Հիշել նախագիծը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ _______________ 2019 թվականի N ________ -Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18 –Ի N 1327-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
7 - Կողմ
-
2 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Գևորգ Մալխասյան 24.07.2019 13:06:13 | Պարզ չէ թե ինչ է պատճառը բժշկական հավատարմագրման կարգի նման բարդացման համար, քանի որ այն իրականացնելու համար անձը պետք է անցնի բազում հետազոտություններ, որոնք մեծ գումար արժեն: | Տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործումը խիստ կարևոր է հանրային առողջության պահպանման տեսանկյունից, հետևաբար տրանսպորտային միջոց վարելու համար անհրաժեշտ ֆիզիկական և մտավոր կարողություններին ներկայացվող նվազագույն պահանջների սահմանումը և տրանսպորտային միջոց շահագործելու համար խոչընդոտ հանդիսացող առողջական խնդիրների հատկանիշների դեպքում պարտադիր բժշկական հավատարմագրման պահանջ սահմանելը բխում է բնակչության անվտանգության ապահովման պահանջից: Գործող որոշմամբ վարորդական իրավունքի վկայական ունեցող և վարորդի թեկնածու համարվող անձանց տրանսպորտային միջոց վարելու պիտանիության հարցը որոշվում է պետական պատվերի շրջանակներում, մինչդեռ Նախագծով նախատեսված բժշկական հավատարմագրումը պահանջում է բժշկական հետազոտություններ, որոնք ներառված չեն պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով արտահիվանդանոցային ծառայությունների ցանկում: | Փոփոխություն չի իրականացվել: |
2 | Գևորգ Մալխասյան 24.07.2019 13:09:36 | Նախագիծը հակասում է նաև ՀՀ կառավարության գործունեության ծրագրի 5.4 կետին, որի համաձայն Ապրանքների եւ ծառայությունների շուկաներում գործելու համար պետության սահմանած` ինստիտուցիոնալ կամ այլ տնտեսական (լիցենզավորման պահանջներ եւ այլն) արգելքները կամ սահմանափակումները կհասցվեն նվազագույնի եւ կորոշվեն բացառապես այնպիսի սահմաններում, որոնք ունեն կենսական կարեւորություն: | Տրանսպորտային միջոց շահագործելու համար խոչընդոտ հանդիսացող առողջական խնդիրների բացակայության պարագայում «A», «A1», «AM», «B», «B1» և «BE» կարգերի/ենթակարգերի տրանսպորտային միջոց վարելու համար վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու համար պարտադիր բժշկական հավատարմագրում չի նախատեսվում: Իսկ «C», «CE», «C1», «C1E», «D», «DE», «D1» եւ «D1E» կարգերի և ենթակարգերի (մասնագիտական) տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հավատարմագրման պահանջը բխում է բնակչության անվտանգության ապահովման պահանջից: | Փոփոխություն չի իրականացվել: |