Հիշել նախագիծը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
2 - Կողմ
-
1 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 10.07.2019 11:34:32 | Ճիշտ առաջարկություն է: Սակայն կարծում ենք, որ հանձնաժողովի անդամների թիվը չպետք է պակասեցվի: Հանձնաժողովում ֆիննախի ներկայացուցչ փոխարեն պետք է ներգրավվի քաղաքացիական հասարակության մասնագիտացված կազմակերպության ներկայացուցիչ: Դա կլինի կառավարություն-քաղաքացիական հասարակություն կառուցողական երկխոսությանն ուղղված քայլ: Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ | Ընդունվել է ի գիտություն: | Փոփոխություններ չեն կատարվել, քանի որ խնդրո առարկա կառավարման խորհուրդներն իրականացնում են միջազգային համաձայնագրերին կից փաստաթղթերով թիրախավորված որոշակի գործառույթներ՝ դրանցում սահմանված ներկայացուցիչների միջոցով: Միաժամանակ կարևորելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը պետական կառավարման բնագավառում իրականացվող գործընթացներին, ապա հայտնում ենք, որ համաձայն օրենսդրության նախարարներին կից գործում են հասարակական խորհուրդներ, որոնց կազմում, ի թիվս այլոց, կարող են ընդգրկվել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: |