ՀՐԱՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ԱՐՏԱՔԻՆ ԱՌևՏՐԻ ՈԼՈՐՏԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3808, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 380894 ԿՊՉՈՒՆ ԺԱՊԱՎԵՆՆԵՐԻ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 6-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀՐԱՄԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ԱՐՏԱՔԻՆ ԱՌևՏՐԻ ՈԼՈՐՏԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3808, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 380894 ԿՊՉՈՒՆ ԺԱՊԱՎԵՆՆԵՐԻ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 6-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման 6-րդ կետի 1-ին ենթակետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել. 1) «Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից արտաքին առևտրի ոլորտի ապրանքների միասնական ցանկում ներառված բույսերի պաշտպանության միջոցների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3808, բացառությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 380894 կպչուն ժապավենների) ներմուծման լիցենզավորման ընթացակարգը՝ համաձայն N 1 հավելվածի։ 2) Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից արտաքին առևտրի ոլորտի ապրանքների միասնական ցանկում ներառված բույսերի պաշտպանության միջոցների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3808, բացառությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 380894 կպչուն ժապավենների) ներմուծման մեկանգամյա լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի: 2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2015 թվականի հունվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից արտաքին առևտրի ոլորտի ապրանքների միասնական ցանկում ներառված բույսերի պաշտպանության միջոցների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3808, բացառությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 380894 կպչուն ժապավենների) ներմուծման մեկանգամյա լիցենզիայի տրամադրման ընթացակարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 6-Ն հրամանը: 3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
/ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
|
|
|
Հավելված N 1 ՀՀ Էկոնոմիկայի նախարարի 2019 թվականի -ի N -Ն հրաման
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3808, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 380894 ԿՊՉՈՒՆ ԺԱՊԱՎԵՆՆԵՐԻ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
- Ընդհանուր դրույթներ
- Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից արտաքին առևտրի ոլորտի ապրանքների միասնական ցանկում ներառված բույսերի պաշտպանության միջոցների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3808, բացառությամբ ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 380894 կպչուն ժապավենների) ներմուծման լիցենզավորման ընթացակարգով (այսուհետ՝ ընթացակարգ) կարգավորվում են արտաքին առևտրային նպատակով բույսերի պաշտպանության միջոցների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3808, բացառությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 380894 կպչուն ժապավենների) ներմուծման մեկանգամյա լիցենզիայի (այսուհետ՝ լիցենզիա) տրամադրման գործընթացի հետ կապված հարաբերությունները:
- Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից արտաքին առևտրի ոլորտի ապրանքների միասնական ցանկում ներառված բույսերի պաշտպանության միջոցների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3808, բացառությամբ ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 380894 կպչուն ժապավենների) ներմուծման մեկանգամյա լիցենզիա տալու մասով լիազոր մարմին է ճանաչվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին)։
- Ընթացակարգում օգտագործվող հասկացությունները`
1) մեկանգամյա լիցենզիա՝ լիցենզիա, որը տրվում է արտաքին առևտրային գործունեության մասնակցին արտաքին տնտեսական գործարքի հիման վրա, որի առարկան է հանդիսանում լիցենզավորման ենթակա ապրանքը, որը իրավունք է տալիս տվյալ ապրանքի որոշակի քանակության ներմուծման համար,
2) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր,
3) հայտատու՝ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու նպատակ ունեցող մասնակից,
4) լիցենզիայի կատարում՝ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ապրանքների փաստացի ներմուծում, որոնց բացթողումն իրականացվել է մաքսային մարմինների կողմից՝ տրված (ձևակերպված) լիցենզիայի հիման վրա, տվյալ լիցենզիայով նախատեսված պայմաններով:
- Լիազոր մարմինը վարում է տրամադրված լիցենզիաների տվյալների էլեկտրոնային բազա, որոնք կարող են տրամադրվել Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների շրջանակներում այդ տեղեկատվությունը ստանալու իրավունք ունեցողներին:
lI. Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման, լիցենզիայի տրամադրման, կասեցման և դադարեցման վերաբերյալ դրույթներ
- Լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին է ներկայացնում ուղեկցող գրություն` նշելով ընկերության կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու հասցեն, պետական գրանցման կամ հաշվառման համարը, և/կամ ՀՎՀՀ-ն, էլ.փոստի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև`
1) հայտ` համաձայն N 1 ձևի,
2) հաշիվ-ապրանքագրի կամ արտաքին տնտեսական գործունեության պայմանագրի կամ կողմերի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթղթի պատճենը,
3) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման լիցենզիայի պատճենը, եթե գործունեության այդ տեսակը կապված է տվյալ ապրանքի շրջանառության հետ,
4) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ ծանուցման մեջ նշում են գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը:
- Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը և/կամ պատճենները հաստատվում են հայտատուի ստորագրությամբ։ Դիմումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով էլեկտրոնային թվային ստորագրությամբ ներկայացնելու դեպքում՝ կից փաստաթղթերի և/կամ պատճենների լրացուցիչ հաստատման անհրաժեշտությունը բացակայում է։
- Լիցենզիա ստանալու համար հայտը կարող է ներկայացնել հայտատուն՝ անձամբ կամ նրա կողմից լիազորված անձը:
- Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմին հայտատուի հայեցողությամբ կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` secretariat@mineconomy.am), ինչպես նաև՝ փոստով կամ առձեռն։
- Լիցենզիան տրամադրվում է կամ լիցենզիայի տրամադրումը մերժվում է լիազոր մարմնի կողմից, փաստաթղթերը ներկայացնելու օրվանից՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:
- Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո, թերի լինելու դեպքում, մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացվում է հայտատուին:
- Հայտատուն փաստաթղթերը թերի լինելու մասին տեղեկացում ստանալու դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք: Տվյալ դեպքում լիցենզիայի տրամադրման կամ հայտի մերժման ժամկետը երկարաձգվում է ևս երկու աշխատանքային օրով:
- Լիցենզիայի գործողության ժամկետը չի կարող գերազանցել մեկ տարին` դրա գործողության մեջ մտնելու օրվանից հաշվարկված։ Լիցենզիայի գործողության ժամկետը կարող է սահմանափակվել լիցենզիայի տրամադրման համար հիմք հանդիսացող փաստաթղթի գործողության ժամկետով։
- Լիցենզիայի տրամադրումը մերժվում է հետևյալ հիմքերով՝
1) լիցենզիա ստանալու համար հայտատուի կողմից ներկայացված հայտը և դրան կից փաստաթղթերը թերի են, և երկու աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ դրան կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը,
2) լիցենզիա ստանալու համար հայտատուի կողմից ներկայացվող փաստաթղթերում անարժանահավատ տեղեկությունների առկայությունը,
3)լիցենզիայի տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողությունը դադարեցված է կամ կասեցված է։
- Լիցենզիայի մերժման վերաբերյալ որոշումը պետք է լինի հիմնավորված և հղում պարունակի սույն ընթացակարգի 13-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկի մասին:
- Չի թույլատրվում տրամադրված լիցենզիաների մեջ փոփոխությունների կատարում, այդ թվում՝ տեխնիկական բնույթի:
- Այն դեպքում, երբ որպես իրավաբանական անձ գրանցված հայտատուի հիմնադիր փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ (կազմակերպաիրավական ձևի, անվանման կամ գտնվելու վայրի փոփոխություն) կամ փոխվել են ֆիզիկական անձ հանդիսացող հայտատուի անձնագրային տվյալները, հայտատուն պարտավոր է դիմում ներկայացնել լիազոր մարմին տրամադրված լիցենզիայի գործողությունը դադարեցնելու համար: Նոր լիցենզիա ստանալու համար հայտատուն դիմում կարող է ներկայացնել՝ կցելով սույն կարգի 5-րդ կետով սահմանված և վերը նշված փոփոխությունները հավաստող փաստաթղթերը:
- Լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը դադարեցնելու կամ կասեցնելու մասին որոշում կայացնելու իրավունք ունի հետևյալ դեպքերում.
1) հայտատուի կողմից գրավոր կամ էլեկտրոնային փաստաթղթի միջոցով դիմումի ներկայացում,
2) որպես իրավաբանական անձ գրանցված հայտատուի հիմնադիր փաստաթղթերում փոփոխությունների կատարում (կազմակերպաիրավական ձևի, անվանման կամ գտնվելու վայրի փոփոխությունը) կամ ֆիզիկական անձ հանդիսացող հայտատուի անձնագրային տվյալների փոփոխություն,
3) լիցենզիա ստանալու նպատակով հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերում անարժանահավատ տեղեկությունների հայտնաբերում,
4) լիցենզիայի տրամադրման համար հիմք ծառայած մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողության դադարեցում կամ կասեցում,
5) անդամ պետության միջազգային պարտավորությունների խախտում այն պայմանագրի կատարման ժամանակ, որի հիման վրա տրամադրվել է լիցենզիան,
6) լիցենզիայի տրամադրման ժամանակ թույլ տրված այնպիսի խախտումների հայտնաբերում, որոնց հետևանքով տրամադրվել է լիցենզիան, որը չէր կարող տրամադրվել սահմանված կարգը պահպանելու դեպքում,
7) լիցենզառուի կողմից միջազգային նորմատիվ իրավական ակտերով կամ անդամ պետության նորմատիվ իրավական ակտերով սահմանված՝ լիցենզիայի տրամադրման պայմանների չկատարում,
8) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի իրականացման համար տրված լիցենզիայի գործողության դադարեցման և կասեցման, եթե գործունեության նման տեսակը կապված է այն ապրանքի շրջանառության հետ, որի համար լիցենզավորման պահանջ է սահմանվել.
9) եթե դատարանի կողմից ընդունված լիցենզիայի գործողության կասեցման վերաբերյալ վճիռն ուժի մեջ է մտել։
- Լիցենզիայի գործողությունը կասեցվում է դրա մասին լիազոր մարմնի կողմից որոշում կայացնելու օրվանից։ Կասեցված լիցենզիայի գործողությունը լիազոր մարմնի կողմից վերականգնվում է դրա գործողության կասեցման հիմքերը վերանալու հաջորդ աշխատանքային օրը։ Լիցենզիայի գործողության կասեցումը հիմք չէ այն կասեցման ժամկետին համապատասխան ժամկետով երկարաձգելու համար:
- Լիցենզիայի կորստի դեպքում լիազոր մարմինը հայտատուի գրավոր դիմումի հիման վրա և Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով ու չափով պետական տուրքը (օրենքով նման տուրք սահմանված լինելու դեպքում) վճարելուց հետո տրամադրում է բնօրինակի նման ձևակերպվող և «Կրկնօրինակ» նշագրում պարունակող լիցենզիայի կրկնօրինակը: Լիցենզիայի կրկնօրինակը լիազոր մարմնի կողմից տրամադրվում է դիմումը ներկայացնելու օրվանից հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Լիցենզիա կամ լիցենզիայի կրկնօրինակ տրամադրելու (ձևակերպելու) համար գանձվում է պետական տուրք՝ Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով և չափով:
- Լիցենզիան ստորագրում է լիազոր մարմնի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված պաշտոնատար անձը։
Ձև N 1
Հ Ա Յ Տ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ (ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 3808, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 380894 ԿՊՉՈՒՆ ԺԱՊԱՎԵՆՆԵՐԻ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայտ N |
2. Գործողության ժամկետը |
|||
3. Լիցենզիայի տեսակը | ՆԵՐՄՈՒԾՈՒՄ |
4. Պայմանագիր կամ հաշիվ-ապրանքագիր և/կամ կողմերի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթուղթ
|
|||
5. Հայտատուն| |
6. Վաճառողը |
|||
7. Արտահանող երկիրը| |
8. Վաճառողի երկիրը | |
|||
9. Պայմանագրով նախատեսված տարադրամը| |
10. Արժեքը |
11. Վիճակագրական արժեքը |
||
12. Ծագման երկիրը| |
13. Քանակը |
14. Չափի միավորը |
||
15. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի |
||||
16. Լրացուցիչ տեղեկատվություն |
||||
17.Լիցենզիա տալու հիմքը |
18. Հայտատու (լիազորած անձ) Անունը, հայրանունը, ազգանունը Պաշտոնը` Հեռախոսահամարը` Ստորագրությունը և կնիքը /կնիքի առկայության դեպքում/ _____ _____________ 201 թ. |
Հավելված N 2 ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2019 թվականի հունվարի -ի N -Ն հրամանի
Մ Ե Կ Ա Ն Գ Ա Մ Յ Ա Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ (ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 3808, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 380894 ԿՊՉՈՒՆ ԺԱՊԱՎԵՆՆԵՐԻ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի պետական կառավարման լիազոր մարմին |
||
1.Մեկանգամյա լիցենզիա N |
2. Գործողության ժամկետը |
|
3. Մեկանգամյա լիցենզիայի տեսակը |ՆԵՐՄՈՒԾՈՒՄ |
4. Պայմանագիր կամ հաշիվ-ապրանքագիր և/կամ կողմերի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթուղթ N առ |
|
5. Հայտատուն| |
6. Վաճառողը |
|
7. Ուղարկող երկիրը| |
8. Վաճառողի երկիրը| |
|
9. Պայմանագրով նախատեսված տարադրամը| |
10. Արժեքը |
11. Վիճակագրական արժեքը |
12. Ծագման երկիրը| |
13. Ծավալը |
14. Չափի միավորը |
15. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի |
||
16. Լրացուցիչ տեղեկատվություն |
||
17. Լիցենզիան տալու հիմքը |
18. Լիազորված անձ Անունը, հայրանունը, ազգանունը Պաշտոնը Ստորագրությունը և կնիքը _____ _____________ 201 թ. |
ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
-
Քննարկվել է
11.07.2019 - 02.08.2019
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Հանրային քննարկում
02.08.2019 12:49
Նախագիծ
Դիտումներ` 7392
Տպել