Կրթական քաղաքացիական նախաձեռնություն
15.08.2019
8) Առաջարկում ենք ներկայացնել, թե ինչպես է դպրոցների ֆինանսավորման առաջարկվող մոդելը նպաստելու կրթության նպատակներին հասնելուն:
2 - Կողմ
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
“___” ___________ 2019 թ. N ____ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1262-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
--------------------------------------------------------------------------------------------
<<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1) վերնագրից հանել «, պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերում կատարվող վերաբաշխումների կարգը հաստատելու» բառերը,
2) 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների (այսուհետ՝ հաստատություն) ֆինանսավորումն իրականացնել հետևյալ բանաձևերով.
1.1. մինչև 73 սովորող ունեցող տարրական, մինչև 163՝ հիմնական, մինչև 208՝ միջնակարգ հանրակրթական դպրոցները և մինչև 136 սովորող ունեցող վարժարանները և ավագ դպրոցները՝
Ըգ = Սթ x Սգ1 + (ՏԴթ x ՏԴր + ՄԴթ x ՄԴր + ԱԴթ x ԱԴր) x ՈՒՆա x 12 + ՀԴծ.
1.2. 73 և ավելի սովորող ունեցող տարրական, 163 և ավելի՝ հիմնական, 208 և ավելի՝ միջնակարգ հանրակրթական դպրոցները և 136 և ավելի սովորող ունեցող վարժարանները և ավագ դպրոցները՝
Ըգ = Սթ x Սգ2 + ՀԴծ,
որտեղ`
Ըգ-ն մեկ տարվա համար դպրոցին հատկացվող ընդամենը գումարն է,
Սթ-ն դպրոցի սովորողների թիվն է,
Սգ1, Սգ2 - ը մեկ սովորողին ընկնող տարեկան գումարն է,
ՏԴթ-ն, ՄԴթ-ն և ԱԴթ-ն համապատասխանաբար՝ տարրական, միջին և ավագ դպրոցում դասարանների թիվն է,
ՏԴր-ն, ՄԴր-ն և ԱԴր-ն համապատասխանաբար՝ տարրական, միջին և ավագ դպրոցում միջին հաշվով մեկ դասարանին ընկնող ուսուցչական դրույքների թիվն է՝ համաձայն հանրակրթական դպրոցի օրինակելի ուսումնական պլանի,
ՈՒՆա–ն ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի չափն է,
ՀԴծ-ն համադպրոցական ծախսն է, որը ներառում է հաստատության պահպանման ծախսերը և ոչ ուսուցչական անձնակազմի աշխատավարձի տարեկան ծախսերը»:
3) 2-րդ կետում՝
ա. «ֆինանսների» բառը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով,
բ. հանել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հետ համատեղ» և «սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարի փոխհատուցվող գումարը և տարրական դասարանների երեխաներին սննդով ապահովման մեկ օրվա գումարը» բառերը:
4) 4-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյան
Քննարկվել է
30.07.2019 - 18.08.2019
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Կրթություն և գիտություն
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 13770
Տպել15.08.2019
8) Առաջարկում ենք ներկայացնել, թե ինչպես է դպրոցների ֆինանսավորման առաջարկվող մոդելը նպաստելու կրթության նպատակներին հասնելուն:
15.08.2019
7) Բանաձևը չի անդրադառնում կրթության որակի հետ կապված խնդիրներին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 2020-2022թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրեի համաձայն «կրթության ոլորտի գլխավոր հիմնախնդիրն է միջազգայնորեն ընդունված չափանիշներին համապատասխան որակի ապահովումը», խնդրում ենք ներկայացնել տեղեկատվություն այն մասին, թե ինչպես է ՀՀ ԿԳՄՍՆ-ն պատրաստվում խրախուսել կրթության որակը բարելաված դպրոցներին և օժանդակել որակի բարելավման հետ կապված խնդիրներ առերեսողներին:
15.08.2019
6) Կարծում ենք, որ ՀՀ ԿԳՄՍՆ-ին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին վերաբաշխում կատարելու իրավունքից զրկելը դրական քայլ է, սակայն առաջարկում ենք ներկայացնել, թե ինչպես է ԿԳՄՍՆ-ն պատրաստվում լուծել ֆինանսավորման հետ կապված ծագող հարցերը, եթե այդպիսիք առաջանան բանաձևի ներդրման նախնական փուլերում (հաշվի առնելով, որ բանաձևը չի փորձարկվել կամ եթե փորձարկվել է, դրա արդյունքները չեն ներկայացվել նախագծի հիմնավորումներում):