«ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«..........» «..........................» 2019թ. N……-Ն
«ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ
«ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասը, 60-րդ, 61-րդ, 67-րդ և 68-րդ հոդվածները, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Թույլատրել «ՀՀ առողջապահության նախարարության «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ Ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Երևան քաղաքի Արցախի 8բ հասցեում գտնվող 78,599.8 հազ. դրամ գնահատված արժեքով անշարժ գույքը՝ 415,49 քառ. մետր մակերեսով շենք-շինությունը և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0,07172 հեկտար հողամասը` 7681.2 հազ. դրամ կադաստրային արժեքով (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական՝ N0113474, տրված՝ 09.07.1999թ.)՝ համաձայն N 1 հավելվածի, մասնակի հատուցմամբ (իրական արժեքից ցածր արժեքով)՝ 26,967.9 հազ.դրամ արժեքով, իսկ 921.2 հազ.դրամ հաշվեկշռային արժեքով շարժական գույքը՝ համաձայն N2 հավելվածի, անհատույց օտարել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի:
- Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին 2019 թվականի 3-րդ եռամսյակում հատկացնել 26,967.9 հազ.դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների ձեռքբերում» հոդվածով):
- «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N1 հավելվածում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N1515-Ն որոշման NN 3, 4, 5, 11, 11.1 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:
- Սույն որոշման 5-րդ կետի 1)-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «ՀՀ առողջապահության նախարարության «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը՝ ք.Երևան, Արցախի 8բ, պետական գրանցման համարը՝ 278.070.01147):
- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշման 2-րդ կետում նշված գումարը ստանալուց հետո երկամսյա ժամկետում ապահովել անշարժ գույքի առուվաճառքի և շարժական գույքի անհատույց օտարման պայմանագրերի կնքումը՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի նոտարական վավերացման ծախսերն իրականացնելով Ընկերության միջոցների հաշվին, իսկ գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցների հաշվին, որից հետո 20-օրյա ժամկետում ավարտել գույքի հանձնման-ընդունման աշխատանքները,
2) սույն որոշման 5-րդ կետի 1)-ին ենթակետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից հետո 2-ամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ՝ նշված գույքի հետագա տնօրինման վերաբերյալ,
3) Ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել լուծարման հանձնաժողով` կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ) և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (երկու անդամ՝ հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար) ներկայացուցիչներին,
4) լուծարման հանձնաժողովի ստեղծման պահից հետո մեկամսյա ժամկետում ապահովել Ընկերության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին:
- Սահմանել, որ՝
1) Ընկերության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը,
2) Ընկերության պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքի առկայության դեպքում այն հանձնվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված N1
ՀՀ կառավարության 2019 թվականի
......................... –ի թիվ .............որոշման
ՑԱՆԿ
«ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԲԸ-Ի ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ
դրամ
|
Հ/Հ |
ԱՆՎԱՆՈՒՄԸ |
ԹՈՂԱՐԿՄԱՆ ՏԱՐԵԹԻՎԸ |
ՄԱԿԵՐԵՍԸ (քառ.մ) |
ՍԿԶԲՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ |
ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ |
ԳՆԱՀԱՏՎԱԾ ԱՐԺԵՔԸ (ՆՎԱԶԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔՈՎ) |
|
|
1. |
Պոլիկլինիկայի շենք |
1983 |
379,59 |
4660000 |
1151000 |
78599788 |
|
2. |
Ավտոտնակ-պահեստ |
1983 |
35,9 |
782000 |
83800 |
|||
Հողամասի կադաստրային արժեքը կազմում է 7681212 դրամ:
Հավելված N2
ՀՀ կառավարության 2019 թվականի
......................... –ի թիվ .............որոշման
ՑԱՆԿ
«ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԲԸ-Ի ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ
դրամ
Հ/Հ |
ԱՆՎԱՆՈՒՄԸ |
ԹՈՂԱՐԿՄԱՆ ՏԱՐԵԹԻՎԸ |
ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՏԱՐԵԹԻՎԸ |
ՔԱՆԱԿԸ |
ՍԿԶԲՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ |
ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ |
1. |
Դուռ մուտքի |
2013 |
2013 |
1 |
58400 |
43761 |
2. |
Կամերա-տեսագրող սարք |
2013 |
2013 |
1 |
300000 |
210000 |
3. |
Ավտոկլավ |
2015 |
2015 |
1 |
568170 |
568170 |
4. |
ՀԴՄ |
2016 |
2016 |
1 |
56000 |
56000 |
5. |
Արյան ճնշման չափման սարք |
2017 |
2017 |
1 |
60052 |
43293 |
6. |
Ավտոմեքնեա ՌԱՖ, 754-51 |
1989 |
1996 |
1 |
301000 |
0 |
7. |
Ատամնաբուժական սարք բազկաթոռով ЮС-5М |
1997 |
1997 |
1 |
1500000 |
0 |
8. |
Ատամնաբուժական սարք բազկաթոռով UST |
1997 |
1997 |
1 |
806000 |
0 |
9. |
Ատամնաբուժ սարք ЭРГОСТ АР-() 90-C1 |
1996 |
1996 |
1 |
3000000 |
0 |
10. |
Ռենտգեն ապարատ Filips 304239 |
1996 |
1996 |
1 |
1433000 |
0 |
11. |
Սարքավորում պոլինարկոն |
1996 |
1996 |
1 |
780000 |
0 |
12. |
Միկրոսկոպ բիոլ LOMO |
1996 |
1996 |
1 |
44000 |
0 |
13. |
Միկրոսկոպ բիոլ MBP-1 |
1996 |
1996 |
1 |
36000 |
0 |
14. |
Մոնիտոր գլյուկոզա չափիչ |
1996 |
1996 |
1 |
60000 |
0 |
15. |
Գլյուկոմեր ULTRA |
1996 |
1996 |
1 |
36000 |
0 |
16. |
Օվտալմոսկոպ |
1996 |
1996 |
1 |
50000 |
0 |
17. |
Օվտալմոսկոպ |
1996 |
1996 |
1 |
50000 |
0 |
18. |
Դարսոնվալ |
1996 |
1996 |
1 |
40000 |
0 |
19. |
Սարք UBZ-30 |
1996 |
1996 |
1 |
110000 |
0 |
20. |
Ուլտրաձայնային UZT-101 |
1996 |
1996 |
1 |
160000 |
0 |
21. |
Սուխաժար |
1996 |
1996 |
1 |
43000 |
0 |
22. |
Էլ կարդիոգրաֆ EKG IT-04 |
2003 |
2003 |
1 |
130000 |
0 |
23. |
Ատամնաբուժական աթոռ |
1996 |
1996 |
1 |
90000 |
0 |
24. |
Ատամնաբուժական աթոռ |
1996 |
1996 |
1 |
50000 |
0 |
25. |
Տապչան |
1996 |
1996 |
2 |
93900 |
0 |
26. |
Միկրոսկոպ MLD-1 |
1996 |
1996 |
1 |
370000 |
0 |
27. |
Լուսատու սարք |
2001 |
2001 |
1 |
60000 |
0 |
28. |
Սնդիկակվարցային սարք |
2001 |
2001 |
3 |
180000 |
0 |
29. |
Հոսք 1 |
2001 |
2001 |
1 |
150000 |
0 |
30. |
Ինգալյատոր |
2000 |
2000 |
1 |
26000 |
0 |
31. |
Սարք Բերնար |
2000 |
2000 |
1 |
20000 |
0 |
32. |
Օվտոլմոլ ապակի հավաքածու |
2000 |
2000 |
1 |
192000 |
0 |
33. |
Կոնտեյներ փոխանցող հարմարանքներ |
1996 |
1996 |
2 |
88000 |
0 |
34. |
Մեշոկ ''AMBU'' |
2003 |
2003 |
1 |
30000 |
0 |
35. |
Սուխաժար |
2003 |
2003 |
1 |
43000 |
0 |
36. |
Սեյֆ |
1996 |
1996 |
1 |
86000 |
0 |
37. |
Սեյֆ |
2002 |
2002 |
1 |
94000 |
0 |
38. |
Ատամնաբուժական ախտահանիչ ''FRTGOSTFR''N10510 |
2004 |
2004 |
1 |
159000 |
0 |
39. |
Միկրոալիք վառարան |
2004 |
2004 |
1 |
60000 |
0 |
40. |
KFO UZ-2 N801870 |
2004 |
2004 |
1 |
175000 |
0 |
41. |
Բժշկական պահարան |
2004 |
2004 |
3 |
400000 |
0 |
42. |
Պրոցեսոր |
2003 |
2003 |
1 |
176000 |
0 |
43. |
Սեղան տնօրենի |
2003 |
2003 |
1 |
70000 |
0 |
44. |
Երկաթե նստարան (5 նստատեղ) |
2003 |
2003 |
1 |
60000 |
0 |
45. |
Երկաթե նստարան (3 նստատեղ) |
2003 |
2003 |
1 |
30000 |
0 |
46. |
Ատամնաբուժական աթոռ |
2005 |
2005 |
1 |
32000 |
0 |
47. |
Պտտվող աթոռ |
2005 |
2005 |
1 |
35000 |
0 |
48. |
Միկրոշարժիչ |
2005 |
2005 |
1 |
41500 |
0 |
49. |
Շարժիչ օգտագործված |
2006 |
2006 |
1 |
42000 |
0 |
50. |
Մոնիտոր |
2008 |
2008 |
1 |
60000 |
0 |
51. |
Տրուբ ծայրակալ՛՛Sigl Energi'' |
2008 |
2008 |
1 |
36000 |
0 |
52. |
Լուսապոլիմերիզ լամպ |
2008 |
2008 |
1 |
57000 |
0 |
53. |
Հաշմանդամի քայլասալյակ |
2010 |
2010 |
1 |
56000 |
0 |
54. |
Ալկոմետր |
2010 |
2010 |
9 |
594000 |
0 |
55. |
Ախտահանիչ սարք |
2013 |
2013 |
1 |
30000 |
0 |
56. |
Ճնշման գործիք |
2014 |
2014 |
2 |
157200 |
0 |
57. |
Ալկոտեստ |
2014 |
2014 |
2 |
101000 |
0 |
58. |
Արյան ճնշման չափիչ սարք |
2015 |
2015 |
7 |
80769 |
0 |
59. |
Ալկոտեստեր |
2016 |
2016 |
3 |
222222 |
0 |
|
Ընդամենը |
|
|
83 |
13869213 |
921224 |
-
Քննարկվել է
18.07.2019 - 11.08.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 7022
Տպել