյալ պահին գործող անդամների ընդհանուր թիվն է, թե ընդհանուր թիվը միշտ հավասար է 10-ի: Կարծում եմ անհրաժեշտ է հստակեցնել և նշել, որ գործող անդամների ընդհանուր թվի մասին է խոսքը, քանի որ պրակտիկայում տվյալ պահին գործող 8 անդամի մասնակցությամբ քվեարկության արդյունքում 5 կողմ և 3 դեմ ձայների դեպքում որոշումը չի ընդունվում՝ պատճառաբանվում է, որ 10-ի մեծամասնությունը 6-ն է: Նույն կերպ կարող է ԲԴԽ անդամի 4 թափուր հաստիքի առկայության դեպքում որոշման ընդունման համար պահանջվել գործող բոլոր 6 անդամների ձայների կողմ քվեարկությունը, այսինքն տվյալ դեպքում ոչ թե որոշումների ընդունման բացարձակ մեծամասնության սկզբունքն է կիրառվելու, այլ կոնսենսունսի, այդ կերպ ձևախեղվում է սահմանադրական օրենքով նախատեսված որոշումների ընդունման մոդելը: Իսկ պրակտիկան ցույց է տալիս, որ ԲԴԽ կազմը ոչ միշտ է համալրված, ուստի այս հարցի հստակեցումը կարևոր է: Չի ընդունվել: Բարձրագույն դատական խորհրդի կազմի վերաբերյալ կարգավորումները մշակվել են՝ հաշվի առնելով դրա դատավոր և ոչ դատավոր անդամների միջև անհրաժեշտ հավասարակշռության ապահովումը: Ուստի, թեև գործնաականում կարող են առաջանալ բարդություններ՝ քվեարկության հետ կապված, սակայն առաջարկվող կարգավորումը խախտում է վերը նշված հավասարակշռությունը: Ընդհանուր թիվը 10-ն է, որն ընդգրկում է ԲԴԽ դատավոր և ոչ դատավոր անդամներին:
17 Հայկ Երեմյան 15.08.2019 12:34:50 Գտնում եմ, որ դատավորների թեկնածուների և թեկնածուների հավակնորդների ցուցակները կազմելու համար անցկացվող քվեարկությունը նպատակահարմար է բաց անցկացնել՝ ապահովելու համար այդ, որոշակի առումով, սուբյեկտիվ ընտրության գործընթացի թափանցիկությունը և ավելի բարձրացնելու ԲԴԽ անդամների պատասխանատու մոտեցումը այդ գործընթացին: Ընդունվել է: Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ և լրացումներ:
18 Հայկ Ափրիկյան 16.08.2019 19:40:52 «Առաջարկվող փաթեթով Սահմանադրական դատարանի դատավորներին հնարավորություն է տրվում անկախ տարիքից հրաժարական ներկայացնելու դեպքում մինչև պաշտոնավարման տարիքը լրանալն օգտվել հրաժարականի պահին իրենց ունեցած աշխատավարձից և այլ սոցիալական երաշխիքներից, իսկ պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո դատավորի համար օրենքով նախատեսված կենսաթոշակից» Նախ պետք է հստակեցնել դատավոր/անդամ տարբերությունը։ Արդյո՞ք ՍԴ 7 անդամները համարվում են դատավորներ։ Եթե այո՝ ո՞ր օրենսդրական ակտի համաձայն, եթե ոչ՝ արժի՞ մյուս երկու հոգու համար օրենք փոխել։ Բացի այդ, եթե շուտով նախատեսվում են սահմանադրական բարեփոխումներ, ավելորդ չէ՞ մի քանի ամիս առաջ օրենք մշակել, որով ՍԴ անդամները կարող են հեռանալ նախքան փոփոխությունները։ Ու որ ամենակարևորն է՝ ինչո՞ւ պիտի 7 ձրիակեր մեր հաշվին մինչև պաշտոնավարման տարիքի ավարտը անիմաստ միլիոններ ստանան։ Եթե Արդարադատության նախարարությունում բյուջեի ավելցուկ կա այնքան, որ 7 ձրիակերի միջև բաշխվի, ապա նախարարությունը ճիշտ կանի՝ այդ միջոցներն ուղղի, օրինակ, դատարանների գույքային վիճակների բարելավմանը։ Չի ընդունվել: Հաշվի առնելով առաջիկա սահմանադրական փոփոխությունների հնարավորությունը՝ առաջարկվող կարգավորումը միտված է հենց 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով ամրագրված՝ սահմանադրական դատարանի կազմավորման կարգի կենսագործմանը, քանի որ նոր փոփոխություններից հետո այդ կարգը կարող է այդպես էլ կյանքի չկոչվել: Միաժամանակ, Նախագծում կատարվել է լրացում, որի համաձայն առաջարկվող կարգավորումը չի տարածվում «Սահմանադրական դատարանի մասին» 2017 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ընտրված Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ:
19 Robert Davtyan 18.08.2019 17:10:37 1. Նախագծի 7-րդ հոդվածը առաջարկում եմ ավելացնել նոր` մասով հետևյալ բովանդակությամբ «․․․2) Օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 1) քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը, որևէ պարագայում չհրաժարվելով արդարադատություն իրականացնելուց բացառությամբ այն դեպքերի, երբ առկա են ինքնաբացարկ հայտարարելու հիմքեր. Հաշվի առնելով, որ արդարադատություն իրականացնելը դատավորների բացարձակ իրավասությունն է, և ՀՀ –ում բազմաթիվ են դեպքերը երբ դատարանները այս կամ այն պատճառով գործերը քննում են տարիներով, կամ առհասարակ տարիներով չեն քննում, այնինքն նույնիսկ չեն նշանակում դատական նիստեր երբ դա պարտադիր է՝ օրենքով սահմանված են հստակ ժամկետներ և դա պայմանավորված չէ օբյեկտիվ հանգամանքներով (օրինակ հայցի ապահովումը վերացնելու միջնորդությունը կարող է քննվել 6-10 ամիս, երբ օրենսգրքով հստակ սահմանված է այդ միջնորդությունները քննելու և որոշում կայացնելու համար 15-օրյա ժամկետ) Ինչպես նաև վերջին մեկ տարվա ընթացքում առկա զարգացումները ևս ցույց են տալիս անհրաժեշտություն օրենսդրորեն ամրագրելու արդարադատություն իրականացնելուց հրաժարվելու արգելքի սկզբունքը։ Նշվածի մասին բարձրաձայնվել է նաև ԲԴԽ-ի կարգապահական նիստերի ընթացքում, մասնավորապես 06.06.2019թ․ նիստին պաշտպանվելիս ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորները բազմիցս հղում են արել արդարադատություն իրականացնելուց հրաժարվելու մասին ՀՀ-ում որևէ կարգավորման բացակությանը, ինչը անհարման իրավիճակի մեջ է դնում վարույթ հարուցած կողմին։ Գտնում ենք, որ նշված արգելքի ամրագրումը կարող է տեղ գտնել նշված հոդվածում այս կամ այլ բովանդակությամբ, սակայն այն բոլոր դեպքերում անհրաժեշտ է եթե իրական նպատակ ենք հետապնդվում արդիականացնել կարգապահական վարույթի ինստիտուտը և բարելավել ՀՀ դատական համակարգը։ Չի ընդունվել: Բարձրացված հարցն իր լուծումն է գտել գործող «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերում, ինչպես նաև Նախագծով 70-րդ հոդվածում առաջարկվող լրացմամբ (զերծ մնալ այնպիսի գործողություններ ձեռնարկելուց, որոնք նպատակ են հետապնդում ստեղծել ինքնաբացարկի հիմքեր):
20 Robert Davtyan 19.08.2019 12:10:34 2. Նախագծի 10-րդ հոդվածը անհրաժեշտ խմբագրել։ Տարիների ընթացքում կարգապահական հանձնաժողովի աշխատանքի կամ դրա բացակայության փորձը ցույց է տալիս, որ օրինակ քաղաքացիական իրավունքի կամ դատավարության նորմի ակնհայտ և կոպիտ խախտման հարցով դիմումը նշված հանձնաժողովում չի կարող օբյեկտիվորեն արդարացի քննվել քանի որ դրա կազմում բացարձակ մեծամասնությունը այլ մասնագիտացում ունեցող դատավորներ են։ Այս հարցը կարելի է լուծել որևէ եղանակով տարբերակելով առնվազն քաղաքացիական և քրեական ոլորտների դատավորների վերաբերյալ հաղորդումները քննող հանձնաժողովի անդամների կազմը կամ սահմանել օրինակ համապատասխան մասնագիտացում ունեցող դատավոր անդամի համար պարտականություն նախապատրաստելու և զեկուցելու մյուս անդամներին վարույթի վերաբերյալ տեղեկությունները։ Որպես այլընտրանքային առաջարկ․ կարող եք ներդնել կարգապահական վարույթի գործը նախապատրաստելու և ներկայացնելու ինստիտուտը, որը բավականին զարգացել է և գործում է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում, որտեղից կարող ենք ընդօրինակել որոշակի դրույթներ, որպես դրական փորձ։ Նշված օրենքի համաձայն կարգապահական վարույթի գործերի բաշխումը գործը նախապատրաստող անձանց միջև կատարվում է փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ սահմանված կարգով։ Տվյալ դեպքում կարող ենք սահամանել, որ ըստ կարգապահական պատասխանատվության ենթարկվող դատավորի մասնագիտացման, կարգապահական գործի նախապատրաստման պարտականությունը կարող է դրվել նույն մասնագիտացում ունեցող երկու տարբեր ատյանների դատավորների վրա, որոնք այնուհետև միմյանցից անկախ կզեկուցեն այդ գործը հանձնաժողովին։ Ընդ որում նախապատրաստող անձիք չպետք է իմանան միմյանց մոտ գտնվող գործերի մասին։ Նշված կարգավորումները կարող է ի վերջի խթանել հանձնաժողովի աշխատանքը, և որոշակի առումով զերց պահել այդ հարցում առկա մեծ կոռուպցիոն վտանգներից։ Մասնավորապես, այսօր գրեթե 100% արտահոսք է տեղի ունենում՝ կարգապահական վարույթի հաղորդման ներկայացնելուց ժամեր անձ դատավորը ում դեմ ներկայացվել հաղորդումը արդեն տեղյալ է լինում դրա մասին, ինչը ևս մեծ խնդիր է, որը անհրաժեշտ է լուծել այս կամ այլ գործիքակազմ ներդնելով։ Ընդունվել է ի գիտություն: Բարձրացված հարցը կարևոր է, սակայն այն ոչ թե օրենքի, այլ հանձնաժողովի գործունեության կարգի կարգավորման հարց է, որն ընդունում է Ընդհանուր ժողովը: Միևնույն ժամանակ, Նախագծում որոշակի փոփոխություններ են կատարվել հանձնաժողովի ձևավորման կարգի մեջ: Բացի այդ, հարկ է նկատի ունենալ, որ հանձնաժողովը հանդիսանում է վարույթ հարուցող, իսկ նյութական կամ դատավարական նորմերի խախտումը կարող է հաստատվել միայն ԲԴԽ-ի կողմից, որն էլ ձևավորվում է տարբեր մասնագիտացման դատավորների ընդգրկման սկզբունքի հիման վրա (Դատական օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մաս):
21 Robert Davtyan 19.08.2019 12:13:12 3. Առաջարկում եմ սահմանափակել վերաքննիչ և վճռաբեկ միևնույն դատարանի ատյանից մի քանի թեկնածուի առաջադրումը և հետագայում ընտրությունը, որպես ԲԴԽ-ի անդամ։ Այլապես, օրինակ դատավորների մեծամասնության կողմից կարող է նախաձեռնվել ԲԴԽ բոլոր դատավոր անդամների համար միայն Վճռաբեկ դատարանի պալատների մեկից առաջադրվող թեկնածուների ընտրություն, դրանով իսկ տարածելով նեղ շրջանակի մոտեցումները ՀՀ-ում գործող ամբողջ դատական համակարգի վրա, միաժամանակ խաթարելով տվյալ դատական ատյանի աշխատունակությունը։ Վերջերս ականտես ենք լինում նմանատիպ բազմաթիվ խնդիրների, և այլ կարծիք ունեցող դատավորները բարձագույն ատյանի դատարանի ղեկավարի կամքին հակառակ չգնալու պատճառով ստիպված են լինում ուղղակի չներկայանալ դատավորների ընդհանուր ժողովին կամ լքել այն ընտրությունների ժամանակ, դրանով իսկ արտահայտելով իրենց անհամաձայնությունը թելադրված և նախապես որոշված սցենարներին։ Հետևաբար այս հարցը անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետում կարգավորել: Չի ընդունվել: Կարծում ենք՝ բարձրացված հարցն արդեն իսկ իր լուծումն է գտել գործող Դատական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասում:
22 Robert Davtyan 19.08.2019 13:15:35 4. Անհրաժեշտ է հստակեցումներ մտցնել կարգապահական վարույթ չհարուցելու պատասխան գրության և կարգապահական վարույթի հարուցումը մերժելու մասին որոշման կայացման հարցերում։ Ներկա կարգավորումներով առաջանում են տարատեսակ ընկալումներ այդ երկու եզրույթների մեջ։ Մասնավորապես «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝ 1. Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեն`1) Կարգապահական հարցերի հանձնաժողովը…. Նույն օրենքի 146-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ 5. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված անձի հաղորդման հիման վրա կարգապահական վարույթ չհարուցելու դեպքում վարույթ հարուցող մարմինն իր պատասխանում նշում է չհարուցելու հիմքերը: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ 6. Կարգապահական վարույթ չի հարուցվում, եթե՝ …2) նույն դատավորի նկատմամբ նույն արարքի համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ առկա է նույն մարմնի կարգապահական վարույթ չհարուցելու կամ վարույթը կարճելու վերաբերյալ որոշում.: Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից պարզ չէ, թե ի վերջո կարգապահական վարույթ չհարուցելու մասին համապատասխան մարմինը կայացնում որոշում թե ուղղակի գրավոր պատասխան է ներկայացնում: Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի դրույթներով դիմել ենք նշված հարցի պարզաբանումը ստանալու խնդրանքով ԲԴԽ-ի նախագահին և պատասխան մեր հարցմանը ստացել ենք, հետևյալ պարզաբանումը «1. Կարգապահական հարցերի հանձնաժողովը կարգապահական վարույթ չհարուցելու դեպքում կայացնում է որոշում /արձանագրային որոշում/: 2. Կարապահական վարույթ չհարուցելու մասին արձանագրային որոշումը չի ուղարկվում հաղորդում ներկայացրած անձին: 3. Կարգապահական վարույթ չհարուցելու դեպքում հաղորդում ներկայացրած անձին տրվում է պատասխան` նշելով րհարուցելու հիմքերը»: Գտնում ենք, որ տվյալ դեպքում առկա է անհրաժեշտություն օրենսդրորեն կարգավորելու պատասխան և որոշումը կայացնելու և հաղորդում ներկիայացրած անձին այն տրամադրելու ընթացակարգերը, քանի որ օրենքով ակհայտ առկա է հակասություն: Բացի այդ հստակ չէ, թո ով է իրավասու տրամադրել այդ պատասխանը կամ որոշումը, մասնասվորապես, որպես կանոն պատասխան ստանում ենք միայն հանձնաժողովի նախագահի կողմից, ինչը գտնում ենք անթույլատրելի է, քանի որ կարգապահական վարույթ չհարուցելու հարցը լուծում է Հանձնաժողովը, հետևաբար բոլոր անդամները պարտավոր են ստորագրել այն չհարուցելու մասին որոշումը կամ պատասխանը: Գտնում ենք նաև որ ցանակցած դեպքում առկա է անհրաժեշտություն հստակ նախատեսել համապասխան գրավոր որոշում կայացնելու պարտավորություն, որը ստորագրված կլնի հանձնաժողովի ամբողջ կազմի կողմից, ինչը բխում «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքից, մասնավորապես 146-րդ հոդվածի 6-րդ մասում նշված դրույթներից: Նշված հարցի կարգավորումը հիմք կստեղծի նաև կարգավորելու մեր կողմից բարձրացվող հաջորդ խնդիրը, որը կապված է կարգապահական վարույթ չհարուցելու մասին որոշման անբողոքարկելիության հետ: Ընդունվել է: Նախագծում կատարվել է համապատասխան լրացում:
23 Robert Davtyan 19.08.2019 13:19:44 5. Անհրաժեշտ է նախատեսել կարգապահական վարույթ չհարուցելու պատախան գրության և/կամ կարգապահական վարույթի հարուցումը մերժելու մասին, հարուցված կարգապահական վարույթը կարճելու մասին որոշումների բողոքարկման կարգը, այլապես ստեղծված իրավիճակում նշված որոշումները տեսականաորեն կարող են բողոքարկվել ՀՀ վարչական դատարան, մասնավորապես ՀՀ արդարադատության նախարարի կողմից այն կացանելու դեպքում` ով ղեկավարվում է նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի դրույթներով: Գտնում եմ, որ անթույլատրելի է կարգապահական վարույթ չհարուցելու մասին որոշումը բողոքարկել ՀՀ վարչական դատարան, քանի որ ստացում է, մի դատավոր քննում է, մեկ այլ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հիմքերի առկայությունը կամ բացակայությունը, սակայն այլընտանքի բացակայությունը ստիպելու է հաղորդում ներկայացրած անձնաց գնալ այդ քայլին, և արդեն իսկ առկա են նմանատիպ գործեր ՀՀ դատարաններում (տես` ԵԴ/16513/02/19, ՎԴ/6095/05/19, ՎԴ/0506/05/18)։ Նշված վտանգի առջև կանգնած է նաև Կարգապահական հարցերով հանձնաժողովը, մասնավորապես թիվ ՎԴ/7650/05/18 վարչական գործով բավարարվել է Գևորգ Գյոզալյանի հայցն ընդդեմ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի, Պարտավորեցնելով վերջինիս որոշակի գործողություններ կատարել: Նշված գործը էական նշանակություն ունի այնքանով, որ դրա սոսկ առկայությունը, արդեն իսկ վկայում է այն մասին, որ Հանձնաժողովի գործողությունները և որոշումները ևս որոշակի առումով ենթարկվում են դատական հսկողության, և այն այլ կարգավորումների բացակայության պայմաններում իրականացնում է ՀՀ վարչական դատարանը: Մյուս կողմից բազմաթիվ են դեպքերը, երբ առկա են հստակ և աներկբա կարգապահական նույնիսկ խստագույն պատասխանատվությունը այս կամ այն դատավորի նկատմամաբ կիրառելու հիմքերը սակայն վարույթ հարուցող մարմինը բացառում է այդ վարույթի հասնելը ԲԴԽ (համապատասխան միջնորդությամբ դիմելը)։ Նշվածի վերաբերյալ լրագրողներին տված հարցազրույցներում հայտնել են նաև նույն ԲԴԽ անդամները և նախագահը, նշելով, որ բազմիցս ականատես են եղել իրենց ներկայացված կարգապահական վարույթ հարուցելու դիմումների դատավորներին պատասխանատվության ենթարկելու հիմքերին, սակայն ինչ-ինչ պատճառներով, այդ դիմումները վարույթ հարուցող մարմնին մակագրելիս այնուհետև պարզել են, որ վարույթները չեն հարուցվել կամ հարուցվել և կարճվել են, դրանով իսկ բացառելով առհասարակ այդ հարցի քննարկումը հետագայում ԲԴԽ-ի կողմից (տես` https://iravaban.net/222503.html?fbclid=IwAR0E12xWKyQ4oifUuFb-gcaqFSouWWgNctyTnxrEyjU781oiyxvR25kZKWU, https://www.youtube.com/watch?v=3yRngyrIqaU, https://www.youtube.com/watch?v=whf8yFkAOHk)։ Մասնավորապես նշված հարցազրույցների մեկում ԲԴԽ անդամը նշում է. «Մենք հարուրավոր բողոքներ ենք ստանում, որտեղ մենք ինքներս տեսնում ենք, որ խնդիր կա, այսինքն քաղաքացու բարձրացրած, համենայնդեպս հնչեցրած հարցում կա իրավունքների հիմնարար խախտում և այլն., և այլն., վարքագծային կանոնի առերևույթ խախտում, բայց մենք սահմանադրությամբ և դատական օրենսգրքով լիազորություն չունենք, որևէ բան անելու այդ պահին…»: Բացի այդ, ներկայացված նախագծով հնարավորություն է ստեղծվում դատավորների կողմից իրենց վերաբերյակ կայացրած կարգապահական միջոց կիրառելու մասին որոշումը վերադասության կարգով բողոքարկելու, սակայն մյուս կողմից ամբողջությաբ բացակայում է մինչ ԲԴԽ հասցնելը առկա վարույթների նկատմամաբ վերահսկողությունը: Ներկայացվող առաջարկը բխում է, նաև իրավունքի իրականցումը մերժելու մասին որոշումը առնվազն մեկ այլ ատյանում բողոքարկելու սկզբունքի ապահովումից, քանի որ կարգապահակն վարույթի արդյունքում կայացրած որոշումը ըստ էության կարող է բերել դատական գործի վերանայման, հետևաբար դրա կարևորություն հաղորդում ներկայացրած անձի համար էական իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության հարցում։ Ստացվում է, որ կարգապահական վարույթը կարող է կազմել արդարադատության իրականցման մաս։ Հետևաբար անհրաժեշտ է, որ դատական օրենսգրքով կարգավորվի նաև վերոնշյալ որոշումների բողոքարկման կարգը։ Բացի այդ, վարույթ չհարուցելու կամ հարցուված վարույթը կարճելու որոշումների անբողոքարկելությունը ստեղծում է նաև մեծ կոռուպցիոն վտանգ։ Մասնավորապես, հաճախ եթե ոչ բոլոր դեպքերում դատավորը սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով տեղեկացվում է իր նկատամամբ առկա հաղորդման մասին, և նախնական փուլում՝ մինչև դրա ԲԴԽ հասնելը և բաց դատական նիստի կարգով քննվելը դատավորը ստանում է հնարավորություն «լուծել իր հարցերը» կարգապահական վարույթ հարուցող մարմնում։ Եվ դրա նկատամամբ որևև հսկողության բացակայությունը, ինչպիսիք են նաև հանրային հաշվետվողականությունը դռնբաց նիստի դեպքում և հաղորդում ներկայացրած անձի կողմից բողոքարկման անհնարիոնությունը, արդեն իսկ բավար են, որ հաղորդումների մեծամասնությունը չհասնի և չծառայի իր նպատակին։ Չի ընդունվել: Դատավորների կողմից իրենց գործընկերների նկատմամբ կարգապահական վարույթի հիմքերի առկայությունը կամ բացակայությունը քննելը ընդունված է միջազգային տարբեր փաստաթղթերում և տարբեր երկրների իրավական ակտերում, քանի որ դա դատական իշխանության անկախության գրավականներից է: Նույն տրամաբանությամբ, դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը երկրների մեծամասնությունում քննվում է հիմնականում դատավորներից բաղկացած մարմնի կողմից: Այսպիսով, օրինաչափ է կարգապահական վարույթ չհարուցելու կամ կարգապահական վարույթը կարճելու մասին որոշման բողոքարկումը վարչական դատարանում: Այլընտրանքը՝ նշված որոշումների բողոքարկումը ԲԴԽ, գործի հետագա քննության ընթացքում վերջինիս անաչառությունը կասկածի տակ կդնի և կստվերի անկախ, օբյեկտիվ արբիտրի իր դերը:
24 Robert Davtyan 21.08.2019 18:21:59 6. Դատավորների նկատմամբ իրականացվող կարգապահական վարույթների գաղտնիությանը նվիրված է միայն Դատական օրենսգրքի 147-րդ հոդվածի 9-րդ կետը, որի համաձայն` «9. Վարույթ հարուցող մարմինը պարտավոր է ապահովել կարգապահական վարույթի գաղտնիությունը: Կարգապահական վարույթի շրջանակներում առաքվող բոլոր փաստաթղթերը պետք է առաքվեն փակ ծրարներով` «ծառայողական» դրոշմագրով: Կարգապահական վարույթի նյութերը սույն օրենսգրքով չնախատեսված անձանց տրամադրելն արգելվում է:» Ներկայացված նախագծով որևէ կերպ չի ընդլայնվել կամ զարգացել կարգապահական վարույթի գաղտնիության պահպանման վերաբերյալ իրավակարգավորումը, այնինչ դրա թերի կարգավորվածությունը գործնականում պարունակում է մեծ կոռուպցիոն բնույթի վտանգներ, ինչը կարող է վտանգել ոչ միայն կարգապահական վարույթի ընթացքը, այլ նաև բացասական հետևանքներ թողնի առհասարակ վարույթ հարուցող մարմնի գործունեության վրա: Ինչպես արդեն նշել ենք, այսօր գրեթե 100% արտահոսք է տեղի ունենում, մասնավորապես՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված կարգապահական վարույթի հաղորդման ներկայացնելուց նույնիսկ ժամեր անց դատավորը, ում դեմ ներկայացվել հաղորդումը, արդեն տեղյալ է լինում դրա մասին: Այնինչ, Դատական օրեսնգքրի համաձայն, դատավորը պետք է տեղեկանա կարգապահական վարույթի մասին, միայն վարույթ հարուցվելու պահից, իսկ այն ամբողջ ընթացը և այն գործողությունները, որոնք տեղի են ունենում մինչև վարույթ հարուցելը՝ պետք է գաղտնի պահվեն առաջին հերթին դատավորից: Նշված արտահոսկի սուբյեկտիվ պատճառներին կարելի է դասել, օրինակ, հաղորդում ներկայացրած անձի կողմից, իր հաղորդման մասին տարբեր հարթակներում բարձրաձայնելը (օրինակ ֆեյսբուկյան էջում), ինչը հաճախ տեղի է ունենում և հաճախ բարեխիղջ նպատակներ չի հետապնդում: Մեկ այլ արտահոսքի սուբյեկտիվ հանգամանք է հանդիասնում ՀՀ դատավորների մտերիմ և ընկերական հարաբերությունները, երբ օրինակ կարգակահական հարցերով հանձնաժողովի անմդամը, տեղյակ լինելով իր մտերիմ դատավորի նկատմամբ առկա հիմնավոր հաղոդման մասին, տեղեկացնում է վերջինս, որպեսզի նա «լուծի իր հարցերը» մինչև հաղորդման հիման վրա վարույթ հարուցելը և/կամ այն ԲԴԽ հասցնելը: Նշված` ոչ բարեխիղջ վարքագիծը կարող է գործել և լինել շատ արդյունավետ, քանի որ ինչպես նշել ենք մեր նախորդ առաջարկներում, նշված փուլում հանձնաժողովի կողմից կայացրած որոշումների անբողոքարկելությունը ստեղծում է արխաիկ վիճակ վարույթ հարուցող մարմինների մոտ: Այնինչ կարգապական վարույթի գաղտնիությունը, թվում է թե, օրենքի հստակ պահանջ է: Գտնում ենք, որ նշված խնդիրները կարգավորելու համար բավարար չէ օրենքսգրում առկա հետևյալ ձևակերպման առկայությունը` «Վարույթ հարուցող մարմինը պարտավոր է ապահովել կարգապահական վարույթի գաղտնիությունը», քանի որ այն առաջին հերթին գաղտնիության ապահովման պարտականություն է նախատեսում միայն վարույթ հարուցող մարմնի համար, սակայն բաց է մնում հաղորդում ներկայացրած անձի և վարույթին առնչություն ունեցող այլ անձանց իրավունքների և պարտականաությունների խնդիրը (օրինակ, երբ վարույթ հարուցող մարմինը կարգապահական գործի համար նյութեր է պահանջում դատական դեպարտամենտից, կամ այլ պետական մարմիններից): Այսօր արդարադատության նախարարությունը փորձել է լուծել նշված խնդիրը հաղորդում ներկայացրած անձանցից ստորագրություն վերցնելով` վարույթի վերաբերյալ տվյալները չհրապարակելու մասին, սակայն նշած համաձայնություն տալու հիմքում որևէ իրավական նորմ դրված չէ, և այն հանդիսանում է կամավոր քայլ, ինչը, անշուշտ բավարար չէ գաղտնիության ապահովման համար: Նշված խնդրի լուծման առաջարկներից մեկն է, նախ նախատեսել պատասխանատվություն Կարգապահական վարույթի և գաղտնիության ապահովման պարտականություն կրող այլ անձանց համար, Դատական օրենսգրքով սահմանված պարտավորությունը խախտելու համար: Օրինակ Վրաստանի Հանրապետությում գործով Ընդհանուր իրավասության դատավորների նկատմամբ կարգապահական պատասխատավության և կարգապահական վարույթի մասին օրենքով սահամանված է, որ գաղտնիության դրույթը վարույթ հարուցող մարմնի կողմից խախտելը հանդիսանում է ևս կարգապահական խախտում, որը հստակ նախատեսված նշված օրենքով: Այպիսով առաջարկում ենք նախագծի մեջ ավելացնել հետևալ բովանդակությամբ նոր հոդված` «Օրենքի 147-րդ հոդվածի ավելացնել նոր 11-րդ կետով հետևյալ բովանդակությամբ. Վարույթ հարուցող մարմնի կամ դրա անդամի կողմից սույն հոդվածի 9-րդ և 10-րդ սահմանված պարտավորությունը խախատելը հանդիսանում է կարգապահական ակնհայտ խախատում և հիմք է մեղավոր անձի նկատմամբ անմիջապես կարգապահական վարույթ հարուցելու համար»: Միաժամանակ անհրաժեշտ է ավելացնել հաղորդում ներկայացրած անձի և կարգապահական վարույթին առնչություն ունեցող բոլոր անձնանց կողմից գաղտնիության պահպանման հետ կապված նոր կարգավորումներ, ինչը սակայն պահանջում է ավելի խորը ուսումնասիրություն և կարգավորումներ, որոնք կարող են դուրս լինել սույն նախագծի ընդունման նպատակի շրջանակներից: Նշված կարգավորումները կարող է որոշակի առումով զեռց պահել գաղտնիության պահանջի խախտումներից, ինչը իր հերթին կնվազեցնի առկա դրան հաջորդող հնարավոր կոռուպցիոն վտանգները։ Ընդունվել է: Փաթեթում կատարվել է համապատասխան լրացում՝ հաղորդում ներկայացրած անձի և Էթիկայի և կարգապահական հանձնաժողովի ոչ դատավոր անդամների համար վարչական պատասխանատվություն սահմանելու մասով: Ինչ վերաբերում է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր անդամներին, ապա նրանց կարգապահական պատասխանատվությունը նախատեսված է օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի ուժով:
25 Artyom Mesropyan 23.08.2019 16:04:37 Առաջարկում եմ ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 18-րդ հոդվածում լրացնել նոր մաս, որով կառաջարկվի Դատական օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում <և> շաղկապը փոխարինել <կամ> շաղկապով՝ դրանով իսկ վերացնելով դատավորի թեկնածուի հավակնորդին ներկայացվող և իրավագիտության բակալավրի, և իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճան ունենալու պահանջը: Նշված առաջարկությունը բխում է Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ -1148 որոշման մեջ տեղ գտած հետևյալ իրավական դիրքորոշումներից. <...սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը դատավորի, դատախազի, քննիչի պաշտոնների հավակնորդներին կամ որպես նոտար կամ փաստաբան աշխատելու համար անձին ներկայացնում է միասնական կրթական չափանիշ, այն է՝ բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճանի առկայությունը: Դա ինքնանպատակ չէ, քանի որ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի՝ «բակալավր», «դիպլոմավորված մասնագետ», «մագիստրոս» հասկացությունների բովանդակությունը սահմանող՝ համապատասխանաբար 20, 21 եւ 22-րդ կետերի դրույթների, «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի՝ «բարձրագույն մասնագիտական կրթություն» հասկացության բովանդակությունը սահմանող 3-րդ հոդվածի եւ բարձրագույն մասնագիտական կրթության երկաստիճան որակավորման համակարգ սահմանող 9-րդ հոդվածի տրամաբանությունից բխում է, որ ցանկացած բուհական մասնագիտության շրջանակներում մագիստրատուրան հանդես է գալիս որպես տվյալ մասնագիտության խորացման համակարգ։ Մյուս կողմից՝ Հայաստանի Հանրապետությունում ներդրված Բոլոնյան կրթական համա- կարգը թույլ է տալիս այլ մասնագիտություն ունեցող բակալավրին կամ դիպլո- մավորված մասնագետին ընդունվել մեկ այլ մասնագիտության մագիստրատուրա: Սակայն օրենքը նախատեսում է, որ տվյալ մասնագիտացման գծով ուսուցումը չի դիտվում որպես երկրորդ բարձրագույն կրթություն: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Բոլոնյան գործընթացի արդյունքում ներդրված կրեդիտային համակարգը որոշակի կրթական ծրագրով համապատասխան մասնագիտական որակավորում ստանալու համար պահանջում է համապատասխան քանակությամբ կրեդիտների կուտակում: Ուստիեւ մագիստրոսի որակավորման աստիճանը պետք է համարել տվյալ մասնագիտությամբ առավել բարձր կրթական աստիճան միայն այն պարագայում, երբ առկա է այդ մասնագիտության համար նախատեսված անհրաժեշտ կրեդիտների կուտակումը: Միայն տվյալ պարագայում անձը կարող է համարվել համապատասխան կրթական ծրագրով տվյալ մասնագիտությամբ երկրորդ աստիճանի՝ մագիստրոսի որակավորման կրող: Սակայն այս հիմնախնդիրը հստակ կանոնակարգված չէ ՀՀ օրենսդրությամբ, ինչը լայն հայեցողական մոտեցումների եւ մարդկանց իրավունքների խախտման մեծ ռիսկ է բովանդակում: Մասնավորապես` «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերությունից բխում է, որ «Բարձրագույն կրթության տարբեր աստիճանների կրթական ծրագրերով առաջին անգամ կրթություն ստանալը չի դիտվում որպես երկրորդ բարձրագույն մասնագիտական կրթություն»: Մյուս կողմից` հիշյալ օրենքներում եւ տարբեր ենթաօրենսդրական ակտերում /հատկապես կրթության ընդհանուր չափորոշիչների հաստատման, կրեդիտային համակարգի ներդրման, կրթության որակավորումների ազգային շրջանակը հաստատելու վերաբերյալ ՀՀ կառավարության` համապատաս- խանաբար 2001թ. հունվարի 16-ի թիվ 24, 2005թ. դեկտեմբերի 22-ի թիվ 2307-Ն, 2011թ. մարտի 31-ի թիվ 332-Ն որոշումներում, ինչպես նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի կողմից ընդունված համապատասխան գերատեսչական ակտերում/ առկա չէ հստակ մոտեցում կրթության տարբեր աստիճանների իրավական բովանդակության, կրթության շարունակականության, կրեդիտային կուտակային համակարգի եւ համարժեք որակավորման ներդաշնակման, այս ոլորտում միասնական չափորոշիչների հաստատման վերաբերյալ: Նման պայմաններում մագիստրոսական կրթություն իրականացնող տարբեր հաստատություններում յուրովի մեկնաբանելով ՀՀ օրենսդրությունը` իրենց իսկ շահերից ու նպատակներից ելնելով, տարատեսակ կարգեր են սահմանել թե' մագիստրատուրայի ընդունելության եւ թե' մագիստրոսների որակավորման հարցերում: Նման պայմաններում անձն ընդհուպ պետական կրթական հաս- տատություններում նաեւ վճարովի կրթություն ստանալուց հետո անգամ տվյալ մասնագիտությամբ աշխատելու, ինչպես նաև հետագա մասնագիտական ուսուցման իրավունք չի ստանում: ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդրական անհստակությունները հանգեցրել են նրան, երբ, մի կողմից, անձն իրավաչափ ակնկալիքներով հանձնում է սահմանված քննությունները, ուսանում է մագիստրատուրայում, ստանում է պետական նմուշի դիպլոմ, սակայն հետագայում պարզվում է, որ տարբեր իրավական ակտերով նախատեսված սահմանափակումներով ինքը տվյալ մասնագիտությամբ աշխատել չի կարող, մյուս կողմից` նա մեկ կամ երկու տարում կարող է մագիստրատուրայի բարձրագույն մասնագիտական ծրագրով այլ մասնագիտություն ձեռք բերել, ստանալ պետության կողմից սահմանված նմուշի համապատասխան դիպլոմ` առանց անհրաժեշտ կրեդիտների կուտակման: Նման վիճակը պահանջում է համակարգային ու հետեւողական օրենսդրական հստակեցումներ` առաջին հերթին «Կրթության մասին» եւ «Բարձրագույն եւ հետ- բուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքների մակարդակում` բարձրագույն մասնագիտական որակավորման աստիճանները ներդաշնակելով տվյալ մասնագիտության համար պետության կողմից սահմանված կրեդիտներին: Սահմանադրական դատարանն ի գիտություն ընդունեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Ա. Աշոտյանի պարզաբանումն առ այն, որ մինչեւ 2014թ. վերջը վերոհիշյալ հարցերի վերաբերյալ հայեցակարգային մոտեցումները կհստակեցվեն եւ կնախաձեռնվեն համապատասխան իրավական կարգավորումներ:>: Սակայն մինչ այսօր համապատասխան իրավական կարգավորումներ չեն սահմանվել և այդ խնդրին դեռևս լուծում չի տրվել: Շատ հաճախ նման փաստի առաջ են կանգնում Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի, Գորիսի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը ավարտած ուսանողները, որոնց կողմից բազմաթիվ հայցեր են ներկայացվում դատարաններ: Տեղեկացնեմ նաև, որ դատավորի թեկնածուի հավակնորդին ներկայացվող պարտադիր իրավագիտության բակալավրի որակավորման աստիճան ունենալու պահանջը Դատական օրենսգրքում ներառվել է Ազգային ժողովում երկրորդ ընթերցման ժամանակ և որևէ հիմնավորում չի ներկայացվել: Ընդունվել է ի գիտություն:: Դուրս է Նախագծի կարգավորման առարկայից: