Հիշել նախագիծը

«ՀՀ-ում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծ

                                                                                                                                                                       Նախագիծ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

_____________      _____________  2019թ. N ________Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԾԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

          Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետին համապատասխան՝ Հայաս­տա­նի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ     է.

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխա­րաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
  2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման ընդունումից հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել առա­ջարկություններ «Հայաս­տանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապե­տու­թյան օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրա­պետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետա­կան բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ համա­պատասխան փոփոխու­թյուններ և լրացումներ կատարելու մասին:

              

 

                                    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                     ՎԱՐՉԱՊԵՏ                                                      Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

                                        

  • Քննարկվել է

    23.07.2019 - 07.08.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9825

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ