ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔ
«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի այսուհետ` Օրենք 3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-րդ և 6.2-րդ կետերով.
«6.1) հեռավար (դիստանցիոն) կրթություն՝ այլընտրանքային կրթական ծրագրի ձև, որի շրջանակներում անմիջական և ոչ անմիջական ուսուցման գործընթացը սովորողի և ուսուցչի միջև իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով,
6.2) կրեդիտային համակարգ՝ միջնակարգ կրթության երրորդ աստիճանի (10-12-րդ դասարաններ) ուսումնական գործընթացի կազմակերպման, սովորողների ուսումնական առաջադիմության ընթացիկ և ամփոփիչ գնահատման, կրթական ծրագրերի յուրացման կրեդիտների միջոցով չափման, հաշվառման և փոխանցման համակարգ,»:
Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13.1-րդ և 18.1-րդ կետերով.
«13.1) սահմանում է ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգը.»:
«18.1) սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը.»:
Հոդված 3. Օրենքի 30-րդ հոդվածի ՝
- 1-ին մասի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13) սահմանում է դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և հանրակրթությունից դուրս մնացած երեխաներին բացահայտելու և հանրակրթության մեջ ընդգրկելու կարգը.»,
- 1-ին մասի 23-րդ կետից հանել «, պետական տեսչավորում» բառերը,
- 1-ին մասի 25-րդ կետում «հանրապետական» բառից հետո լրացնել «և դպրոցական» բառերը,
- 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2-26.13-րդ կետերով.
«26.2) սահմանում է դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման չափանիշները և գործիքակազմը սահմանելու կարգը.
26.3) սահմանում է սոցիալապես անապահով ընտանիքների սովորողներին դասագրքերով ապահովելու կարգը.
26.4) սահմանում է միջնակարգ կրթության երրորդ աստիճանի (10-12-րդ դասարաններ) կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման կարգը (այդ թվում փորձնական).
26.5) սահմանում է ուսումնական հատատությունների անվանակոչության կարգը.
26.6) սահմանում է հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար կրթության կազմակերպման կարգը.
26.7) սահմանում է ուսումնական հաստատությունների վարչական և մանկավարժական աշխատողների էթիկայի նորմերը (վարքականոն).
26.8) սահմանում է հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի ցանկը.
26.9) մշակում և հաստատում է պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի օրինակելի ձևը.
26.10) սահմանում է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման և վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգ.
26.11) սահմանում է «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների կարգերը.
26.12) սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու կարգը.
26.13) հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացման և ֆինանսավորման կարգերը, ֆինանսավորման գործակիցները և նորմատիվները:»:
Հոդված 4. Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ուսումնական հաստատությունում կրթության բնագավառի օրենսդրության պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմինը:»:
Հոդված 5. Օրենքի 34-րդ հոդվածի 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Արտաքին գնահատման ընթացքում օգտագործվում են Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի իրականացրած ստուգումների արդյունքները։»:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սույն օրենքի 2-րդ հոդվածով և 3-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով նախատեսված ենթաօրենսդրական իրավական ակտերի ընդունման ժամկետ սահմանել մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: