Սույն նախագծերի ընդունումից հետո փոխարինման կենթարկվի նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի թիվ 344-Ն և 2011 թվականի թիվ 350-Ն որոշմամբ հաստատված կարգերը, որոնցով կնախատեսվի տեխնիկական զննության պահանջների որոշ մասը պարտադիր լինեն ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների և մինչև 3500 կգ առավելագույն ընդհանուր զանգված ունեցող բեռնատար տրանսպորտային միջոցների համար: Նոր թողարկվածների դեպքում առաջին զննությունը երեք տարի, երկրորդը` 2 տարի հետո, այնուհետ տարին մեկ պարբերությամբ: Ամբողջ ծավալով ստուգվեն միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցները /մոտ 12000 միավոր/ և 3500 կգ-ից ավել ընդհանուր զանգված ունեցող բեռնատար տրանսպորտային միջոցները, կցորդ/կիսակցորդները, հատուկ և մասնագիտացված տրանսպորտային միջոցները տարին մեկ պարբերականությամբ:
Արդյունքում ներկայիս 41 կետերից /62 ենթակետ/ կմնա 27-ը /48 ենթակետ/, որից 9-ը /36 ենթակետ/ պարտադիր կլինեն ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների և մինչև 3500 կգ առավելագույն ընդհանուր զանգված ունեցող բեռնատար տրանսպորտային միջոցների համար:
Բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները կրկնակի տեխնիկական զննության ներկայացվեն միայն 1-ին և 2-րդ կետերով հայտնաբերված թերությունները կամ անսարքությունները վերացնելուց հետո: Մնացած դեպքերում արատորոշման քարտում և էլեկտրոնային շտեմարանում կլրացվեն անսարքությունները կամ թերությունները:
20-օրյա ժամկետում ներկայանալու դեպքում տեխնիկական զննությունը կանցկացվի կոնկրետ թերության կամ անսարքության մասով և անվճար: