Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի №659-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 հուլիսի 2019 թվականի №--Ն
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի №659-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է. 

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 21-ի «Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարները հաստատելու մասին» № 659-Ն որոշման 1-ին կետով հաստատված «Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարները» հավելվածի 2-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1 և 6.2 կետերով.

«6.1 Բազմաբնակարան շենքի առանձնացված միավորների (բնակարանները, ոչ բնակելի տարածքները) սեփականության իրավունքի գրանցման օբյեկտ դառնալուց հետո նշված միավորների սեփականատերեր հանդիսացող անձանց կողմից դրանց վերակառուցման արդյունքում ավելացվող նոր միավորների սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման վճարները որոշվում են հետևյալ բանաձևերով՝

ա) 10 կՎԱ հզորությամբ միաֆազ միացման դեպքում՝

Մվ1 = Վ1 * Գծթ

բ)   14 կՎԱ հզորությամբ միաֆազ միացման դեպքում՝

Մվ2 = Վ2 * Գծթ

գ)      0.4 կՎ լարմամբ միացման դեպքում՝

Մվ3 = Վ3

6.2     սույն որոշման 6.1 կետի դրույթները չեն տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահը էլեկտրական ցանցին միացված բազմաբնակարան շենքերում առանձնացված միավորների (բնակարանները, ոչ բնակելի տարածքները) միացման վճարների հաշվարկման վրա»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

    ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

               ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                                             Գ.ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

               

       ք. Երևան

 հուլիսի 2019թ.

  • Քննարկվել է

    09.07.2019 - 30.07.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7034

Տպել