Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
7 - Կողմ
-
0 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 13.08.2019 13:47:20 | ԿԱՐԾԻՔ ՀՀ ԱՍՀՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ https://www.e-draft.am/projects/1849 «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ ողջունում է ՀՀ ԱՍՀՆ կողմից ներկայացված օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ), ինչը համարում է ժամանակին եւ հրատապ։ Համարում ենք, որ Նախագծում ճիշտ են սահմանված օրենքի նպատակները եւ դրանց հասնելու ուղիները։ Վերոհիշյալի հետ մեկտեղ մենք ունենք հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները Նախագծի վերաբերյալ․ 1. Ինչպես նշված է Նախագծի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության համակարգը» Հոդված 4-ի 2-րդ մասում. «2․ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության համակարգն ընդգրկում է պետության կողմից երաշխավորված տնտեսական, սոցիալական, առողջապահական, իրավական, կրթական, մշակութային, մարզական եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ բնույթի միջոցառումներ:», իսկ Հոդված 4-ի 4-րդ մասի 5) կետում որպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության համակարգի հիմնական բաղադրիչներից մեկն է թվարկված հաշմանդամություն ունեցող անձանց ուղղված՝ սոցիալ-բժշկական միջոցառումներ իրականացնող սուբյեկտը, սակայն Նախագծում որեւէ տեղ չի ամրագրված պետության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց առողջապահական խնդիրների լուծման միջոցառումների եւ ֆիաննսավորման միջոցների մասին։ 2. Նախագծի Հոդված 4-ի 4-րդ մասի 3) կետում որպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության համակարգի հիմնական բաղադրիչ է նշված hաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը, մինչդեռ նախագծում դրա նպատակները, գործառույթներն ու գործունեության կանոնակարգումը սպառիչ չեն։ Ավելին, դրանում ներառված չեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման սկզբունքներն ու իրավասությունները։ 3. Նախագծի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականության հիմնական սկզբունքները» Հոդված 7-ի 1-ին մասում մանրամասնորեն թվարկված են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության պետական քաղաքականության հիմնական սկզբունքները, մինչդեռ դրանց թվում նշված չէ հաշմանդամություն ունեցող անձանց առողջ ապրելու իրավունքի երաշխավորումը։ Այս պարագայում հարկ է հիշեցնել, որ առողջ ապրելու իրավունքի պահպանման ուղղությամբ հանձնառություններ է ստորագրել Հայաստանի Հանրապետությունը, միանալով «Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների պաշտպանության մասին» ՄԱԿ համաձայնագրին, ինրպես նաեւ դա նախատեսված է «Մարդու իրավունքների պաշտպանության Հայաստանի Հանրապետության ռազմավարության մեջ»։ Հետեւաբար, առաջարկում ենք նախագծի Նախագծի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականության հիմնական սկզբունքները» Հոդված 7-ի 1-ին մասում 5) կետից հետո լրացնել նոր կետ՝ հետեւյալ բովանդակությամբ․ 6) հաշմանդամություն ունեցող անձանց` մյուսների հետ հավասար հիմունքներով առողջ ապրելու պայմանների եւ հնարավորությունների ապահովումը: 4. Վերոհիշյալի ենթատեքստում առաաջարկում ենք Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2) կետում «եւ» բառից հետո եւ «զբաղվածությանը» բառից առաջ լրացնել «առողջապահությանը» բառը։ 5. Ողջունելի է Նախագծում «Հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացնող հասարակական կազմակերպությունների դատարան դիմելու իրավունքի» վերաբերյալ ը առանձին հոդվածի նախատեսումը (հոդված 23.)։ Սակայն դրանում նախատեսված իրավակարգավորումները խտրական են եւ չեն կարող ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ամբողջական պաշտպանություն։ Այսպես, հոդվածում նախատեսված է հասարակական կազմակերպության մի նոր տեսակ՝ հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացնող կազմակերպություն, ինչը ոչ միայն սահմանված չէ ՀՀ օրենսդրությամբ, այդ թվում ՀՀ սահմանադրությամբ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով եւ ավելին հակասում է դրանց սկզբունքներին։ Ով է իրավասու սահմանելու ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահյտությունը միավորվելու որեւէ հասրակական կազմակերպության մեջ եւ սահմանելու ՀՀ քաղաքացիների, այդ թվում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության առաքելություն։ Հետեւաբար առաջարկում ենք հոդվածի վերնագրից եւ դրա տեքստից հանել «Հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացնող» բառերը։ Վերոհիշյալի կապակցությամբ առաջարկում ենք․ հոդվածից հանել 1-ին մասն ամբողջությամբ, 3-րդ մասում հոդվածից հանել «եթե հայց ներկայացնելու պահին նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեություն է ծավալել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում:» բառերը, հոդվածում լրացնել նոր մաս՝ հետեւյալ բովանդակությամբ․ «Կազմակերպությունը դատարանում կարող է ներկայացնել կազմակերպության ներկայցուցիչը՝ ղեկավարի լիազորագրով»։ 6. Վերոհիշյալ 5-րդ կետի առաջարկությունների համատեքստում առաջարկվում է Նախագծի հետ միասին ներկայացնել «Վարչական դատավարության մասին» ՀՀ օրենքի, «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում եւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին, հետեւյալ հարցերի վերաբերյալ․ Հասարակական կազմակերպության անդամների ու շահառուների իրավունքների պաշտպանության հարցերով նախորդ ժամանակաշրջանի գործունեության մասին տեղեկատվության պահանջի բացառումը, ինչը խտրականություն է եւ հակասում է ՀՀ սահմանադրության 29-րդ հոդվածին, Հասարակական կազմակերպության անդամների ու շահառուների իրավունքների պաշտպանության նոտարի կողմից հաստատված լիազորագրով հանդես գալու պահանջի վերացում։ Այս պարագայում բավարար կարող է համարվել կազմակերպության ղեկավարի կողմից դրա ներկայցուցչին տրված լիազորագիրը, ինչն ամբողջությամբ համապատասխանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի իրավակարգավորումներին, Սահմանել վարչական վարույթի ժամանակ հասարակական կազմակերպությունների ու ՀՀ քաղաքացիների կողմից ոչ պատշաճ եւ իրավաչափ վարչական գործողությունների ու վարույթի ժամանակ կատարված ծախսերի փոխհատուցման մեխանիզմներ։ Հարգանքով, Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ | 1. Ընդունվել է ի գիտություն, Նախագծի 5-րդ հոդվածով սահմանվում են Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության համակարգի (ընդգրկում է նաև առողջապահական միջոցառումները) ֆինանսավորման աղբյուրները: 2. Ընդունվել է ի գիտություն, Հոդված 13-ում սպառիչ կերպով ներկայացված է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի գործունեության նպատակը (մաս 3) և գործառույթները (մաս 4): Ազգային հանձնաժողովի գործունեության կանոնակարգերը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման սկզբունքներն առավել հանգամանալից սահմանվում են ենթաօրենսդրական ակտերով: 3. Ընդունվել է ի գիտություն։ 4. Չի ընդունվել , սույն մասը ամբողջությամբ խմբագրվել է: 5. Չի ընդունվել, տե՛ս «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի գլուխ 7-ը և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի ընդհանուր մեկնաբանություն 7-ը` «Հոդված 4.3 և 33.3 - Հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը Կոնվենցիայի իրականացմանը և մոնիթորինգին»: 6. Ընդունվել է ի գիտություն | |
2 | Գևորգ Մալխասյան 14.08.2019 11:17:08 | ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները եւ չի հակասում Սահմանադրությանը եւ օրենքներին: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով: Այս առումով հաշմանդամություն ունեցող անձինք ևս ազատ են անելու օրենքով չարգելված գործողություններ: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենսի նախագիծ մշակողները փաստորեն չեն համարում, որ հաշմանդամություն ունեցող անձանց վրա տարածվում են ՀՀ Սահմանադրության 39-րդ, 29-րդ և այլ հոդվածների պահանջերը, որով իսկ ոտնահարում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավուքները: Կարծում եմ, որ օրենքով պետք է միայն ապահովի, որ հաշմանդամություն ունեցող անձինք հնարավորություն ունենան լիարժեք կենսագործել իրենց իրավունքները, ինչպես նաև օրենքը պետք է պայմաններ ստեղծի հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համար: Օրենքի նախագծում նախատեսված են հաշմանդամություն ունեցող անձանց համար բազում երաշխիքների ու պայմանների ապահովում: Այս դեպքում պարզ չէ թե ՀՀ պատրաստ է այդ երաշխիքներ ապահովել օրենք ուժի մեջ մտնելու պահից: Բազում պահանջներ են դրված նաև կազմակերպություների վրա, որն իրատեսկան չէ ու պահանջելու է մեծ ծախսեր: Նախագծի 23-րդ հոդվածում նշված հարաբերությունները կարող են կարգավորվել միայն դատավարական օրենսգրքերով: Առաջարկում եմ նաև հանել նախագծի 13-րդ հոդվածը, քանի որ այն օրենքով կարգավորվող իրավահարաբերություն չէ: | 1. Հայաստանի Հանապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովված չեն մատչելի պայմաններ, ինչը լուրջ խոչընդոտ է հանդիսանում նրանց սոցիալական ներառման համար: Հաշմանդամության հիմքով խտրականությունը ևս խոչընդոտում է սոցիալական ներառմանը: Սույնով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել մշակել օրենքի նախագիծ, որը ապահովում է հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների ու ազատությունների իրականացման համար բարենպաստ պայմանների, հասարակական կյանքում նրանց հավասար մասնակցության եւ արդյունավետ սոցիալական ներառման ապահովումը: 2. Նախագծի 23-րդ հոդվածի հետ կապվածն ընդունվել է ի գիտություն: 3. Ընդունվել է ի գիտություն, նախագծի 13-րդ հոդվածն ենթակա է խմբագրման: | |
3 | Կարինե Գրիգորյան 19.08.2019 15:01:05 | Հոդված 7-ի, կետ 14-ի մեջ «հնարավորինս» բառը հանել։ Եթե հնարավոր է այն փոխարինել «պարտադիր» բառով։ | Ընդունվել է մասնակի, «hնարավորինս» բառը փոխարինվել է «առավելագույնս»: | |
4 | maya simonyan 20.08.2019 16:56:39 | Օրենքում ոչ բավարար է արտացոլված Կոնվենցիայի 24, 25 և 26 Հոդվածները, մասնավորապես. - Երաշխավորել վաղ հայտնաբերումը և վաղ միջամտության ծառայությունները, հետագա բարդությունները կանխելու նպատակով, ներառյալ երեխաների և տարեցների շրջանում: Առողջապահական ծառայությունները մատուցել հնարավորինս մոտ հաշմանդամություն ունեցող անձանց համայնքներում, ներառյալ գյուղական համայնքները: - Կազմակերպել, ամրապնդել և ընդլայնել համապարփակ աբիլիտացիայի և վերականգնողական ծառայություններ և ծրագրեր, մասնավորապես առողջության, զբաղվածության, կրթության և սոցիալական ծառայությունների ոլորտներում, այնպես, որ այս ծառայությունները և ծրագրերը. սկսվեն հնարավորինս վաղ փուլում և հիմնված լինեն անհատական կարիքների բազմակողմանի գնահատման հիման վրա, հատկապես կանանց և երեխաների համար: - Ապահովել մատչելիություն և հատկացնել անհրաժեշտ ռեսուրսներ՝ երաշխավորելու խելամիտ հարմարեցումներ, որոնք կհեշտացնեն հաշմանդամություն ունեցող անձանց (ներառյալ այն մարդկանց, ովքեր ապրում են մարզերում և գյուղական համայնքներում) մուտքը ներառական և որակյալ կրթություն, այդ թվում՝ նախադպրոցական /համաձայն Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքերի հարցերով կոմիտեի 24 Հոդվածի վերաբերյալ դիտարկումների/: - Հոդված 30, Անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, ապահովելու համար, որ հաշմանդամություն ունեցող երեխաներին մյուս երեխաների հետ հավասար հիմունքներով մատչելի լինեն խաղի, ժամանցային ու սպորտային միջոցառումներին մասնակցելու հնարավորությունները, ներառյալ` դպրոցում: - Ո՞վ և ինչպես է իրականացնելու այս օրենքի իրականացման մշտադիտարկումը: | 1. Նախագիծը մշակելիս ընտրվել է օրենսդրության ներառականության սկզբունքը, երբ հաշմանդամություն ունեցող անձանց առողջության պահպանման իրավունքի հարցերը կարգավորվում են ոլորտային իրավական ակտերով, ինչ մյուս անձանց դեպքում, իսկ այս օրենքը կարգավորում է հաշմանդամությանը հատուկ և հաշմանդամության խտրականությանն ու հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանությանը վերաբերող հարցերը։ 2. Ընդունվել է ի գիտություն։ Համընդհանուր դիզայնի սկզբունքները պետք է տարածվեն նաև առողջապահական ծրագրերի վրա։ 3. Ընդունվել է ի գիտություն։ 4. Խելամիտ հարմարեցումներին առնչվող դրույթները տարածվում են կրթական բոլոր հաստատությունների, այդ թվում՝ նախադպրոցական կրթության հաստատությունների վրա։ 5. Ընդունվել է ի գիտություն: 6. Սույն օրենքով սահմանված` հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման և դրանց իրականացման գործընթացի մոնիթորինգի իրականացումը վերապահվել է հաշմանդամություն ունեցող անձանց հացերով զբաղվող ազգային հանձնաժողովին: «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի համաձայն՝ Պաշտպանն իրականացնում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի՝ 2006 թվականի դեկտեմբերի 13-ին ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն։ |